Սիվրիհիսարի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիվրիհիսարի բարբառ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արևմտյան խմբակցության Փոքր Ասիայի կամ արևմտյան բարբառախմբին։ Խոսվել Է Անատոլիա վիլայեթի Միվրիհիսար քաղաքում։ Ունի երկաստիճան ձայնեղազուրկ (պ-փ, կ-ք, տ-թ) բաղաձայնական համակարգ, սակայն առկա է խլացած ձայնեղների և գրաբարյան խուլերի նվազագույն հակադրությունը (կիր «գիր» և «կիր», տուն «դու» և «տուն»), քմային բաղաձայններն են կյ, քյ, լյ, գյ (միայն փոխառություններում)։ Ձայնավոր հնչյուններն են՝ ա, ա, Է, ը, ի, ու, ու, օ, օ։ Գրաբարի այ երկբարբառը սովորաբար սիվրիհիսարի բարբառում մնում է անփոփոխ՝ ախպայ< եղբայր, մայ< մայր, կայլէլ< քայլել (կա նաև էքի< այգի, ատ< այդ փոփոխությունները) ։ Եա >է (անկեալ >էնկէլ, կորնակ >կօրէկ), իւ> ու (շնութիւն >շունություն), ոյ> >ու (ընկոյզ> ունկուզ)։ Նկատվում է ր> շ անցում (հարսանիք >հաշնիք, երեք> շէք)։ Միավանկ և բազմավանկ բառերի հոգնակին կազմվում է միայն մեկ՝ էր մասնիկով (հաց-հացէր, կիրակի- կիրակիէր), հավաքական գոյականներինը՝ էնք մասնիկով (Տօնիկէնք)։ Բոլոր գոյականները ենթարկվում են եզակիում՝ ի, հոգնակիում՝ ու հոլովման (ճուր-ճուրի, ախպայ-ախպայի, ծուկ-ծուկի՛ օր-օրի, հաշնություն-հաշնությունի, ճուրէրու, ծուկէրու և այլն)։ Հազվադեպ, ժամանակ ցույց տվող գոյականները ենթարկվում են վա հոլովման։ Հավաքական գոյականների հոլովիչն է ց (Տօնիկէնք- Տօնիկէնց)։ Ներգոյական հոլով չունի։ Թեքված ձևերում ու և ի ձանավորները չեն հնչյունափոխվում (ճուր-ճուրի, կատու-կատուի, կիրք-կիրքի)։ Ածականների գերադրականը կազմվում է պինտ, էվլի և դահա (փոխառյալ) բառերի օգնությամբ (էվլի, պինտ առվակ-ավելի գեղեցիկ, դահա խէրճ-ավելի խեղճ)։ Կան նաև նկարագրական ձևեր՝ լէռ-կապուտ, ծնըկ-աէղին, կաս-կայմուր ևն։ Սիվրիհիսարի բարբառի թվականներից են մէյ ( = մեկ), երկու ( ք) , ըրէք ( րէք, շէք) , չօրսու, իսսու, վածծուն, եայրու և այլն։ Փոխառյալ են յէթմիշ (70), սէբսէն (80), տօխսան (90) թվականները։ Առավել հնչյունափոխված են ցուցական դերանունները՝ նախը «այնտեղ», տախը «այդտեղ», «այստեղ», վըաօխ «որտեղ» և այլն։ Բայն ունի անորոշ (ալ, էլ, ուլ), կատարելի (էլլ, ալլ, ուլլ), հարակատար (ած, ացած) դերբայները։ Շարունակական ներկան արտահայտվում է էր, կար մասնիկներով և կէնամ բայով՝ կէթամ էր ( կամ կար, կէնամ) ախպայիս տունու= հենց հիմա գնում եմ եղբորս տուն։ Երբեմն էլ մասնիկը կարող է կրկնվել։ Տարածված է ներկայի և վաղակատարի իմաստով հարակատարի գործածությունը։ Արգելականը կազմվում է մ|| մու|| մէ նախադաս մասնիկներով։ Բառապաշարում կան գրաբարյան բազմաթիվ բառեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 404