Սինաի (թուր)
Սինաի (ճապ.՝ 竹刀 — սինաի, տակեմիցու, «հնդկեղեգի թուր»), թուր՝ պատրաստված հնդկեղեգից, որն օգտագործվում է կենդո ճապոնական սուսերամարտում։ Գոյություն ունեն նաև պլաստիկից պատրաստված թրեր, որոնք օգտագործվում են մրցումների ժամանակ։ Դրանք նույնպես կոչվում են հնդկեղեգի սինաիներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է, որ սինաի թրի նմանվող առաջին մարզական թուրը հայտնագործել է Կամիիձումի Իսե նո կամի Նոբուցունան 16-րդ հարյուրամյակի սկզբին և կոչվում էր հիկիհադա (ճապ.՝ 蟇肌)[1][2]: Ինչպես ժամանակակից սինաի թուրը, այն նույնպես պատրաստված էր հնդկեղեգից, սակայն բաղկացած էր ավելի շատ քանակությամբ մասերից և կաշվեպատ էր[3]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինաի թուրը բաղկացած է չորս հնդկեղեգի շերտերից (տակե, (ճապ.՝ 竹)), որոնք կապված են կաշվի կտորներով, պարանով (ցուրու), բռնակից (ցուկա) և կապից (նակայույ), ինչպես նաև պաշտպանիչ հարմարանքից (ցուբա դաստապան) և նրա ռետինե ամրացուցչից (ցուբադոմե)։ Հնդկեղեգի շերտերը ամրացվում են երկու կողմերից կաշվի բռնակներով և ծայրերով, որոնք, իրենց հերթին, ամուր ամրացվում են պարանով։
Սինայի մասեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցուկագավա (ճապ.՝ 柄皮) – կաշվե պատյան սինաի թրի բռնակի վրա
- Ցուբա դոմե (ճապ.՝ 鍔止め) – սահմանափակիչ, որը պահում է ցուբան իր տեղում
- Ցուբա (ճապ.՝ 鍔) – դաստապան
- Ցուրու (ճապ.՝ 弦) – պարան, որը ձգված է սակիգավայի և ցուկագավայի միջև, սինաի ետևի կողմի երկայնքով
- Նակայույ (ճապ.՝ 中結) – կաշվե փոքրիկ փոկ, որը փաթաթված է սինաի թրի շուրջը
- Սակիգավա (ճապ.՝ 先皮) – կաշվե պատյան սինաի ծայրի համար
- Կենսեն – սինաի թրի ծայրը
- Մոնոուտի – թրի հարվածային մասը։ Սիայում (մրցումներում) ճիշտ են համարվում սինայի միայն այդ հատվածով հարվածները
- Ձիմբու – սինաի այն հատվածն, որը խորհրդանշումը սայրը։ Այն հատվածի հակադիր կողմը, որտեղ ձգվում է ցուրուն։
- Ցուկա – բռնակ։
Պլաստմասսայից պատրաստված ծայրը, որն ամրացվում է շերտերի վերջում (տակե) սակիգավայի մեջ կոչվում է սակիգոմու։ Կաշվե անցքը, որը գտնվում է ցուբայի հանգույցի մոտ և ամրացվում է ցուրուի վրա, կոչվում է կոմոնո (այն կարող է նաև չլինել)[4]։
Պարամետրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինաի թրի երկարությունը կախված է սուսերամարտիկի տարիքից՝
- 10-14 տարեկան – 109 սմ,
- 14-16 տարեկան – 112 սմ,
- 18 տարեկանից սկսած – 115-118 սմ։
Նվազագույն երկարությունը կազմում է 9 սմ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Junzō Sasamori, Gordon Warner (June 1989)։ This Is Kendo: The Art of Japanese Fencing։ Tuttle Publishing։ էջ 51։ ISBN 978-0-8048-1607-6
- ↑ Green Thomas A., Svinth Joseph R. (հունիսի 30, 2010)։ Martial Arts of the World: An Encyclopedia of History and Innovation։ ABC-CLIO։ էջ 599։ ISBN 978-1-59884-244-9
- ↑ «Կենդոյի ուղեցույց»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2016-07-26
- ↑ «Կոնդո ճապոնական սուսերամարտի ուղեցույց: Սինաի թրի մասերը:»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-19-ին։ Վերցված է 2016-07-26
|