Սիմֆոնիկ ծաղկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

[1]Բրազիլացի գիտնական Ռիչարդ Սպրուսը <<սիմֆոնիկ>> բույսերը է հայտնաբերել Ամազոնի ավազանում: Նկարագրելով բրազիլիական մրտենու տարբեր տեսակների անսպասելիորեն ու միաժամանակ ծաղկումը և հենց հաջորդ օրվա նույնքան միաժամանակ ծաղկաթափում` Սպրուսը ոչ մի բացատրություն չի կարողանում տալ դրան: Չնայած <<սիմֆոնիկ>> ծաղկման վերջնական բացատրությունը դեռևս չի տրված: Մենք հասկանում ենք,որ այստեղ գործ ունենք օդերևութաբանական ամենանուրբ ֆակտորների ազդեցության տակ բույսի մոտ տեղի ունեցող փոփոխությունների հետ: Այդ փոփոխությունները զարմանք են պատճառում իրենց բնույթով և ապացուցում, որ բույսը հազարավոր թելերով կապված է արտաքին միջավայրի հետ, որի աննշան փոփոխություններն անգամ անդրադառնում են նրանց վարքի վրա: Որոշ բույսեր կարող են առաջացնել հսկայական ծաղիկներ: 1818 թվականին Սումատրա կղզու խորքերում հոլանդացի ճանապարհորդներ Առնոլդը և Ռաֆլեզը հայտնաբերեցին մի հսկայական ծաղիկ, որի տրամագիծը հասնում է մի մետրի: Ծաղիկը փոշոտվում է մսաճանճերի միջոցով, որոնց գրավում է նեխած մսի հոտը: Կազմված է մեկ ծաղկից, չուներ տերևներ ու ցողուն և որպես իսկական մակաբույծ ` հատուկ ծծիչների միջոցով ամրանում էր այլ բույսերի վրա, սնվում նրանց հաշվին: Ի պատիվ հայտնագործողների այն կոչվեց ռաֆլեզիա Առնոլդի:

Սակայն գոյություն ունեն ավելի մեծ ծաղկաբույլեր, որոնք կազմված են բազմաթիվ առանձին ծաղիկներից: 1878 թվականին իտալացի բուսաբան Օդեարդո Բեկկառին Սումատրայում հայտնաբերեց մի հսկայական ծաղիկ, որի բարձրությունը անցնում էր մարդու հասակից: Բույսի հաստ ցողունը աճել էր գետնից: Ծաղկի բաժակը ներսից` մուգ կարմրավուն է, դրսից կանաչ: Բուսաբանները այդ ծաղիկը անվանեցին գիգանտ սոխուկ, որի քաշն անցնում է 23 կիլոգրամից և ունի ընդամենը մի հսկայական տերև: Նյու Յորքում, ջերմատնային հատուկ պայմաններում, հաջողվել է ստանալ ամորֆոֆալուսի երկուսուկես մետրանոց ծաղիկ: Այս բույսը խնամող այգեգործները աշխատում են հակագազերով, քանի որ արտազատում է վնասակար գազեր:  

Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում ծաղկաբույլերի մեջ ամենախոշորը Արևելյան Հնդկաստանում աճող թալլիպոդյան արմավենու ծաղկաբույլն է, որը հասնում է 14 մետր բարձրության և 12 մետր տրամագիծ ունի: Աշխարհում ամենահայտնի հրաշալիքներից է: Ամերիկացի գիտնականներին հաջողվել է Առնոլդ արբորետումի ջերմատանն աճեցնել թալլիպոդյան արմավենու մի քանի բույսեր:

  1. Հարությունյան Լ.Վ. (2003)։ Հետաքրքրաշարժ բուսաբանություն։ Երևան: Երևան Հայբուսակ հրատարակչություն։ էջ 41