Սինիշա Անջելկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սինիշա Անջելկովիչ
Քաղաքացիությունը Flag of Slovenia.svg Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 13, 1986(1986-02-13)[1][2][3][…] (35 տարեկան)
Ծննդավայր Կրան, Կրան, Սլովենիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Պատանեկան կարիերա
Սլովենիա Տրիգլավ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2010 Սլովենիա Դրավա 56 (1)
2010 Սլովենիա Մարիբոր 31 (2)
2011—2017 Իտալիա Պալերմո 120 (1)
2011—2012  Իտալիա Ասկոլի 22 (1)
2012—2013  Իտալիա Մոդենա 32 (2)
2017—2019 Իտալիա Վենեցիա 35 (1)
2020—ներկա Իտալիա Պադովա 2 (0)
Ազգային հավաքական
2006—2007 Սլովենիա Սլովենիայի երիտասարդական
հավաքական (մինչև 20)
2 (0)
2011—2015 Սլովենիա Սլովենիայի ազգային հավաքական 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սինիշա Անջելկովիչ (սլովեն.՝ Siniša Anđelković, փետրվարի 13, 1986(1986-02-13)[1][2][3][…], Կրան, Կրան, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, «Պադովա» ակումբի և Սլովենիայի ազգային հավաքականի (2011-2015) պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինիշա Անջելկովիչը «Տրիգլավ» ակումբի սան է։ Այնտեղից նա տեղափոխվել է «Դրավա»։ Այս ակումբի կազմում նա իր նորամուտը նշել է 2008 թվականի հուլիսի 19-ին «Նաֆտայի» դեմ խաղում[4]։ Նույն մրցաշրջանում, 2009 թվականի մայիսի 9-ին, Սինիշան խփել է ակումբի կազմում իր առաջին գոլը՝ գրավելով «Կոպերի» դարպասը[5]։ Ընդհանուր առմամբ 2008/09 մրցաշրջանում նա անցկացրել է 36 հանդիպում առաջնությունում և Սլովենիայի գավաթի խաղարկությունում։ Հաջորդ մրցաշրջանում «Դրավայի» կազմում նա անցկացրել է 22 հանդիպում։ «Դրավայում» վերջին խաղը Անջելկովիչն անցկացրել է այն ակումբի դեմ, որի հետ խաղում նա նշել է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային նորամուտը՝ «Նաֆտայի»[6]։

Ձմռանը Անջելկովիչը տեղափոխվել է «Մարիբոր»։ 2009 թվականի փետրվարի 27-ին Սինիշան իր նորամուտը նշել է «Դոմժալե» ակումբի դեմ խաղում[7]։ Ընդհանուր առմամբ ակումբի կազմում նա անցկացրել է առաջնությունում մնացած 21 հանդիպումները (բացառությամբ վերջին տուրի) և 5 հանդիպում Ազգային գավաթում։ Նույն մրցաշրջանում՝ մարտի 27-ին, պաշտպանը գոլ է խփել իր ակումբի կազմում՝ գրավելով «Գորիցայի» դարպասը[8]։ 2010/11 մրցաշրջանում Սինիշան իր նորամուտն է նշել Եվրոպայի լիգայում՝ հունգարական «Վիդեոտոնի» հետ խաղում[9]։

Դեկտեմբերի 9-ին Անժելկովիչը տեղափոխվել է իտալական «Պալերմո» ակումբ՝ կնքելով 4,5 տարվա պայմանագիր՝ մրցաշրջանի համար 250 հազար եվրո աշխատավարձով[10][11]։ 2011 թվականի հունվարի 12-ին նա ակումբի կազմում իր նորամուտն է նշել Իտալիայի գավաթի խաղարկության «Կիևոյի» դեմ խաղում[12][13]։ Չորս օր անց պաշտպանը նորամուտն է նշել նաև Ա Սերիայում «Կալյարիի» դեմ խաղում[14]։ 2011 թվականի օգոստոսի 16-ին նա վարձավճարով տեղափոխվել է Բ Սերիայում հանդես եկող «Ասկոլի»[15]։

Հաջորդ տարի կրկին վարձավճարով նա տեղափոխվել է նույն լիգայում հանդես եկող «Մոդենա» ակումբ[16]։

2017-2019 թվականներին Սինիշան խաղացել է «Վենեցիա» ակումբում՝ անցկացնելով 40 խաղ և խփելով 1 գոլ[17]։

2019 թվականի հունվարի 9-ին ֆուտբոլիստը տեղափոխվել է իտալական մեկ այլ ակումբ՝ «Պադովա», որտեղ էլ այժմ խաղում է։ Նրա պայմանագիրն այդ ակումբի հետ 1,5 տարով է[18]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինիշա Անջելկովիչը Սլովենիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2011 թվականի փետրվարի 9-ին. նա փոխարինման է դուրս եկել ալբանացիների հետ խաղում[19]։ Նույն թվականի մարտի 25-ին, Եվրո-2012ընտրական փուլի շրջանակներում կայացած Իտալիայի դեմ խաղում[20] նա փոխարինել է վնասվածք ստացած Միչո Բրեչկոյին[21]։ Ազգային հավաքականում 2011-2015 թվականներին ընդհանուր առմամբ անցկացրել է 5 խաղ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. Nafta Lendava 2:0 (2:0) Drava Ptuj
  5. Koper-Drava Ptuj 1-2
  6. Nafta Lendava-Drava Ptuj 1-0
  7. Domzale-Maribor 2-3
  8. HIT Gorica-Maribor 3-3
  9. Videoton-Maribor 1-1
  10. Синиша Анджелкович примкнул к «розанери»
  11. Andelkovic, un gigante buono Cresciuto con Ilicic
  12. «PALERMO - CHIEVO — U.S. Città di Palermo»։ web.archive.org։ 2011-01-28։ Վերցված է 2021-04-05 
  13. Palermo col dubbio Pastore
  14. «CAGLIARI - PALERMO — U.S. Città di Palermo»։ web.archive.org։ 2011-01-22։ Վերցված է 2021-04-05 
  15. «Andjelkovic in prestito dal Palermo» [Andjelkovic on loan from Palermo] (իտալերեն)։ Ascoli Calcio 1898։ 16 August 2011։ Վերցված է 17 August 2011 
  16. «Calciomercato: acquistato il difensore Andelkovic» [Purchased defender Andelkovic] (իտալերեն)։ Modena Football Club։ 19 July 2012։ Արխիվացված է օրիգինալից 21 February 2013-ին 
  17. «Slovenia - S. Anđelković - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2021-04-05 
  18. «Siniša Anđelković è un giocatore del Calcio Padova»։ Padova Calcio (it-IT)։ 2019-01-09։ Վերցված է 2021-04-05 
  19. Albania — Slovenia
  20. Slovenia — Italy
  21. «Slovenia - Italy, Mar 25, 2011 - European Qualifiers - Match sheet»։ _ (անգլերեն)։ Վերցված է 2021-04-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]