Սինթիա-Ադայ Ռոբինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինթիա-Ադայ Ռոբինսոն
Ծնվել էհունվարի 12, 1985(1985-01-12)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց և Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի

Սինթիա Ադայ-Ռոբինսոն (անգլ.՝ Cynthia Addai-Robinson, հունվարի 12, 1985(1985-01-12)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է Starz հեռուստաալիքի «Սպարտակ» հեռուստասերիալում կատարած Նեյվիա և The CW հեռուստաալիքի «Նետ» հեռուսատսերիալում կատարած Ամանդա Ուոլեր դերերով։ 2016 թվականի նոյեմբերից սկսած մարմնավորում է Նեյդին Մեմփիսին USA Network-ի «Հրաձիգը» հեռուստասերիալում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադայ-Ռեբինսոնը ծնվել է 1985 թվականի հունվարի 12-ին Լոնդոնում, մայրը ծնունդով Գանայից է, իսկ հայրը՝ Ամերիկայից։ Նա 4 տարեկան հասակում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և մեծացել Վաշինգտոնի արվարձաններից մեկում[2]։ Նա ավարտել է Սիլվեր Սփրինգի Մենտգոմերի Բլեյր ավագ դպրոցը[3] և Թիսք արվեստի դպրոցի կերպարվեստի բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան։ Դասավանդել է Լի Ստրասբերգ թատրոնի և կինոյի ինստիտուտում[4] և բալետ, ջազ, չեչոտկա պարային բաժիններում։ Նա «Սպարտակ» հեռուստասերիալի «Անիծվածների պատերազմը» եթերաշրջանում նկարահանվելու համար վարժեցվել է հատուկ նշանակության զորքերի կողմից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի օֆֆ-բրադվեյ ներկայացումների մասնակցելուց հետո, 2002 թվականին նա ստացել է իր առաջին հեռուստատեսային դերը «Մաքս Բիքֆորդի կրթությունը» հեռուստատեսային դրամայի էպիզոդներից մեկում։ Հաջորդ տարի նա մասնակցել է մի քանի հեռուստատեսային շոուների, որոնցից են «Օրենք և Կարգուկանոն․ Երդվյալ ատենակալների դատավարությունը», «Օրենք և կարգուկանոն․ Հանցավոր միտք», «CSI․ Մայամի», «Թվեր» և «Արդարադատություն»։ 2009 թ․ նա ստացել է իր առաջին կրկնվող դերը՝ դայակ Դեբի ABC«FlashForward» հեռուստասերիալում։ Նույն թվականին նա հայտնվեց Թինա Մեբրիի «Միսիսիպիի անիծվածները» դրամա ֆիլմում Միլենայի կերպարում։ 2011 թ․ վերջին նա հայտնվեց «Կոլումբիանա» ֆիլմում, որպես Զոյի Սալդանայի մայր Ալիսիա Ռեստրեպո[5]։ Նրա ամենահայտնի դերերից մեկը «Սպարտակ» հեռուստասերիալի երկրորդ՝ «Վրեժխնդրություն» եթերաշրջանի Նեյվիա կերպարն է։ Ադայ-Ռոբինսոնը փոխարինեց դերասանուհի Լեսլի-Էն Բրենթին, ով մարմնավորել է այդ կերպարն առաջին եթերաշրջանում, բայց որոշեց լքել շոուն[6]։

2013 թ․ սկզբին նա մարմնավորել է Էյջային, ով հզոր կախարդ է և եկել է օգնելու Բոնիին «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի երկու էպիզոդներում։ Նա փոքրիկ ներկայացում է ունեցել նաև «Աստղի ընկնելը մթության մեջ» ֆիլմում։ 2013 թ․ սեպտեմբերին նա ստացավ Ամանդա Ուոլեր կրկնվող դերը The CW«Նետ» հեռուստասերիալում[7]։

2014 թ․ մարտին նա մարմնավորեց Էմիլի Ուեսթին History հեռուստաալիքի «Տեխասի վերելքը» հեռուստասերիալում[8]։ Այդ դերի համար նա արժանացավ Women's Image Network մրցանակի որպես դրամա սերիալի լավագույն դերասանուհի[9]։ 2015 թվականի հունվարին նա հայտնվեց Գևին Օ'Քոնորի «Հաշվապահը» ֆիլմում, որտեղ իր խաղընկերներն էին Բեն Աֆլեքը և Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը։ 2016 թվականի մարտին հայտարարվեց, որ նա կստանձնի Էմիլի Ռիոսի խաղացած դերը «Հրաձիգը» հեռուստասերիալում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2002 Մաքս Բեքֆորդի կրթությունը The Education of Max Bickford Սյուզան էպիզոդ․ "1.18"
2005 Օրենք և Կարգուկանոն․ Երդվյալ ատենակալների դատավարություն Law & Order: Trial by Jury Լիլիան Բյուդրիվիլ էպիզոդ․ "1.2"
2005 Օրենք և կարգուկանոն․ Հանցավոր միտք Law & Order: Criminal Intent Ջենեթ էպիզոդ․ "5.8"
2006 Արդարադատություն Justice Դեբրա Մորթին էպիզոդ․ "1.11"
2007 Dash 4 Cash Մերեդիտ հեռուստաֆիլմ
2007 A.M.P.E.D. A.M.P.E.D. Փեյջ Մոսքեվլ հեռուստաֆիլմ
2007 CSI․ Մայամի CSI: Miami Քարթնի Ռինելա էպիզոդ․ "5.12"
2007 Աղբ Dirt Կին / Միշել 2 էպիզոդ
2007 Անտուրաժ Entourage Ամանդայի օգնկան էպիզոդ․ «3.13»
2007 Կյանք Life Սթեֆանի էպիզոդ․ «1.02»
2009 Թվեր Numb3rs Թրիշա Մորենո էպիզոդ․ «5.15»
2009 C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Բժշկուհի Քերիթա Նևիլ էպիզոդ․ «5.23»
2009 FlashForward FlashForward Դեբի Հիմնական դեր, 6 էպիզոդ
2010 NCIS․ Լոս Անջելես NCIS: Los Angeles Կին Կրկնվող դեր, 6 էպիզոդ
2011 Կոլումբիանա Colombiana Ալիսիա Ռեստրեպո էպիզոդ․ «3.21»
2012 Սպարտակ․ Վրեժխնդրություն Spartacus: Vengeance Նեյվիա Հիմնական դեր, 10 էպիզոդ
2013 Սպարտակ․ Անիծվածների պատերազմը Spartacus: War of the Damned Նեյվիա Հիմնական դեր, 10 էպիզոդ
2013 Վամպիրի օրագրերը The Vampire Diaries Էյջա 2 էպիզոդ
2013 Արքան և մաքսվելը King & Maxwell Մեգան Էինշլի Հեռուստասերիալ
2013 Ժոդի Էրիաս․ Կեղտոտ փոքրիկ գաղտնիքը Jodi Arias: Dirty Little Secret Լեսլի Հեռուստաֆիլմ
2013 Աստղի ընկնելը մթության մեջ Star Trek Into Darkness Կինը Սան Ֆրանցիսկոյից
2013-2016 Նետ Arrow Ամանդա Ուոլեր Կրկնվող դեր, 15 էպիզոդ
2015 Տեխասի վերելքը Texas Rising Էմիլի Ուեսթ Հիմնական դեր
2016 Չիկագո մեդ Chicago Med Բժշկուհի Վիկի Գլաս Կրկնվող դեր, 4 էպիզոդ
2016 Հաշվապահը The Accountant Մերիբեթ Մեդինա
2016 Հրաձիգը Shooter Նեյդին Մեմփիս Հիմնական դեր

Վիդեո խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2011 L.A. Noire Կին հոտիոտն 5
2014 Lego Batman 3: Beyond Gotham Ամանդա Ուոլեր

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2015 Women's Image Network Awards Դրամա սերիալի լավագույն դերասանուհի Տեխասի վերելքը Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Kecskes, Alex. «Interview with Spartacus' Cynthia Addai-Robinson». ACED Magazine. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  3. «A Magnet Actress: Cynthia Addai-Robinson's journey to Hollywood». Montgomery Blair High School Magnet Foundation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  4. «Cynthia Addai Robinson Official Website». Cynthia Addai Robinson Official Website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին.
  5. Pearson, Anthony. «Zoe Saldana plays hot action chick in new 'Colombiana' trailer». Monsters and Critics. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  6. Wightman, Catriona. «Cynthia Addai-Robinson joins 'Spartacus'». DigitalSpy. Վերցված է 2011 թ․ մայիսի 3-ին.
  7. Ausiello, Michael. «Arrow Targets Spartacus Alumna as Infamous DC Comics Villain Amanda Waller». TVLine.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  8. «Cynthia Addai-Robinson Lands Lead In History's Texas Rangers Miniseries». Deadline. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  9. «The Women's Image Network Awards». The Women's Image Awards.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինթիա-Ադայ Ռոբինսոն» հոդվածին։