Սինքրոն ուղեծիր
Սինքրոն ուղեծիրը ուղեծիր է, որի դեպքում ուղեծրով պտտվող մարմինը (սովորաբար արբանյակ) ունի կենտրոնական մարմնի (սովորաբար մոլորակի) միջին պտտման պարբերությանը հավասար պարբերություն և այդ մարմնի հետ նույն ուղղությամբ է պտտվում[1]։ Ավելի պարզեցված՝ սինքրոն ուղեծրով պտտվող մարմինը (օրինակ՝ արհեստական արբանյակ կամ լուսին) մեկ պտույտ կատարելու համար նույնքան ժամանակ ծածսում, որքան կատարում է այն մարմինը, որի շուրջը պտտվում է, մեկ պտույտ կատարելու համար։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղեծրում գտնվող արբանյակը, որը գտնվում է հասարակածային և շրջանաձև սինքրոն ուղեծրում անշարժ կախված կմնա մոլորակի հասարակածի մեկ կետի վերևում։ Երկրի շուրջ պտտվող սինքրոն արբանյակների համար սա նաև հայտնի է որպես գեոհաստատուն ուղեծիր։ Սակայն սինքրոն ուղեծիրը պարտադիր չէ, որ հասարակածային լինի, ոչ էլ շրջանաձև։ Ոչ հասարակածային սինքրոն ուղեծրում գտնվող մարմինը կթվա, թե տատանվում է դեպի հյուսիս և հարավ մոլորակի հասարակածի կետից վերև, մինչդեռ էլիպսաձև ուղեծրում գտնվող մարմինը կթվա, թե տատանվում է դեպի արևելք և արևմուտք։ Ինչպես երևում է պտտվող մարմնից, այս երկու շարժումների համադրությունը առաջացնում է 8-անման պատկեր, որը կոչվում է անալեմա։
Անվանակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված պտտվող մարմնից՝ սինքրոն ուղեծրերի համար կան բազմաթիվ մասնագիտացված տերմիններ։ Ստորև ներկայացված են ամենատարածվածներից մի քանիսը։ Երկրի շուրջ սինքրոն ուղեծիրը, որը շրջանաձև է և գտնվում է հասարակածային հարթության մեջ, կոչվում է գեոհաստատուն ուղեծիր։ Ավելի ընդհանուր դեպքը, երբ ուղեծիրը թեքված է Երկրի հասարակածի նկատմամբ կամ ոչ շրջանաձև է, կոչվում է գեոսինքրոն ուղեծիր։ Մարսի շուրջ սինխրոն ուղեծրերի համար համապատասխան տերմիններն են՝ արեոհաստատուն և արեոսինքրոն ուղեծրեր։
Բանաձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաստատուն սինքրոն ուղեծրի համար բանաձևն է՝
որտեղ՝
- G = Գրավիտացիոն հաստատունն է
- m2 = Երկնային մարմնի զանգվածը
- T = Մարմնի սիդերիկ պտտման պարբերությունը
- = Ուղեծրի շառավիղը
Այս բանաձևով կարելի է գտնել մարմնի սինքրոն ուղեծրային շառավիղը՝ ունենալով նրա զանգվածը և սիդերիկ պտտման պարբերությամբ։
Ուղեծրային արագությունը հաշվարկվում է՝ արբանյակի անկյունային արագությունը բազմապատկելով ուղեծրային շառավղով։
1:1 սպին-ուղեծրային ռեզոնանսում գտնվող ոչ մի մակընթացայինորեն կապված մարմին չի կարող ունենալ կայուն արբանյակ սինքրոն ուղեծրում, քանի որ սինքրոն ուղեծրի շառավիղը գտնվում է կենտրոնական մարմնի Հիլլի գնդից դուրս[3]։ Սա ընդհանուր օրենք է և կախում չունի զանգվածներից և հեռավորություններից։
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղագիտական մարմինների համար լավ օրինակ է Պլուտոնի ամենամեծ արբանյակ Քարոնը[4]։
Սինքրոն ուղեծրեր օգտագործվում են առավել հաճախ կապի համար օգտագործվող արհեստական արբանյակների կողմից, ինչպիսիք են գեոհաստատուն արբանյակները։
Հետևյալ աղյուսակում ներկայացված են Արեգակնային համակարգի որոշ մարմինների զանգվածները, սիդերիկ պտտման պարբերությունը, ինչպես նաև կիսա-մեծ առանցքները և դրանց սինքրոն ուղեծրային շառավղերի բարձրությունները (հաշվարկված վերը նշված բաժնում նշված բանաձևով):
| Մարմին | Զանգված (կգ) | Սիդերիկ պտտման պարբերություն | Սինքրոն ուղեծրի կիսա-մեծ առանցք (կմ) | Սինքրոն ուղեծրի բարձրություն (կմ) | Սինքրոն ուղեծիրը գտնվում է Հիլլի գնդում թէ ոչ |
|---|---|---|---|---|---|
| Մերկուրի[5] | 0,33010×1024 | 1407.6 ժ | 242895 կմ | 240454 կմ | Ոչ |
| Վեներա[6] | 4,8673×1024 | 5832,6 ժ | 1536578 կմ | 1530526 կմ | Ոչ |
| Երկիր[7] | 5.9722×1024 | 23,9345 ժ | 42164 կմ | 35786 կմ | Այո |
| Լուսին[8] | 0,07346×1024 | 655,72 ժ | 88453 կմ | 86715 կմ | Ոչ |
| Մարս[9] | 0,64169×1024 | 24,6229 ժ | 20428 կմ | 17031 կմ | Այո |
| Կերես[10] | 0,09393×1022 | 9,074 ժ | 1192 կմ | 723 կմ | Այո |
| Յուպիտեր[11] | 1898,3×1024 | 9,925 ժ | 169010 կմ | 88518 կմ | Այո |
| Սատուրն[12] | 568,32×1024 | 10,656 ժ | 112239 կմ | 51971 կմ | Այո |
| Ուրան[13] | 86,811×1024 | 17,24 ժ | 82686 կմ | 57127 կմ | Այո |
| Նեպտուն[14] | 102,409×1024 | 16,11 ժ | 83508 կմ | 58744 կմ | Այո |
| Պլուտոն[15] | 0,01303×1024 | 153,2928 ժ | 18860 կմ | 17672 կմ | Այո |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ենթասինքրոն ուղեծիր
- Գերսինքրոն ուղեծիր
- Կիսասինքրոն ուղեծիր
- Թաղման ուղեծիր
- Մակընթացային փական (սինքրոն պտույտ)
- Արևասինքրոն ուղեծիր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Holli, Riebeek (2009 թ․ սեպտեմբերի 4). «Catalog of Earth Satellite Orbits : Feature Articles». earthobservatory.nasa.gov (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Calculating the Radius of a Geostationary Orbit - Ask Will Online». Ask Will Online (բրիտանական անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Is it possible to achieve a stable "selenostationary" orbit around the Moon?». Astronomy Stack Exchange (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 29-ին.
- ↑ S.A. Stern (1992). «The Pluto-Charon system». Annual Review of Astronomy and Astrophysics. 30: 190. Bibcode:1992ARA&A..30..185S. doi:10.1146/annurev.aa.30.090192.001153. «Charon's orbit is (a) synchronous with Pluto's rotation and (b) highly inclined to the plane of the ecliptic.»
- ↑ «Mercury Fact Sheet». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Venus Fact Sheet». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Earth Fact Sheet». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Moon Fact Sheet». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Mars Fact Sheet». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Asteroid Fact Sheet». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Jupiter Fact Sheet». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Saturn Fact Sheet». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Uranus Fact Sheet». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Neptune Fact Sheet». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Pluto Fact Sheet». nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.
| ||||||||||||||||||||||||||||||