Սիրանուշ Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրանուշ Գասպարյան
Ծնվել էօգոստոսի 22, 1978(1978-08-22) (45 տարեկան)
Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Սիրանուշ Գասպարյան (օգոստոսի 22, 1978(1978-08-22), Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, սոպրանո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրանուշ Գասպարյանը ծնվել է 1978 թվականին Սուխումում։ 1991 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ ավարտել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ 2002 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի և վոկալի (օպերային երգեցողություն) բաժինները։ 2003-2005 թվականներին շարունակել է հետբուհական կրթությունը վոկալի բաժնում՝ պրոֆեսոր Ելենա Վարդանյանի դասարանում։ Հանդես է գալիս 2001 թվականից և մասնակցում է երգի մրցույթների Հայաստանում և Եվրոպայում։ Միաժամանակ դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[1]։

Կատարումներով հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Հայկական թատրոններում, 2014 թվականին Շտուտգարտում մասնակցել է Հայկական մշակութայի օրերին[2]։

Կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Առաջին տեղում արվեստն է, բայց երգիչը նաև պետք է ապրի. սոպրանո Սիրանուշ Գասպարյանը՝ օպերային արվեստի խնդիրների մասին - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  2. «ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառում Շտուտգարտի Լութեր եկեղեցում». Hayern Aysor (ամհարերեն). 2013 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.