Սինեստրոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սինեստրոլ, սինթետիկ էստրոգենային պատրաստուկ։ Քիմիական կառուցվածքով տարբերվում է ստերոիդ էստրոգենային հորմոններից։ Ակտիվությամբ համարժեք է ֆոլիկուլինին։ Օգտագործվում է ձվարանների ֆունկցիայի անբավարարության, շագանակագեղձի հիվանդությունների, կանանց կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ։ Հակացուցված է լյարդի ֆունկցիայի խանգարման դեպքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։