Սիրախաղ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրախաղ
ԺանրԴրամա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԼեզուՀնդկերեն
Ռեժիսոր
Լալիտ Մոհան
Գլխավոր
դերերում
Նակուլ Մեհտա
Կունալ ՋայՍինխ
Լինեշ Մատտու
Սուրբհի Չանդնա
Շրենու Պարիկհ
Մանսի Սրիվաստավա
Պրոդյուսեր
Գուլ Կխան
Կարիշմա Բհուտորիա
Սցենարիստ
Ֆայզալ Ակթհար
Անանդ Ջայն
Հարնիտ Սինխ
Դիվի Շարմա
Ապարաջիտա Շարմա
Մրինալ Ջհա
Աբհիջիտ Սինհա
Եթերաշրջանների քանակ13
Սերիաների քանակ740
Էկրաններին էմարտի 15, 2019
ՀեռուստաալիքStar Plus?
ԴիստրիբյուտորՍտար Ինդիա
Պաշտոնական կայքէջ

Սիրախաղ, հեռուստասերիալը հեռարձակվում է հնդկական StarPlus հեռուստաընկերությամբ։ Պրեմիերան կայացել է 2016 թվականի հունիսի 27-ին։ Այն   4 Lions Films- ի ստեղծած թվով 11-րդ հեռոստաշոուն է։ Շոուի գլխավոր հերոսներին՝ Շիվայ, Օմկարա և Ռուդրա Սինխ Օբերոյներին կերպավորում են Նակուլ Մեհտան, Կունալ ՋայՍինխը և Լինեշ Մատտուն։ Շոուն արդեն ունի ավելի քան  600 դրվագներ։ 2018 թվականի հունիսի 27-ին լրացավ շոուի 2 ամյակը եթերում։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքի գլխավորը Կալիանի տատիկն է, ով միշտ պատրաստ է լավ խորհուրդներ տալ իր երեխաներին ու թոռներին։ Նա ունի երկու որդի ՝ Տեջը և Շատկին։ Տեջը ամուսնացած է Ջանվիի հետ և ունի 3 երեխա՝ Օմկարան, Ռուդրան և Պրիանկան։ Շակտին ամուսնացած է Պինկիի հետ և ունի մեկ որդի՝ Շիվայը։

Շոուն եղբայրական ամուր սիրո մասին է։ Շիվայը հայտնի գործարար է , ով չի հավատում սիրո առկայությանը և միայն մոր պնդմամբ և  ցանկությամբ է պատրաստվում ամուսնանալ Տիա Կապուրի հետ։ Սակայն հանգամանքների բերումով նա ամուսնանում է Անիկայի հետ, ով ունի ֆիզիկական խնդիրներ ունեցող փոքրիկ եղբայր՝ Սահիլը։ Թեև Շիվայն ու Անիկան իդելական պայմաններում չեն ամուսնանում, բայց ի վերջո սիրահարվում են և ապացուցում, որ իդեալական զույգ են, օրինակ ծառայելով Շիվայի կրտսեր եղբայրներին եւ քույրիկին։

Օմկարան նկարիչ է, ով հավատում է սիրուն և ապրում է գործարար կյանքից հեռու։ Նա Մումբայում հանդիպում է մի աղջկա՝ Իշանա անվամբ, ով իրականում ցանկանում է ամուսնանալ նրա հետ ֆինանսական կայունության հասնելու համար։ Իր նպատակին հասնելու համար այդ աղջիկը հանդես է գալիս որպես Բել, մի հնազանդ աղջիկ, ով իրականում փորձում է բաժանել Օմկարային և նրա ընկերուհի Ռիդդհիմային։ Ի վերջո Իշանայի դիմակը պատռվում է, բայց Օմկարայի և Ռիդդհիմայի հարաբերություններն էլ երկար չեն տևում, բազմաթիվ անհամաձայնություններից հետո գալիս է նրանց հարաբերությունների վերջը։ Այնուհետև Օմկարան ամուսնանում է Գաուրի Կումարի Շարմայի հետ, ում հետ ծանոթանում է Բարեյլիում։ Ի սկզբանե նա ատում է Գաուրիին մտածելով, որ նա հարստության հետևից է վազում, բայց ի վերջո հաղթում է սերը։ Գաուրիին առանձնակի շարմ են տալիս նրա հնդկերեն բառերի ոչ ճշգրիտ արտասանությունը և անգլերենի չիմացությունը։

Ռուդրան Օմկարայի կրտսեր եղբայրն է և գործնականում կրտսերը նաև ընտանիքում։ Նա չունի հավակնություններ կամ նպատակներ կյանքում, նրա միակ զբաղմունքը զվարճանալն է։ Նրա կյանքում հայտնվում է Սաումյան, ում նա անընդմեջ ծաղրում է գեր լինելու պատճառով։ Հետո նա ամուսնանում է Սաումյայի հետ, սակայն այդժամ նրանք երկուսն էլ լինում են գինովացած և չեն գիտակցում իրենց արարքի լրջությունը։ Նրանց հարաբերությունները այդպես էլ չեն կարգավորվում և Սաումյան հեռանում է Ռուդրայի կյանքից։ Ապա Ռուդրայի կյանքում հայտնվում է Բհավյա Պրատապ Ռաթհորը, ով ոստիկանության աշխատակցուհի է և քողարկվելով  որպես ամաչկոտ և հասարակ աղջիկ ՝ օգտագործում է Ռուդրային իրեն տրված հատուկ առաջադրանքի իրագործման համար։ Արդյունքում Ռուդրան և Բհավյան սիրահարվում են, բայց նրանց տարիքային տարբերությունը մեծ խնդիր է դառնում նրանց համար։ Հետո Սաումյան վերադառնում է Ռուդրայի հետ վերամիավորվելու նպատակով, սակայն դա նրա մոտ չի հաջողվում, քանի որ Ռուդրան և Բհավյան ամուսնանում են։

Պրիանկան ամաչկոտ, ազնիվ աղջիկ է։ Նա Անիկայի ընկերուհին է։ Պրիանկան ամուսնանում է ոստիկանության սպա Ռանվիր Ռադհավանի հետ։ Ռանվիրը ի սկզբանե ներակայացվում է որպես բացասական կերպար, սակայն Պրիանկայի հանդեպ սերը նրան փոխում է։

Եղբայրները անընդմեջ հակամարտության մեջ են Կապուր քույրերի ՝ Սվետլանայի, Տիայի և Սաումյայի հետ։ Սվետլանան բացահայտելով, որ իրենց հայրը սպանվել է Օբերոյներին պատկանող գործարաններից մեկում, փորձում է վրեժ լուծել։ Սկզբում նա դառնում է Օմկարայի և Ռուդրայի հոր ՝ Տեջի սիրուհին, փորձելով բաժանել նրան և կնոջը ՝ Ջանվիին, սակայն դա նրան չի հաջողվում և նա փորձում է իր ճանկը գցել Օմկարային, բայց կրկին ապարդյուն։ Արդյունքում նա հայտնվում է բանտում։

Տիան , ում որպիսությունը ի սկզբանե բացահայտված չէր, որպես Սվետլանայի և Սաումյայի քույր, փորձում էր ամուսնանալ Շիվայի հետ։ Հետո պարզվում է, որ նա ամուսնացած է ոմն Դուշյանտի հետ, ով սկզբում, որպես նրա եղբայր էր հանդես գալիս։ Դժբախտ պատահար է լինում և Տիան մտածում է թե նա մահացել է։ Իրականում Դուշյանտի մահը Տիայի մայրն է կազմակերպած լինում։ Անիկան և Շիվայը գտնում են նրան և Տիան արդյունքում փոխվում է, անցնելով նրանց կողմը։

Սաումյան, Կապուր քույրերից ամենափոքրը, սկզբում հանդես էր գալիս որպես դրական կերպար։ Հետո պարզվում է նրա որպիսությունը։ Սաումյան  երկար ժամանակ անց վերադառնում է Ռուդրայի հետ վերամիավորվելու նպատակով, սակայն դա նրա մոտ չի հաջողվում, քանի որ Ռուդրան և Բհավյան ամուսնանում են։ Սվետլանան և Սաումյան հայտնվում են բանտում, իսկ Տիան շարունակում է ապրել ամուսնու ՝ Դուշյանտի, և իրենց համատեղ երեխայի հետ։

Շուտով Անիկան իմանում է, որ  իր ծնողները ևս մահացել են Օբերոյների գործարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով։ Ապա պարզ է դառնում նաև, որ իրականում Գաուրին նրա կրտսեր քույրն է ՝ Չուտկին։

Ռեդուքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուի գործողությունները տեղափոխվում են այնտեղ, որտեղից ամենինչ սկսվել էր։ Կրկին Շիվայի և Անիկայի առաջին հանդիպումը։ Իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունները։

Սա նոր պատմություն է, որտեղ Շիվայը հասարակ գործարար է , ով շարունակում է սգալ ծնողների մահը։ Շիվայի մայրը՝ Պինկին, սպնել է նրա հորը՝ Շակտիին, նրան սիրուհու հետ բռնացնելու պատճառով, ապա ինքնասպան եղել։ Օմկարան արդեն ոչ թե նկարիչ է, այլ բիզնեսմեն, ով աշխատում է Շիվայի հետ, իսկ Ռուդրան հայտնի մոդել է։ Պրիանկան նոր պատմության մեջ ներկայացված է որպես Շիվայի հարազատ քույր։

Անիկան և Գաուրին ապրում են իրենց հորաքրոջ՝ Սահիլի մայրիկի հետ, ով ատում է նրանց, իրենց իսկ մոր պատճառով, քանի որ նա թողել է ամուսնուն և փախել այլ տղամարդու հետ։ Գաուրին տեղյակ չէ այդ մասին, իսկ Անիկան ամենինչ անում է, որ այդ գաղտնիքը չբացահայտվի։ Անիկան միայնակ, իր արդար աշխատանքով հոգում է Գաուրիի ուսման, Սահիլի բուժման և տան ծախսերը։

Շիվայն ու Անիկան հանդիպում են, սակայն նրանց միջև վատ հարաբերություններ են ձևավորվում, Շիվայի՝ կանանց հանդեպ վստահության պակասի պատճառով։ Տեղի են ունենում նաև Գաուրիի և Օմկարայի, Ռուդրայի և Բհավյայի հանդիպումները։

Շիվայն ու Անիկան կրկին հանդիպում են Օբերոյների առանձնատանը, որտեղ Անիկան հայտնվում է որպես Պրիանկայի հարսանիքի կազմակերպիչ։ Շիվայը տատիկի ցանկությամբ պատրաստվում է ամուսնանալ Տիայի, իսկ Պրիանկան նրա եղբոր Դակշի հետ։ Դակշը փորձում է բռնի կերպով տիրանալ Անիկային, սակայն Անիկային հաջողվում է փախչել։ Նա այդ մասին պատմում է Շիվային, սակայն նա չի հավատում նրան։ Հետո Անիկան պարզում է, որ Դակշը այլ աղջկա՝ Պրիանկայի ընկերուհի Պայալի հետ է հանդիպում և վերջինս հղի է նրանից, իսկ Պրիանկայի հետ ցանկանում է ամուսնանալ միայն Օբերոյների հարստությանը տիրանալու համար։ Հստակ ապացույցների բացակայության պատճառով Շիվայը շարունակում է չհավատալ Անիկային։

Դակշի և Պրիանկայի ամուսնության օրը Դակշը փախուստի է դիմում Անիկայի շանտաժի պատճառով։ Պրիանկան գնում է նրան փնտրելու և դժբախտ պատահարի հետևանքով կոմայի մեջ է ընկնում։ Շիվայը մտածելով, որ ամենինչում Անիկան է մեղավոր, ստիպողաբար ամուսնանում է նրա հետ, նրա կյանքը դժողքի վերածելու նպատակով։ Ապա Շիվայը պարզում է, որ իրականում Դակշն է մեղավորը և Պրիանկայի կոմայից դուրս գալու հետո պատռում է նրա դիմակը։ Շիվային երկար փորձերից հետո հաջողվում է արժանանալ Անիկայի ներմանը։ Նա Անիկայի ծննդյան օրը որպես նվեր նրան հանձնում է իրենց ամուսնալուծության փաստաթղթերը, մտածելով որ դա լավագույն նվերը կլինի նրա համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նակուլ Մեհտա - Շիվայ Սինխ Օբերոյ (2016–մինչ օրս)
  • Սուրբհի Չանդնա - Անիկա Շիվայ Սինխ Օբերոյ / Անիկա Վարդհան Տրիվեդի (մինչ օրս)
  • Կունալ ՋայՍինխ - Օմկարա Սինխ Օբերոյ  (2016–մինչ օրս)
  • Շրենու Պարիկհ - Գաուրի Օմկարա Սինխ Օբերոյ / Գաուրի Կումարի Շարմա / Գաուրի վարդհան Տրիվեդի (2017–մինչ օրս)
  • Լինեշ Մատտու - Ռուդրա Սինխ Օբերոյ (2016–մինչ օրս)
  • Մանսի Սրիվաստավա - Բհավյա Ռուդրա Սինխ Օբերոյ / Բհավյա Պրատապ Ռատհոր (2017–մինչ օրս)

Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նավինդրա Բեհլ - Կալիանի Պրիտվիրաջ Սինխ Օբերոյ (2016–մինչ օրս)
  • Արյան Պրաջապատի - Սահիլ Չատուրվեդի (2016-մինչ օրս)
  • Նելամ Պանչալ - Սահիլի մայրը (2018-մինչ օրս)
  • Նաման Մուկուլ - Պարոն Կխաննա (2016–մինչ օրս)
  • Մանիշ Թակուր - Տեջ Սինխ Օբերոյ (2016-մինչ օրս)
  • Մրինալ Դեշրաջ - Ջանվի Տեջ Սինխ Օբերոյ (2016-մինչ օրս)
  • Սիրաջ Մուստաֆա Կխան - Շակտի Սինխ Օբերոյ (2016–2018)
  • Նիկիտա Անանդ - Պինկի Շակտի Սինխ Օբերոյ (2016–2018)
  • Վիշավպրետ Կաուր / Շրադդհա Կաուլ - Ռուպ Սինխ Օբերոյ (2016–2018)
  • Նավինա Բոլե - Տիա Կապուր (2016–մինչ օրս)
  • Ռեյհնա Մալհոտրա - Սվետլանա Կապուր (2016–18)
  • Նեհալաքշմի Իյեր - Սաումյա Կապուր (2016–18)
  • Սուբհա Ռաջպուտ - նախին Պրիանկա Սինխ Օբերոյը (2016–2017)
  • Այուշ Անանդ - Ռանվիր Սինխ Ռադհավա (2016–17)
  • Վրունիշկա Մեհտա - Իշանա (2016)
  • Կրիսսան Բարրետտո - Ռոմի  (2016–17)
  • Անիշա Հինդուջա  -  տիկին Շոբանա Կապուր
  • Սաուրաբհ Կուշվահա - Դուշյանտ / Ռօբին
  • Սուբհի Ջյոտի - Մալիկա Սիդդհարդ Վիկրամ Ռանա (2016)
  • Շալին Մալհոտրա - Վիկրամ Պրադեպ Ռանա (2016)
  • Նավիդ Ասլամ - Վիկրամ Պրադեպ Ռանա (2016)
  • Կարան Կխաննա - Դակշ Կհուրանա (2016–2017, 2018)
  • Մանասի Սալվի - Կետակի Վիկրան Ռանա (2016)
  • Աշիշ Կաուլ - պարոն Չաբրա (2016)
  • Անանդի Տրիպատհի - տիկին Չաբրա (2016)
  • Իշ Թհակկար - Դեվ Չաբրա (2016)
  • Հիտեն Մեգհրաջանի - Ռիյան Չաբրա - Սաումյայի նախկին փեսացուն (2016)
  • Շիբա Չհադդհա - սպա Մադհուրի (2016)
  • Ամրապալի Գուպտա - Կամինի Խուրանա (2017)
  • Սուշմիտա Մուկհերջի- Դոլլի Սինխ Օբերոյ (Սիրտն ասում է Օբերոյ սերիալից) (2017)
  • Ռահուլ Դեվ - Կաալի Թակուր (Սիրտն ասում է Օբերոյ սերիալից) (2017)
  • Անջալի Մուկհի - Նայանտարա (2017)
  • Ադիթի Գուպտա - Ռագինի Մալհոտրա (2017)
  • Անկիտ Ռաջ - Սամարջիտ Մալհոտրա (2017)
  • Պուբալի Սանյալ - տիկին Մալհոտրա (2017)
  • Դանիշ Պանդոր - Վիկրամ Ադիթյա Թհապար (2017)
  • Ավինաշ Միշրա - Աբհայ Սինխ Օբերոյ (2017)
  • Նիտին Բհատիա - Նանդի (2017)
  • Նիկիտին Դհիր - բժիշկ Վիր Պրատապ Չաուհան (2017–18)
  • Պրատիբհա Տիվարի - Տանյա Աբհայ Սինխ Օբերոյ
  • Ռիշիկա Միհանիմոնալի Վիր Պրարապ Չաուհան  (2017–18)
  • Վիվիդհա Կիրտի - Կոմալ Վիր Պրատապ Չաուհան (2017–18)
  • Իշանի Շարմա - Պուջա (2018)
  • Պրակհալ Տոշինվալ- Վիրաջ (2018)
  • Կիրան Ջանջանի - Աբհիմանյու Ռահեջա (2018)
  • Սրիսթի Ռոդ - Ֆիզա Ֆարհան Կխան (2018)
  • Անկիտ Սիվաչ - Ֆարհան Կխան (2018)
  • Վենա Մեհտա - Կայիանիի քույրը (2018)
  • Սիդդհի Կարկհանի - Պրիանկա Սինխ Օբերոյ (2018-մինչ օրս)
  • Աբիշեկ Տիվարի - Նիկիլ,  Անիկայի փեսացուն (2018-մինչ օրս)