Jump to content

Սիրահարների այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիրահարների զբոսայգիից)
Սիրահարների այգի
Տեսակհանրային
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
ՏեղագրությունԵրևան
Հիմնվել է18-րդ դար
ՃարտարապետՊիեռ Ռամբախ
Ճարտարապետական ոճճապոնական այգի
Մակերես1,6 հեկտար
ԿառավարումՊողոսյան հիմնադրամ
Կարգավիճակըբաց է ամբողջ տարի
Սիրահարների այգի is located in Հայաստան
Սիրահարների այգի
Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Երևան" does not exist.

Սիրահարների այգի, հանրային զբոսայգի Երևանում։ Գտնվում է Կենտրոն վարչական շրջանում՝ Բաղրամյան պողոտայի և Դերենիկ Դեմիրճյան փողոցի միջև։

Պողոսյան պարտեզները հանդիսանում է այգու շահագործող կազմակերպությունը, իսկ բարեկարգումը և շահագործումն իրականացվում է Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ՝ Պողոսյան հիմնադրամի միջոցով։ Այգին տնօրինում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ Այգում աշխատում է նաև Աչաջուր սրճարանը, որից ստացած ամբողջ շահույթը տրամադրվում է այգու ծախսերի հոգալուն։

Այգին գոյություն է ունեցել դեռևս 18-րդ դարից, և կոչվել՝ «Կոզեռնի այգիներ». այն ժամանակ էլ տնկվել են այգու ծառերի մեծ մասը։ 1949 թվականին ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150 ամյակի շնորհիվ, այգին անվանվում է Պուշկինի այգի, իսկ 1970 թվականին այգին և նրան կից պողոտան (այժմյան և նախկինում էլ Մարշալ Բաղրամյան) վերանվանվում է Բարեկամության՝ խորհրդային ժողովուրդների «եղբայրությունը» նշանավորելու համար։

Հայաստանի անկախությունից հետո, 1995 թվականին Երևանի պատգամավորների խորհրդի որոշմամբ այգին վերանվանվում է Երևանի Սիրահարների այգի։ Այդ անվանումը հիմնվում է այն փաստի վրա, որ 20-րդ դարի երկրորդ կեսին այգին շատ զույգերի սիրելի հանդիպման վայր էր եղել։

2007 թվականին այգին վերակառուցվում է որպես ճապոնական այգի և Պողոսյան այգիների մաս կազմում[1]։ Վերակառուցման նախագիծը իրականացվոմ է շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ, ճապոնական և արևելյան պարտեզների մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Պիեռ Ռամբախի կողմից, ով մեկուկես տարվա ուսումնասիրությունից հետո կատարում է էսքիզ, որն արժանանում է Երևանի քաղաքապետարանի հավանությանը[2]։

  1. «Պողոսյան պարտեզներ. Պատմությունը».
  2. «Տաքսիներ.քոմ՝ Պողոսյան պարտեզներ». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23–ին-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]