Jump to content

Սինդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինդոն
Ի ծնե անունկորեերեն՝ 신동희
Ծնվել էսեպտեմբերի 28, 1985(1985-09-28)[1] (39 տարեկան)
Mungyeong, Հյուսիսային Գյոնգսանգ, Հարավային Կորեա[2]
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգիչ, դերասան, հեռուստահաղորդավար, կինոդերասան, կոմպոզիտոր և հեռուստատեսային դերասան
Երգչաձայնբարիտոն
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԱշխատավայրՄեդիայի և արվեստի Դոն Ահ ինստիտուտ
ԼեյբլS.M. Entertainment
ԿրթությունԻնհայի համալսարան
ԱնդամակցությունSuper Junior, Super Junior-T?, Super Junior-Happy? և Super Junior-L.S.S.?
Կայքsuperjunior.smtown.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Shindong Վիքիպահեստում

Սին Դոն Հի[3] (կորեերեն՝ 신동희, չինարեն՝ 申東熙, սեպտեմբերի 28, 1985(1985-09-28)[1], Mungyeong, Հյուսիսային Գյոնգսանգ, Հարավային Կորեա[2], ավելի հայտնի է որպես Սինդոն), հարավկորեացի երգիչ, հաղորդավար և ռադիոհաղորդավար: Առավել հայտնի է որպես Super Junior (ինչպես նաև Super Junior-T և Super Junior-H) բոյ բենդի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինդոնը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 28-ին Հարավային Կորեայի Հյուսիսային Գյոնգսանգ նահանգի Մունգյոն քաղաքում[4]։ Նրա վաղ կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի, ուստի շատերը կարծում էին, որ նա ընտանիքի միակ երեխան է։ Նա ունի կրտսեր քույր՝ Ան Դա Յոնը։ Սինդոնը շատ էր սիրում պարը, ուստի 2002-ին նա գնաց պարի մրցույթ, որտեղ նա շահեց գրան պրի: Մեկ տարի անց նա կրկին մասնակցեց և գրավեց 1-ին տեղը: 2004 թվականին Սինդոնը միացավ Mnet Epi մրցույթին, որտեղ հաղթեց և արժանացավ հանրաճանաչության մրցանակին։ 2005 թվականին մասնակցել է S.M երիտասարդական փառատոնին, որտեղ հաղթել է «Լավագույն կատակերգու» անվանակարգում։ Նա պայմանագիր կնքեց S.M. Entertainment-ի հետ, հետագա պարային դասերի ստանալու՝ իր հմտությունները զարգացնելու համար:

2005−14։ Դեբյուտը Super Junior-ի, Super Junior-T-ի և Super Junior-H-ի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինդոնը LG-ի մամուլի ասուլիսում, 2011 թվական

Պայմանագրի ստորագրումից մի քանի ամիս անց Սինդոնը դարձավ Super Junior'05-ի՝ Super Junior-ի առաջին սերնդի անդամ։ Այդ ժամանակ խումբը ամենամեծն էր կորեական բեմում մասնակիցների թվով։ Նրանք իրենց դեբյուտը կատարել են 2005 թվականի նոյեմբերի 6-ին Popular Songs երաժշտական շոուում (այժմ՝ Inkigayo) «TWINS» սինգլով[5]։ Twins դեբյուտային ստուդիական ալբոմը թողարկվել է դեկտեմբերի 5-ին, և առաջին ամսվա վաճառքների արդյունքում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը կորեական ալբոմային հիթ-շքերթում[6]։ Դեբյուտից մի քանի օր անց Սինդոնը վարել է МС M!Countdown շոուն, Իթ Հիկի և Կանինի հետ: Նրանք շոուն վարել են մինչև 2008 թվականի մարտի 27-ը (2006 թվականի կեսերին Կանինը փոխարինվել է Ինհյոկով)[7]։

2006 թվականի մարտին S.M. Entertainment-ը սկսեց մասնակիցների ընտրությունը հաջորդ սերնդի Super Junior-ի համար, սակայն Կյու Հյոնի ավելացումից հետո գործակալությունը հրաժարվեց տարեկան կազմի փոփոխության գաղափարից, և անվանումից հանվեց «05» վերջածանցը[8]։ Հունիսի 7-ին թողարկվեց «U» սինգլի CD տարբերակը, որը խմբի ամենահաջողված թողարկումն էր մինչև «Sorry, Sorry»-ի թողարկումը 2009 թվականին։

2007 թվականի փետրվարի 23-ին Իթ Հիկի, Հիչխոլի, Կանինի, Սոնգ Մինի և Ինհյոկի հետ միասին հանդես է եկել Super Junior-T ենթախմբում, որը կատարում է թրոթ ոճի երգեր։ Հուլիսին տեղի ունեցավ «Հարձակում ոսկե տղաների վրա» ֆիլմի թողարկումը, որտեղ բոլոր մասնակիցները կատարեցին գլխավոր դերերը, ինչը նշանավորեց Սինդոնի դեբյուտը կինոյում։ 2008 թվականին դեբյուտել Է Super Junior-H ենթախմբում, ինչպես նաև երկրորդական դեր է խաղացել «Սիրահարված միայնակ հայրը» դրամայում և մասնակցել սաունդթրեքի ձայնագրությանը։

2009 թվականից Սինդոնը, Իթ Հիկը և Ինհյոկը հանդիսանում են «Ուժեղ սիրտ» շոուի մշտական հաղորդավարները, 2012 թվականի մարտի 28-ին S.M. Entertainment-ը հայտարարեց Սինդոնի՝ MS-ի պաշտոնից հեռանալու մասին[9]։ 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Եսոնի և Ինհյոկի հետ փոխարինել է Հի Չոլ Քիմ Չանհունի կատարմամբ «Breakups are So Like Me» սինգլով։

2014 թվականի օգոստոսին Սինդոնը վերջին անգամ մասնակցել է Super Junior-ի վերադարձին Mamacita-ի յոթերորդ ստուդիական ալբոմով՝ նախքան ծառայության մեկնելը։

2017: Վերադարձ գործունեությանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտին Սինդոնը մասնակցել է Նոր Զելանդիայում «Ջունգլիների օրենքը» շոուի նկարահանումներին, ինչը զորացրվելուց հետո դարձել է նրա առաջին հեռուստատեսային գործունեությունը։ Նույն թվականին վերադարձել է Super Junior-ի կազմ՝ PLAY ութերորդ ստուդիական ալբոմով վերադարձի համար, որի թողարկումը տեղի է ունեցել դեբյուտի 12-ամյակի օրը[10][11][12]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի ապրիլի 19-ի վաղ առավոտյան Իթ Հիկը, Սինդոնը, Ինհյոկը և Կյու Հյոնը տուժեցին ավտովթարի հետևանքով, որը տեղի ունեցավ «Super Junior Kiss The Radio» շոուի նկարահանումներից վերադառնալիս։ Ֆուրգոնի առջևի ձախ անվադողը պայթել է, ինչի հետևանքով այն բախվել է արգելապատնեշին և շրջվել աջ կողմում[13]։ Սինդոնն ու Ինհյոկը կապտուկներով ու քերծվածքներով են տառապել, իսկ Կյու Հյոնն ավելի ծանր է տուժել, քան մյուսները. նրա ազդրն ու կողերը կոտրվել են, ինչպես նաև թոքը ծակող կողի պատճառով պնևմոթորաքս է առաջացել: Նա չորս օր անցկացրել է կոմայի մեջ։ Իսկ Իթ Հիկը ստիպված էր 170 կար դնել[14]։

Ծառայությունը բանակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 5-ին S.M. Entertainment-ը հայտարարեց, որ Սինդոնը պարտադիր զինվորական ծառայության կանցնի նոյեմբերի 25-ին[15]։ Սակայն մեջքի հետ կապված խնդիրների պատճառով ծառայության մեկնարկը ստիպված են եղել հետաձգել հաջորդ տարի[16]։

2015 թվականի մարտի 24-ին Սինդոնը պաշտոնապես զորակոչվել է Ինչոն[17]։ 21 ամիս ծառայելուց հետո զորացրվել է 2016 թվականի դեկտեմբերի 23-ին[18][19]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի սկզբից ի վեր Սինդոնը բազմիցս քննադատության է ենթարկվել իր հայտարարությունների և արտաքին տեսքի համար։ Մասնավորապես, նետիզենները հաճախ դատապարտում էին նրան քաշի և այն բանի համար, թե ինչպես է նա խոսում նույն կազմվածքի այլ մարդկանց մասին: 2010 թվականին սկանդալ տեղի ունեցավ ռադիոյում նրա խոսքերի հետ կապված։ Եթեր է զանգահարել մի աղջիկ, ով պատմել է, որ պատրաստվում է նիհարել Լուսնային ամանորից առաջ, ինչի համար դատապարտվել է իր ընկերոջ կողմից։ Սինդոնը դա մեկնաբանեց հետևյալ կերպ․ «Անձամբ ես կարծում եմ, որ եթե ուզում ես նիհարել, ապա պետք է դա անես: Նիհարիր, արդյոք չես կարող ինքդ քեզ հետևել: Եթե ես այդպես ասեմ, ապա մյուս մասը կասի «Ո՞վ ես դու», և ես կասեմ, որ ես տղա եմ, իսկ դու աղջիկ ես»: Հանդիսատեսը չափազանց բուռն արձագանքեց նրա խոսքերին, ինչի հետևանքով Սինդոնը ստիպված եղավ ներողություն խնդրել, որ իրեն այդպես չեն հասկացել[20]։ 2017-ի մարտին նա նաև ասել էր, որ իրեն ավելի գրավիչ է համարում, քան նմանատիպ կազմվածք ունեցող բոլոր հայտնիները, ինչի համար նույնպես դատապարտվեց հանրության կողմից[21]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Տարի Ծանոթագրություն
«Please» 2011 Ձայնագրվել է Իթ Հիկի մասնակցությամբ
«Marry Man» 2017 Արձանագրվել է UV-ի մասնակցությամբ

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Հարձակում ոսկե տղաների վրա Attack on the Pin-Up Boys Ultra Juniorի մասնակից
2010 ֆ Super Junior 3 3D Super Junior 3 3D Ինքն իր դերում
2012 ֆ Դա ես եմ I AM. Ինքն իր դերում
2013 ֆ Super Junior 4 3D Super Junior 4 3D Ինքն իր դերում

Ժամանցային շոուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Տարի Ծանոթագրություն
M!Countdown 2005−08 Իթ Հիկի և Կանինի հետ (հետագայում նրան փոխարինեց Ինհյոկը)
BoBoBo Ai Joa 2007−09 Չկա տվյալ
Green Apple Sound 2007−08 Չկա տվյալ
Unbelievable Outing 2008 Չկա տվյալ
Idol Show 2008 Չկա տվյալ
Miracle 2009−10 Super Junior շոու
Lord of the Ring Չկա տվյալ
Shinhwa Broadcast 2012 Super Junior-ի մասնակից
The Beatles Code 2 Չկա տվյալ
Law of the Jungle in Wild New Zealand 2017 Մասնակից, դրվագներ 265-270
King of Mask Singer Մասնակից, 99 դրվագ

Ռադիոհաղորդում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • SJ Shindong's Shim Shim Ta Pa (Stop the Boring Time) (2008−14)

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Մրցանակ Առաջադրված Արդյունք
MBC Drama Awards
2009 Լավագույն նորեկ Չկա տվյալ Հաղթանակ
SBS Entertainment Awards
2010 Լավագույն МС նորեկ Strong Heart Հաղթանակ
2011[22] Ժամանցային շոուների լավագույն մասնակից Strong Heart Հաղթանակ
Melon Music Awards
2012[23] MBC Music Star Show Champion Հաղթանակ
MBC Entertainment Awards
2013 Հատուկ արժանիքների մրցանակ ռադիոյում Չկա տվյալ Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Встречается вариант написания Шин Дон Хи, но он не соответствует системе Концевича
  4. «K-POP Now!: The Korean Music Revolution». Google Books. 2014 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  5. «2005年Super Junior正式出道(图)». Hunan TV. 2009 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  6. «Album Sales of December 2005». MIAK. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  7. «슈주 2년4개월만에 '엠카운트다운' MC 하차». Newsen. 2008 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  8. «Super Junior加入新成员 变13人超级组合(图)». Sina. 2006 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  9. «Super Junior's Shindong to leave post as regular on "Strong Heart"». Asiae. 2012 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  10. «Super Junior's Shindong To Join SISTAR's Soyou And More For "Law Of The Jungle"». Soompi. 2017 թ․ մարտի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  11. «Super Junior's Shindong Looks Noticeably Slimmer While Filming "Law Of The Jungle"». Soompi. 2017 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  12. «Super Junior Preparing for Comeback with Repackaged Album». Christian Post. 2018 թ․ մարտի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  13. «车前轮爆胎 Super Junior四成员遭遇重大车祸». Sina. 2007 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  14. «Super Junior车祸 李特险毁容需缝170针(图)». Sina. 2007 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  15. «Shindong from Super Junior begins military service on November 25». SBS News. 2014 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  16. «Super Junior's Shindong And Sungmin To Enlist In Active Duty Next Month». KPop Starz. 2015 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  17. «Super Junior's Shindong to enlist in the military today». SBS News. 2015 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  18. «Super Junior's Shindong Leaving The Military Today». Soompi. 2016 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  19. «Super Junior's Shindong Officially Finishes Military Service». What The K-Pop. 2016 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  20. «Super Junior ShinDong explains comments made on fat women on radio show». SooKyeong. 2010 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  21. «Shindong claims he's more handsome than all of these celebrities». Koreaboo. 2017 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  22. "SBS연예대상팽현숙-정주리-신동, 예능끼 넘친 베스트 수상소감" Արխիվացված 2012-04-25 Wayback Machine Dailian.co.kr. 30 December 2011. Retrieved 2012-04-14
  23. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)