Սինալոայի կարտել
| Սինալոայի կարտել | |
|---|---|
| Տեսակ | մեքսիկական կարտել և ահաբեկչական կազմակերպություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1989, Սինալոա, Մեքսիկա |
| Իրավ. կարգավիճակ | նարկոկարտել |
| Տեղագրություն | (Տամաուլիպաս, Սինալոա, Դուրանգո, Պուեբլա և այլն) (Արիզոնա, Կալիֆոռնիա, Նյու Յորք, Ֆլորիդա, Կոլորադո) Լատինական Ամերիկա (Գվատեմալա, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Պանամա, Բրազիլիա, Կոլումբիա, Չիլի, Նիկարագուա, Արգենտինա) |
| Գլխավոր քարտուղար | Ismael Zambada? |
| Անվանված է | Սինալոա |
| Կամավորներ | 17 825[1] |

Սինալոա կարտել (իսպ.՝ Sinaloa Cartel), առավել խոշոր նարկոկարտելը Մեքսիկայում և աշխարհում, ինչպես նաև Մեքսիկայի նարկոպատերազմի հիմնական հրահրող ուժը։ Կարտելը ստեղծվել է 1989 թվականին Մեքսիկայի Սինալոա նահանգում[2][3]։
Տարածում է գտնել նաև Մեքսիկայի մյուս նահանգներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լատինական և Կենտրոնական Ամերիկայի երկրների մեծ մասում (Գվատեմալա, Նիկարագուա, Բրազիլիա և այլն), Եվրամիությունում, Ավստրալիայում, Արևմտյան Աֆրիկայում և Ասիայում (մասնավորապես Ֆիլիպիններում)[4] :
Սինալոա կարտելը հայտնի է նաև որպես խաղաղօվկիանոսյան կարտել։ 1990-2008 թվականներին այս կարտելը ապօրինի ճանապարհով Մեքսիկայից Ամերիկայի Միացյալ Նահանգներ է ներկրել մոտ 200 տոննա կոկաին և մեծ քանակութամբ հերոին։
ԱՄՆ գլխավոր դատախազի խոսքերով՝ Սինալոան պատասխանատվություն է կրում 1990-2008 թվականներին ընկած ժամանակահատվածում ավելի քան 200 տոննա կոկաին ԱՄՆ ներկրելու համար[5]։
2011 թվականի հոկտեմբերի 31-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Արիզոնա նահանգում իրավապահ մարմինները ձերբակալել է 70 մարդ, ում կասկածել են թմրամիջոցների մաքսանենգության մեջ։ Հետագայում վարկածները հաստատվել են, և պարզվել է, որ այդ մարդիկ կապ են ունեցել թմրակարտելի հետ։
Խմբավորման պարագլուխներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոակին Գուսման Լոերա – 2014 թվականներին ձերբակալվել է Մեքսիկայի դաշնային ոստիկանության կողմից, սակայն 2015 թվականի հուլիսին դիմել է փախուստի։
- Միգել Անխել Ֆելիքս Գոլյարդո – Սինալոայի կարտելի գլխավոր առաջնորդներից մեկը և հիմնադիրներից։ 2014 թվականին ձերբակալվել է օդանավակայանում այլ երկրի սահմանը անցնել ցանկանալու ժամանակ։
- Իգնասիո Կորոնել – Մահացել է
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://pubmed.ncbi.nlm.nih.gov/37733856/
- ↑ «Սինալոա» թմրակարտելի գործունեությունը Մեքսիկայում
- ↑ «Lenta.ru»-ի զեկույցը Մեքսիակյի թմրապատերազմի և Սինալոա կարտելի մասին
- ↑ «Free Article for Non-Members». Stratfor. 2010 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
- ↑ Մեքսիկայի 7 մահաբեր նարկոկարտելները – Սինալոա կարտել (հայ.)
| ||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինալոայի կարտել» հոդվածին։ |
| ||||||