Jump to content

Սիսիմիուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սիսիմիուտ
դանիերեն՝ Holsteinsborg
66°56′20″N 53°40′20″W / 66.93889°N 53.67222°W / 66.93889; -53.67222
ԵրկիրԳրենլադիա (վարչական միավոր) Գրենլանդիա
ՀամայնքՔեքատա
Հիմնադրված է1764 թ.
Մակերես34,400 կմ²
Բնակչություն5582 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Փոստային դասիչ3911
Պաշտոնական կայքsisimiutcity.com(դան.)
Սիսիմիուտ (Գրենլանդիա)
Սիսիմիուտ (Գրենլանդիա)

Սիսիմիուտ (դանիերեն՝ Holsteinsborg), քաղաք է և մինչև 2009 թվականը համանուն մունիցիպալիտետի վարչական կենտրոնն Արևմտյան Գրենլանդիայի կենտրոնական մասում։

Սահմանակից է հարավում Մանիիտսոքին, հյուսիսում՝ Կանգաացյակին, ինչպես նաև արևելքում՝ Ամմասալիկին։ Գտնվում է Բևեռային շրջանից 75 կմ հյուսիս[2], և սա Գրենլանդիայի ամենահյուսիսային սառույցից ազատ նավահանգիստն է։ Բնակչությունը 2025 թվականի տվյալներով կազմում է 5526 մարդ, ինչը Սիսիմիուտը դարձնում է Գրենլանդիայի մեծությամբ երկրորդ քաղաքը։

Սիսիմիուտում է ծնվել գրենլանդացի բանաստեղծ և նկարիչ, կոմպոզիտոր, ուսուցիչ և խմբագիր Ռասմուս Բերտելսենը[3][4]։

Ժամանակակից Սիսիմիուտում կան խանութներ, բանկ, միջնակարգ դպրոց, երիտասարդական հանրակացարան, հյուրանոցներ, կոնֆերանսների կենտրոն, մի քանի եկեղեցիներ, գրադարան, փոստ և հիվանդանոց։ Քաղաքում կա նաև բացօթյա տաքացվող լողավազան, որը կառուցված է սյուների վրա՝ հավերժական սառույցի վրա ազդեցությունից խուսափելու համար։ Քաղաքում կան կոշտ ծածկով ճանապարհներ, նման ճանապարհ տանում է նաև դեպի օդանավակայան, սակայն Սիսիմիուտը այլ բնակավայրերի հետ կապող ավտոճանապարհներ չկան։

Սիսիմիուտ քաղաքի անվանումը բառացիորեն նշանակում է «Աղվեսի բներում ապրող» ({{lang-da| Beboerne ved rævehulerne}[5]։

Մունիցիպալիտետի տարածքում կան մի քանի բնակավայրեր, Իտտիլեկը, Սարֆաննկուակը և Կանգերլուսուակը, որտեղ գտնվում է Գրենլանդիայի ամենամեծ օդանավակայանը։ Սիսիմիուտի օդանավակայանն ունի փոքր թռիչքուղի, որը կարող է ընդունել միայն փոքր ինքնաթիռներ, ուստի հեռավոր թռիչքների համար անհրաժեշտ է փոխատեղվել Կանգերլուսուակում։

Բացի այդ, ամռանը Սիսիմիուտը շաբաթական մի քանի անգամ այցելում են «Arctic Umiaq Line» ընկերության լաստանավերը, որոնք սպասարկում են արևմտյան ափի բնակավայրերը։ Շաբաթը մեկ անգամ լաստանավերը կանգ են առնում նաև Իտտիլեկում և Սարֆաննկուակում։

Ձմռանը հիմնական փոխադրամիջոցը շների լծակառքերն են։

Սիսիմիուտի տարածքում մարդու ներկայության առաջին հետքերը վերաբերում են դեռևս մ.թ.ա. 4,5 հազարամյակին.[6]։ Միսիոներ Հանս Էգեդեն 1721 թվականին մոտակայքում կառուցել է եկեղեցի, իսկ XVIII դարի մի քանի շենքեր մինչ այժմ պահպանվել են։ XX դարում կառուցվել են առևտրային նավահանգիստ և ձկան վերամշակման գործարան։ Ներկայումս զբոսաշրջությունը գնալով ավելի կարևոր է դառնում քաղաքի տնտեսության մեջ[7]։

Սիսիմիուտի կլիման պայմանավորված է նրա դիրքով Բաֆֆինի ծոցի մոտ գտնվող տեղակայմամբ, ափերի մոտով անցնող տաք Արևմտա-գրենլանդական հոսանքով, ինչպես նաև Գրենլանդիայի ներքին սառցաշերտով։ Արդյունքում Սիսիմիուտի կլիման միայն փոքր-ինչ ավելի ցուրտ է, քան Նուուկում։ Ձմռանը ցերեկային ջերմաստիճանը չի իջնում -15 °C-ից ցածր, իսկ ամռանը՝ 20 °C-ից բարձր, բայց եղանակը փոփոխական է, ինչպես բոլոր ափամերձ շրջաններում

Ներքին շրջաններից կարող են հասնել ուժեղ, պոռթկուն քամիներ՝ մինչև 200 կմ/ժ արագությամբ։ Սիսիմիուտում տեղումները քիչ են․ ամռանը անձրևը սովորաբար գալիս է ամսական մոտ մեկ անգամ, իսկ ձմռանը ամսական մոտ երկու անգամ ձյուն է տեղում, սակայն այն ամբողջ ձմեռ մնում է՝ չհալվելով։ Ափամերձ գոտում տեղումներն ավելի շատ են, քան ներքին հատվածներում։ Միայն գարնանը և աշնանը (մայիս, սեպտեմբեր) տեղումները հաճախանում են։ Առաջին ձյունը տեղում է հոկտեմբերի սկզբից մինչև կեսերը, իսկ առաջին ձնհալները սկսվում են ապրիլի կեսերից մինչև վերջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Statbank Greenland
  2. O'Carroll, Etain (2005). Greenland and the Arctic. Lonely Planet. էջեր 158–160. ISBN 1-74059-095-3.
  3. Bodil Kaalund (1983-01-01). The Art of Greenland: Sculpture, Crafts, Painting. University of California Press. էջեր 164–168. ISBN 978-0-520-04840-9. «Источник». Արխիվացված օրիգինալից 2022-01-22. Վերցված է 2022-01-22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. Rasmus Berthelsen
  5. Bering, Peter (2004). Grønland (դանիերեն). Gyldendal Uddannelse. էջ 8. ISBN 87-02-02629-5.
  6. «Saqqaq culture chronology». Greenland Research Centre at the National Museum of Denmark. Արխիվացված է օրիգինալից 2011-04-19-ին. Վերցված է 2010-07-12-ին.
  7. «Activities in Sisimiut». The Official Tourism and Business Site of Greenland. Արխիվացված է օրիգինալից 2009-12-31-ին. Վերցված է 2010-07-03-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիսիմիուտ» հոդվածին։