Սիմֆոնիա №1 (Բեթհովեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

նիա

Picto infobox music.png
Սիմֆոնիա №1
Ձևսիմֆոնիա
ԿոմպոզիտորԼյուդվիգ վան Բեթհովեն
Ստեղծման տարեթիվ1799[1]
Առաջնախաղի տարեթիվապրիլի 8, 1800
Կատալոգի համար21
Հրատարակման տարեթիվ1801[1]
ՏոնայնությունԴո մաժոր
Երաժշտական գործիքներsymphonic orchestra?

Սիմֆոնիա № 1 Դո մաժոր, op. 21 (Bia. 203), Լյուդվիգ վան Բեթհովենի, նվիրված Գոթֆրիդ վան Սվիթենին։

Ստեղծման և կատարման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմֆոնիան գրել է Բեթհովենը՝ 1799-1800 թվականներին, պրեմիերան կայացել է 1800 թվականի ապրիլի 2-ին, Վիեննայում՝ կայսերական գյուղաքաղաքի թատրոնում, Պոլ Վրանիցկիի ղեկավարությամբ։ Մի քանի ամիս անց սիմֆոնիան կատարվել է Լեյցպիգում։ Հենց այնտեղ, 1801 թվականին այն հրատարակվել է Հոֆֆմեյսթերի և Կուհլի տպարաններում։ Բեթհովենը սիմֆոնիան նվիրել է Գոթֆրիդ վան Սվիթենին՝ կայսերական գրադարանի տնօրենի և մեծ բարերարի, իր ժամանակին ընկերացած Մոցարտի և Հայդնի հետ։ Արժե նկատել, որ սիմֆոնիայի եզրափակումը հիմնականում վերաբերում է դեռ 1975 թվականի գարնանը, երբ Բեթհովենը, ուսումնասիրում էր մի քանի մասից բաղկացած նվագներ Ալբրեխցբերգերի մոտ: Առաջին անգամ սիմֆոնիան կատարվել է 1863 թվականին՝ Ռուսաստանի Մոսկվա քաղաքում։ Ստեղծագործության ամբողջական անունը․ «Grande sinphonie avec deux violons, viole, violohcell et contre basse, deux flutes, deux oboe, deux cors, deux fagots, deux clarines et tymbales»։





Նվագախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմֆոնիան գրված է 2 ֆլեյտայի, 2 հոբոյի, 2 կլառնետի С և D լարման, 2 ֆագոտի, 2 գալարափողի С և F լարման, 2 շեփորի C լարման, 2 Լիտավրի և լարայինների համար։

Առաջին սիմֆոնիան և Մոցարտի ու Հայդնի ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդնի սիմֆոնիաները և Մոցարտի վերջին սիմֆոնիաները` գրված 18-րդ հարյուրամյակի վերջերին, սահմանել են այդ ժամանակաշրջանի ստեղծագործությունների ժանրը, որը բուռն կերպով ընդունվել և գնահատվել է հատկապես Վիեննայի ունկնդիրների կողմից։ Բեթհովենը՝ ով նոր էր ուշադրության արժանացել վիեննական հանրության կողմից՝ ստիպված էր հաշվի առնել այդ ստանդարտը, այդ պատճառով առաջին սիմֆոնիան մեծապես շարունակում է երաժշտական ավանդույթները ներդրված իր մեծ նախորդների կողմից։ Չնայած այն հանգամանքին, որ մի շարք հեղինակային ոճի առանձնահատկություններ արդեն նկատելի են այս ստեղծագործության մեջ , այդ թվում սֆորցանդոյի հաճախակի օգտագործումը, փողայինների վարպետական խմբերը (սակայն, այն ժամանակվա Լեյցպիգի թղթակիցներից մեկը գրել է՝ - ի դեպ, նշենք, փողայինների հաճախակի օգտագործումը․ կարելի է մտածել, որ սա ավելի շուտ պիեսա է զինվորականի համար, այլ ոչ սիմֆոնիկ նվագախմբի), միևնույն է այն մնում է կարծես Հայդնի և Մոցարտի սիմֆոնիայի «արձագանքը»։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմֆոնիան կազմված է չորս հատվածից․

  1. Adagio moltoAllegro con brio;
  2. Andante cantabile con moto;
  3. Menuetto (Scherzo): Allegro molto e vivace;
  4. Adagio — Allegro molto e vivace.


Առաջին հատված[խմբագրել | խմբագրել կոդը]

12 տակտից բաղկացած անդամակցությունը հաճախ ընկալվում է որպես երաժշտական կատակ, որը, ըստ էության կարող է լինել Բեթհովենի երաժշտական փորձերի արդյունքը․ այն բաղկացած է տարբեր տոնայնություններում գտվող ակորդների հաջորդականությունից, ինչից էլ ունկնդիրը ստեղծագործության իրական տոնայնությունը հասկանում է միայն աստիճանաբար։

Երկրորդ հատած[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մասը կատարվում է բավականին արագ, համեմատած անդանտեի սովորական տեմպի հետ և այս առումով ավելի մոտ է մոդերատոյին։

  1. 1,0 1,1 Grove Music OnlineISBN 978-1-56159-263-0doi:10.1093/gmo/9781561592630.article.40026