Սիմոն Սամսոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Սամսոնյան
Ծնվել էնոյեմբերի 3, 1912(1912-11-03)
ԾննդավայրՍամսուն, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 5, 2003(2003-11-05) (91 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԳալուստյան ազգային վարժարան
Մասնագիտություննկարիչ

Սիմոն Սամսոնյան (նոյեմբերի 3, 1912(1912-11-03), Սամսուն, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 5, 2003(2003-11-05), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ եղեռնի օրերին կորցրել է հարազատներին։ 1922 թվականին Իզմիրի որբանոցի սաների հետ փոխադրվել է Հունաստան, 1929 թվականին՝ Եգիպտոս։ Սովորել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում, 1935 թվականին լավագույն մրցանակով ավարտել տեղի «Լեոնարդո դա Վինչի» գեղանկարչության իտալական վարժարանը։ 1960 թվականին իմացել է եղեռնից մազապուրծ քրոջ գոյության մասին և տեղեկացել, որ իրենց ընտանեկան ազգանունը Կլուջյան է եղել։ 1968 թվականին գաղթել է Նյու Յորք, ԱՄՆ, միացել է քրոջը և շարունակել ստեղծագործական աշխատանքը։ 1977 թվականին տպագրվել է նրա ստեղծագործությունների մեծածավալ կատալոգը։

1935-1967 թվականներին մշտապես մասնակցել է «Կահիրեի սալոն» արվեստի միության ամենամյա ցուցահանդեսներին (արժանացել երեք ոսկե մեդալի (1964, 1965, 1967) և միջազգային ցուցահանդեսների։

Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ (Կահիրեում՝ 1936 թվականին և 1949 թվականին, Բեյրութում՝ 1965 թվականին և 1966 թվականին, Աթենքում՝ 1968 թվականին, Նյու Յորքում՝ 1968 թվականին և 1972 թվականին և այլուր), 1973 թվականին՝ Երևանում։

2015 թվականին Ամերիկայի հայկական թանգարանի Ադել և Հայկ Տեր-Մանուելյան պատկերասրահում տեղի է ունեցել Սիմոն Սամսոնյանի աշխատանքների հետմահու նոր ցուցահանդեսը՝ «Բացահայտված վարպետը։ Սիմոն Սամսոնյան արվեստը» խորագրով[1]։

Գործերից են՝ «Մանուկը գրելիս», «Մայրական գուրգուրանք», «Կար անող կինը», «Երեխաներ», «Եգիպտուհի», «Թախիծ», «Ծովափին»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • M. Haigentz, Simon Samsonian: his world through paintings, Armenian General Benevolent Union, 1978[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 160