Սինտայ (Հեբեյ)
| ՉԺՀ քաղաքային շրջան | ||
|---|---|---|
| Սինտայ | ||
չինարեն՝ 邢台市
| ||
| 37°3′57″N 114°28′31″E / 37.06583°N 114.47528°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Հեբեյ | |
| Ներքին բաժանում | Xiangdu District?, Xindu District?, Xingtai County?, Lincheng County?, Neiqiu County?, Baixiang County?, Longyao County?, Renze District?, Nanhe District?, Ningjin County, Hebei?, Julu County?, Xinhe County?, Guangzong County?, Pingxiang County?, Wei County?, Qinghe County?, Linxi County?, Nangong?, Shahe? և Xingtai Economic Development Zone, Hebei Province? | |
| Մակերես | 12 433,26 կմ² | |
| Բնակչություն | ▲7 111 106 մարդ (2020)[1] | |
| Փոստային դասիչ | 054000 | |
| Ավտոմոբիլային կոդ | 冀E | |
| Պաշտոնական կայք | xingtai.gov.cn | |
|
| ||
Սինտայ[2] (չին. պհ. 邢台, пиньинь Xíngtái), Հեբեյ նահանգի (ՉԺՀ) քաղաքային շրջան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շան դինաստիայի ժամանակ կառավարիչ Ցզու Ին մ.թ.ա. 1525 թվականին իր մայրաքաղաքը տեղափոխել է այս վայրերը։ Չժոու արքայատոհմի ժամանակ Չեն-վանը մ.թ.ա. 1066 թվականին Ու-վանի չորրորդ որդուն դարձրել է Սինսկի խոու, այսպես առաջացավ Սին թագավորությունը։ Հետո այս հողերը հայտնվեցին Ցզին թագավորության կազմում, իսկ երեք ընտանիքների կողմից Ցզին կայսրության բաժանումից հետո՝ Չժաո թագավորության կազմում։ Մ.թ.ա. 372 թվականին Չժաոսկի Չեն-հոուն այստեղ հիմնել է թագավորության երկրորդ մայրաքաղաքը՝ Սինդու (信都):
Ցին թագավորությունը Չինաստանը միավորելուց հետո, այս վայրերը մտել են Ցզյույլու շրջանի (巨鹿郡) կազմի մեջ։ Մ.թ.ա. 206 թվականին Սյան Յույը Չժան Էրին դարձրել է Չանշանի վան, որի տիրույթների մայրաքաղաքը դարձել է Սյանգոն (襄国)՝ նախկին Սինդուն։ Մ.թ.ա. 203 թվականին Լյու Բանը Չժան Էրին դարձրել է Չժաոյի վան՝ մայրաքաղաքը դարձյալ Սյանգոյում։ Հան կայսրության ժամանակներում այս վայրերը դեռևս մտնել էին Ցզյույլու շրջանի կազմի մեջ, սակայն նրա տարածքը զգալիորեն փոքրացել էր։
Շի Լեն 319 թվականին Սյանգոում իրեն հռչակել է Չժաոյի վան և դարձել է Հետագա Չժաո կայսրության հիմնադիրը՝ Սյանգո մայրաքաղաքով։ 335 թվականին Շի Հուն մայրաքաղաքը տեղափոխել է Եչեն, սակայն Սյանգոն թողել է որպես պահեստային մայրաքաղաք և ստեղծեց Սյանգո շրջան (襄国郡):
Սույ կայսրության ժամանակ, 596 թվականին, Սյանգո շրջանը վերանվանվել է Սինչժոու մարզի (邢州): Թան կայսրության ժամանակ, 742 թվականին, Սինչժոու մարզը վերանվանվել է Ցզյույլու շրջանի (巨鹿郡), սակայն 757 թվականին վերականգնվել է Սինչժոու մարզը: Սուն կայսրության ժամանակ, 1119 թվականին, Սինչժոու մարզը վերափոխվել է Սինդե կառավարության (信德府): Երբ այդ վայրերը գրավվել են Ցզին կայսրության կողմից, ապա 1128 թվականին նորից վերականգնվել է Սինչժոու մարզը։
Մոնղոլական Յուան կայսրության ժամանակ՝ 1262 թվականին, Սինչժոուն շրջանի կարգավիճակով բարձրացվել է մինչև Շունդեի կառավարման շրջան (顺德府): Սինհայական հեղափոխությունից հետո կառավարման շրջանները վերացվեցին։
1949 թվականի օգոստոսին ստեղծվել է Սինթայ հատուկ շրջանը (邢台专区): 1958 թվականին Սինթայ հատուկ շրջանը լուծարվել է. նրա երկու գավառները փոխանցվել են Շիծզյաչժուանի հատուկ շրջանի (石家庄专区) կազմի մեջ, մնացած շրջանները՝ Հանդանի հատուկ շրջանի (邯郸专区) կազմի մեջ։ 1961 թվականին Սինթայ հատուկ շրջանը նորից ստեղծվել է։ 1969 թվականին Սինթայ հատուկ շրջանը վերանվանվել է Սինթայ շրջանի (邢台地区):
1966 թվականի մարտի 22-ին շրջանում տեղի է ունեցել 6,8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 800 մարդ։
1993 թվականին Չինաստանի Պետական խորհրդի որոշմամբ Սինթայ շրջանը և Սինթայ քաղաքը լուծարվեցին և ձևավորվել է Սինթայ քաղաքային շրջանը։
2020 թվականի հունիսի 5-ի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի որոշմամբ Ցյաոդուն (桥东区) շրջանը վերանվանվել է Սյանդու, Ցյաոսի (桥西区) շրջանը՝ Սինդու, ընդ որում, այդ շրջաններին միացվել է լուծարված Սինթայ գավառի (邢台县) հողերը. նույն որոշմամբ Ժենսյան (任县) գավառը վերափոխվել է Ժենցզե քաղաքային ենթակայության շրջանի, ինչպես նաև Նանհե (南和县) գավառը վերափոխվել է քաղաքային ենթակայության շրջանի։
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինթայ քաղաքային շրջանը բաժանված է 4 շրջանի, 2 քաղաքային կոմսության, 12 կոմսության.
| Կարգավիճակ | Անվանում | Հիերոգլիֆներ | Փինյին | Բնակչություն
(2020 թվական) |
Մակերես (կմ²) |
|---|---|---|---|---|---|
| Շրջան | Սյանդու | 襄都区 | Xiāngdū qū | ||
| Շրջան | Սինդու | 信都区 | Xìndū qū | ||
| Շրջան | Ժենցզե | 任泽区 | Rénzé qū | 431 | |
| Շրջան | Նանցհե | 南和区 | Nánhé qū | 418 | |
| Քաղաքային գավառ | Նանգուն | 南宫市 | Nángōng shì | 854 | |
| Քաղաքային գավառ | Շախե | 沙河市 | Shāhé shì | 999 | |
| Գավառ | Լինչենգ | 临城县 | Línchéng xiàn | 797 | |
| Գավառ | Նեյցյու | 内丘县 | Nèiqiū xiàn | 775 | |
| Գավառ | Բայսյան | 柏乡县 | Bǎixiāng xiàn | 268 | |
| Գավառ | Լունյաո | 隆尧县 | Lóngyáo xiàn | 749 | |
| Գավառ | Նինցզին | 宁晋县 | Níngjìn xiàn | 1107 | |
| Գավառ | Ցզյույլու | 巨鹿县 | Jùlù xiàn | 623 | |
| Գավառ | Սինխե | 新河县 | Xīnhé xiàn | 366 | |
| Գավառ | Գուանցզուն | 广宗县 | Guǎngzōng xiàn | 493 | |
| Գավառ | Փինսյան | 平乡县 | Píngxiāng xiàn | 406 | |
| Գավառ | Վեյսյան | 威县 | Wēi xiàn | 994 | |
| Գավառ | Ցինհե | 清河县 | Qīnghé xiàn | 501 | |
| Գավառ | Լինսի | 临西县 | Línxī xiàn | 542 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինթայում է գտնվում պետական ածխային Jizhong Energy Group հոլդինգը։ Սինթայի տնտեսական զարգացման գոտին մասնագիտանում է բարդ արդյունաբերական սարքավորումների արտադրության մեջ (մետալուրգիական, էներգետիկ և վթարային-փրկարարական սարքավորումներ)։ 2021 թվականի սկզբի դրությամբ գոտում կենտրոնացված է ավելի քան 100 մասնագիտացված ձեռնարկություն, որոնց տարեկան արտադրության ծավալը գերազանցել է 7 միլիարդ յուանը[3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.) — 北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 336.
- ↑ «Синтайская зона экономического развития делает упор на производство оборудования». Жэньминь Жибао. Արխիվացված օրիգինալից 2021-12-15-ին. Վերցված է 2021-03-06-ին.
