Սիրենոմելիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրենոմելիա
Sirenomelia preparate.jpg
Տեսակ բնածին արատներ և հազվագյուտ հիվանդություն
Ենթադաս Ectromelia
Բժշկական մասնագիտություն բժշկական գենետիկա
ՀՄԴ-9 759.89
ՀՄԴ-10 Q87.2
Sirenomelia Վիքիպահեստում

Սիրենոմելիա (լատ.՝ sirenomelia, հին հուն․՝ σειρήν), անոմալ զարգացում վերջույթների միաձուլման տեսքով։ Վերջույթները աճում են այնպես, որ նմանվում են ձկան պոչի, իսկ երեխան՝ ջրահարսի: Այս դեպքում ներքին օրգանները բացակայում են կամ թերզարգացած են լինում։

Հանդիպում է 100 000 ծնվածներից[1] 1-ի մոտ և որպես կանոն՝ նման երեխաները մահանում են ծնվելուց 1-2 օրվա ընթացքում, իսկ պատճառը երիկամների և միզապարկի ոչ լրիվ, կամ ոչ ճիշտ զարգացումն է։ Սակայն կան դեպքեր, երբ երեխաները նույնիսկ առանց վիրաբուժական միջամտության ապրել են մի քանի տարի։ Ամերիկուհի Շայլո Պեպինը տառապում էր սիրենոմելիայով, բայց ապրել է 10 տարուց ավելի[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kallen B, Castilla EE, Lancaster PA, Mutchinick O, Knudsen LB, Martinez-Frias ML, Mastroiacovo P, Robert E (1992)։ «The cyclops and the mermaid: an epidemiological study of two types of rare malformation»։ J Med Genet 29 (1): 30–5։ PMID 1552541։ doi:10.1136/jmg.29.1.30 
  2. Батищева В. Девочке-русалке было 10 лет // газета «Труд», 28 октября 2009