Սինգլիշ
Տեսակ | կրեոլյան լեզուներ |
---|---|
Ենթադաս | անգլերեն |
Երկրներ | ![]() |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
Singlish Վիքիպահեստում |
Սինգլիշ կամ Անգլերենի սինգապուրյան տարբերակ (անգլ.՝ Singlish), անգլերենի հիմքով կրեոլական լեզու, որ տարածված է Սինգապուրում: Մայրենի լեզու է շատ սինգապուրցիների համար և երկրորդ լեզու կղզու այլ բնակիչների համար: Կրթված բնակիչները հավասար չափով լավ տիրապետում են ստանդարտ անգլերենին և նրա սինգապուրյան տարբերակին:
Բառապաշարը բաղկացած է անգլերեն, մալայերեն և չինարեն ծագումով բառերից, ինչպես նաև թամիլերենից, բենգալերենից, փանջաբերենից, ավելի քիչ եվրոպական, հնդկական ու չինական այլ լեզուներից կատարված փոխառություններից:
Հեռուստատեսության ու կինոյի շնորհիվ` լեզու են ներթափանցում ամերիկյան ու ավստրալական ժարգոնի բառեր: Քանի որ չինացի բնակչությանը, որ լրացուցիչ ցանկանում է սովորել Սինգապուրի լեզուն, դպրոցում դասավանդվում է պուտունհուա (նույնպես լայն կիրառություն ունի Սինգապուրում), փոխառվել են նաև որոշակի տարրեր այդ լեզվից:
Լեզվի շարահյությունը ենթարկվել է չինարենի հարավային բարբառների ազդեցությանը:
Անգլերենի սինգապուրյան տարբերակը զարգացել է անգլերենի հիմքով մալայերենի հետ (անգլ.՝ Manglish) զուգահեռ և տարածված է Մալայզիային մերձական տարածքում և մասամբ Սինգապուրի մալայական բնակչության շրջանում:
Սինգապուրի կառավարությունը չի խրախուսում անգլերենի տեղական տարբերակը` հանրահռչակելով անգլերենի ստանդարտ տարբերակը: Կա կարծիք, որ նրա տարածումը կհեշտացնի սինգապուրցիների շփումը անգլերեն լեզվակիրների հետ: Այս նպատակով գործում է «Խոսի'ր լավ անգլերենով» (անգլ.՝ Speak Good English Movement) ծրագիրը:
Բառապաշար[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուղղագրության ու կիրառվող համառոտագրությունների առումով սինգլիշը հիշեցնում է անգլերենի բրիտանական տարբերակը, մինչդեռ բառապաշարը ամերիկյան ու բրիտանական տարբերակների համադրումն է: Այսպես, սինգապուրյան տարբերակում կիրառվում է ամերիկյան անգլերենին բնորոշ «sports» բառը (բրիտանական տարբերակով` «sport»): Ֆուտբոլը մատնանշելու համար կիրառվում են ինչպես ամերիկյան «soccer», այնպես էլ բրիտանական «football» բառերը:
Սինգապուրյան անգլերենում շատ են չինարենի հարավմինյան բարբառի բառերը, որոնք հարազատ են Սինգապուրի չինական բնակչության 75 %-ի համար, ինչպես նաև մալայերեն բառերը: Չինարենից առավել տարածված փոխառություն է «kiasu» (չին.՝ 怕輸— «ինչ-որ բան զիջել վախեցողները» (Օրինակ` You went to get a handicapped sticker just to chope a parking space? How kiasu can you get?[1])), իսկ մալայերենից — «makan» («ուտել»):
Շատ դեպքերում անգլերեն բառերի նշանակությունը փոփոխվում է համապատասխան չինարեն բառերի ազդեցությամբ: Մասնավորապես, սինգապուրյան տարբերակում «borrow» («պարտք վերցնել») և «lend» («պարտքով տալ») բառերը հոմանիշներ են (օրինակ` Oi, can borrow me your calculator?), «send» բառը հնարավոր է չինարեն 送 (sòng) բառի կամ մալայերեն «(meng)hantar» բառի ազդեցությամբ (կամ էլ մալայերեն ու չինարեն տարբերակների միասնական ազդեցությամբ) գործածվում է «մեկին ուղեկցել» իմաստով (օրինակ` Let me send you to the airport):
Հնչակարգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե սինգապուրյան անգլերենը հիմնված է եղել բրիտանական արտասանության վրա, որը կիրառվել է բրիտանական պաշտոնյաների և տեղի կրթված հասարակության շրջաններում, որոնք հիմնականում ապրել են երկրի արևելյան ափին: Հետագայում արևելյան ափի բարբառի հնչյունաբանությունը ենթարկվել է տեղի լեզուների, իսկ ԱՄՆ-ի նշանակության աճին զուգահեռ` անգլերենի ամերիկյան տարբերակի ազդեցություններին:
Գոյություն ունեն սինգլիշի էթնիկ ու աշխարհագրական տարբերակներ: Չինական, մալայական, հնդկական ու եվրոպական տարբերակներն ունեն իրենց բնորոշ արտասանությունը, որն ավելի շատ դրսևորվում է ինտոնացիայում:
Սինգլիշը կիսատոնային լեզու է. չինարեն բոլոր փոխառությունները պահպանել են իրենց տոնայնությունը, մինչդեռ անգլերեն, մալայերեն ու թամիլերեն բառերը տոնային չեն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |