Սիրամարգի ֆրեսկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սիրամարգի» ֆրեսկո (ռուս.՝ Фреска «Павлин»), տիլզիտցի նկարիչ Հենրի Մուտրեի կողմից սիրամարգ պատկերող Կալինինգրադի մարզի համար եզակի ֆրեսկո։ Ստեղծվել է 19-րդ դարի վերջին, գտնվում է Սովետսկ քաղաքի պատմական մասի բնակելի շենքերից մեկի մուտքում և համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեսկոն հարյուր տարուց ավել վաղեմության է, նրա տարիքը հավասար է Լոմոնոսովի փողոցում գտնվող այն շենքի տարիքին, որի մուտքում պատկերված է այն։ Սիրամարգի որմնանկարի հեղինակը համարվում է լանդշաֆտային նկարիչ, նկարչության ուսուցիչ Հենրի (Հենրիխ) Մուտրեյը (Henry Muttray): Տարբեր ժամանակներում նա բնակվել է Քյոնիքսբերգշտրասսե 1 ա (1890), Հերիխշտրասսե 4 (1897), Խոյեշտրասսե 88 (1909) հասցեներում։

Հայտնի է, որ Խոյեշտրասսեի վրա 1881 թվականին կառուցված Քաղաքացիական ժողովի տան («Բյուրգերհալլե ») համար , նա նկարել է որմնանկարներ հին Տիլզիտի տեսարաններով։ Շենքը գտնվում էր ներկայիս քաղաքային թանգարանի մոտակայքում և պատերազմի ժամանակ կիսով չափ ավերվել էր, որի պատճառով էլ այն քանդվեց։

Կալինինգրադի մարզի համար եզակի սիրամարգի որմնանկարը, կարող է դառնալ քաղաքի պարծանքը, այնտեղ կարելի է հրավիրել զբոսաշրջիկների։ Սակայն քանի որ այն չունի պահպանման կարգավիճակ, նրա հետ վարվում են բարբարոսաբար։ Նույնիսկ տան վերանորոգումից առաջ ուղղակի որմնանկարի վրայով ինչ որ մալուխ անցկացվեց, իսկ նորոգման ժամանակ այն չէր փակվել հատուկ ծածկոցով շինարարական փոշուց և աղտոտումից պաշտպանելու համար։

2012 թվականին տան վերանորոգումից հետո որմնանկարն աղտոտվել էր սվաղի և սպիտակեցնող նյութերի ցայտուկներով և կորցրել նախկին գրավչությունը։ Ներկայումս արվեստի հուշարձանը պահանջում է ռեստավրատորների անհապաղ միջամտությունը[2]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրամարգի» հին ֆրեսկոն գտնվում է Լոմոնոսովի փողոցի վրա գտնվող տներից մեկի կամարի վրա։ Հարուստ գեղազարդված տունը կառուցվել է նոր վերածննդի ոճով, նրա պատվիրատուն և սեփականատերը (տունը կառուցվել է մոտավորապես 1890 թվականին) եղել է քաղաքային քարտուղար Կնոսպեն։ Ֆրեսկոյում պատկերված է դրախտի թռչունը` հոյակապ գեղեցկությամբ սիրամարգը, շրջապատված մերձարևադարձային բուսականությամբ։ Երկար տարիներ անց ֆրեսկոն չի խամրել, իսկ դա նշանակում է որ նրա պատկերման ժամանակ օգտագործվել են ամենաբարձր որակի գունանյութեր։

Որմնանկարի ռեստավրացիայի փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտին «Մեր քաղաքը» հասարակական կազմակերպությունը գրավոր դիմել է Սովետսկի քաղաքապետարանին խնդրանքով, որ օգնեն պահպանել «Սիրամարգի» հնագույն ֆրեսկոն։ Նամակի պատճենը ուղարկվել է նաև մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության պետական ծառայությանը։ Քաղաքի գլխավոր ճարտարապետ Ալեքսեյ Սամարգինը պատասխանել է, որ վերանորոգման ընթացքում կատարած թերությունները կարող են վերացնել միայն վերահսկող ընկերությունը և տան սեփականատերերը։ Այս պատասխանից հետո հարցում է ուղարկվել տարածքային կառավարման վարչությանը, որտեղից պատասխանել են, որ 2015 թվականին առաջնահերթություններից կլինի իրականացնել պետական պատմական և մշակութային քննություն ֆրեսկոյի համակողմանի ուսումնասիրության գործում, որի արդյունքներից կորոշվի այն ներառելու նոր հայտնաբերված մշակութային ժառանգության օբյեկտների շարքում և հարց կբարձրացվի վերականգնելու պատմական և մշակութային տեսարժանությունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Город Советск, достопримечательности
  2. 2,0 2,1 «Советчане просят властей посодействовать в реставрации и сохранении столетней фрески». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.