Սինեմաքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սինեմաքի, (Cassia), աճալ, ցեզալպինազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Խոտաբույսեր են, թփեր կամ փոքրիկ ծառեր։ Տերևները բարդ, զույգ փետրաձև են, 5—10 զույգ նեղ տերևիկներով։ Ծաղիկները դեղին են, անկանոն, հազվադեպ՝ սպիտակ կամ կարմրավուն՝ հավաքված ողկույզներում, ծաղկաթերթիկները համարյա միևնույն չափսի են։ Հայտնի է 500—600 տեսակ՝ տարածված գլխավորապես մերձարևադարձային և արևադարձային երկրներում։ Մշակվում է Հարավային Չինաստանում, Հնդկաստանում, Աֆրիկայում, ՍՍՀՄ-ում՝ Միջին Ասիայում, Ղազախստանում, Ղրիմում, Ադրբեջան ՍՍՀ-ում, Կրասնոդարում, ՀՍՍՀ-ում։ Դեղորայքային նշանակություն ունեն նեղտերև և սինեմաքի (C․ angustifolia), սրատերև սինեմաքի (C․ acutifolia), ինչպես նաև բութատերև սինեմաքի (C․ obovata)։ Օգտագործվում են բույսի տերևները, որոնք պարունակում են անտրագլիկոզիդներ։ Օգտագործվում է որպես ախորժաբեր և լուծողական միջոց։ Կիրառվում է թուրմի, թեյի ձևով։ Օգտագործվում է նաև մաշկային հիվանդությունների ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png