Սինգարայի ճակատամարտ
Թվական | 345 թվական, հունիս |
---|---|
Մասն է | Բյուզանդա-սասանյան պատերազմներ |
Վայր | Մծբին, Հայոց Միջագետք |
Արդյունք | հայկական կողմի լիակատար հաղթանակ |
Հակառակորդներ | |
![]() ![]() | ![]() |
Հրամանատարներ | |
![]() ![]() ![]() | Շապուհ II Երկարակյաց |
Կողմերի ուժեր | |
Բյուզանդական զորքեր՝ 140 000 Մեծ Հայքի թագավորության զորքեր՝ 60 000 | 120 000 |
Ռազմական կորուստներ | |
25 000 միացյալ զորք | 50 հազար |
Ընդհանուր կորուստներ |
Սինգարայի ճակատամարտ, բյուզանդա-պարսկական պատերազմների ընթացքում տեղի ունեցած ճակատամարտ մի կոմից Բյուզանդական կայսրության և Մեծ Հայքի թագավորության դաշնակից զորքերի, մյուս կողմից՝ Սասանյան Պարսկաստանի զինված ուժերի միջև[1]։
140 հազարանոց բյուզանդական բանակը գլխավորում էին կայսր Կոնստանցիոս II-ը, Անդովկ Սյունին և Արշավիր Կամսարականը, իսկ պարսից զորքերը՝ Շապուհ Երկարակյացը։
Ճակատամարտի ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանցիոս II-ի, Անդովկ Սյունու և Արշավիր Կամսարականի գլխավորած հռոմեական բանակը, նրա կազմում գտնվող շուրջ 6 հազար հայ ռազմիկները, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության միացյալ բանակը, ազատելով Մծբինը պաշարումից, շարժվեց դեպի հարավ ու քաղաքի մոտ Պարսից թագավորության նահանջող բանակին ստիպեց մտնել մարտի մեջ։ Հունիսին Մեծ Հայքի բանակը անցավ հարձակման և սկսեց նեղել թշնամուն։ Սակայն վերջինս, կենտրոնացնելով ուժերը ու ստանալով թվական գերակշռություն, ի վերջո ետ մղեց այս հարձակումը։
Երեկոյան Սասանյան Պարսկաստանի բանակը անցավ հակահարձակման, սակայն ողջ գիշեր տևած մարտի արդյունքում այն ևս ետ մղվեց։ Հաջորդ օրը հռոմեական ու Մեծ Հայքի թագավորության միացյալ բանակը անցավ հարձակման և, ճեղքելով թշնամու շարքերը, ի վերջո ծանր պարտության մատնեց նրան։
Հայերը կորցրին մոտ 10.000, դաշնակիցը` մոտ 15.000, թշնամին՝ մոտ 50.000 զինվոր։ արդյունքում Պարսից թագավորությունը ստիպված եղավ կնքել զինադադար։
Հաջորդիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի տարածք ներխուժաց պարսից զորաբանակների վտարումից հետո երկրում ստեղծվել էր համեմատաբար կայուն իրավիճակ, իսկ Վարազդատի գահընկեց լինելուց հետո երկրի գահը մնացել էր թափուր։
Սինգարայի ճակատամարտի հաղթանակից հետո կնքված պայմանագրով Սասանյան Պարսկաստանը Արշակ Գ արքային ճանաչում էր որպես Մեծ Հայքի թագավորության օրինական գահաժառանգ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայ ժողովրդի ռազմական տարեգիրք», գիրք տասներեքերորդ (337-428), Մհեր Հակոբյան, Երևան 2007, ISBN 978-99930-4-720-9