Սիմոն Խաչատրյան (հասարակական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմոն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Սիմոն Խաչատրյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 14, 1946 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Մահացել է | մարտի 26, 2015 (68 տարեկան) |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թրինիթի քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ, հասարակական գործիչ և հաշվապահ |
Սիմոն Խաչատրյան (ապրիլի 14, 1946, Թավրիզ, Իրան - մարտի 26, 2015, Թեհրան, Իրան), իրանահայ ազգային հասարակական գործիչ, նկարիչ, գեղագրության վարպետ, Հայկական ժողովրդային շարժման վաստակավոր անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիմոն Խաչատրյանը ծնվել է 1946 թվականին Թավրիզում։ Նրա նախնիները Վանից էին և, Հայոց ցեղասպանությունից փրկվելով, ապաստանել էին Իրանի Ատրպատական նահանգում։ Թավրիզում Սիմոնի հայրը գործել է անկախ, մայրը Իրանում դերձակության և ասեղնագործության առաջին ուսուցիչներից է եղել։ 1951 թվականին ընտանիքը Թավրիզից տեղափոխվել է Թեհրան։ Սիմոնը մանկուց տարվել է նկարչությամբ և գծագրությամբ։ Ծնողների և ուսուցչուհին՝ տիկին Լեոնի Թաշչյանը, ուղորդել են նրան դեպի նկարչության և գեղագիտության աշխարհը։ Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է հայոց ազգային դպրոցներում, այնուհետև ուսումը շարունակել է Արդյունաբերական կառավարման ինստիտուտում (1971), ICS–(USA), Ընդհանուր հաշվառում (1973), անգլերեն՝ Լոնդոնի Թրինիթի քոլեջում (1974), և Իրանի R.C.D. տնտեսագիտության միջազգային քոլեջի մաքսային բաժնում (1979)։
Մասնագիտությամբ եղել է հաշվապահ և աշխատել է Իրանի հայտնի ընկերությունում։ Սիմոն Խաչատրյանը երկար տարիներ զբաղվել է գեղանկարչությամբ, գրաֆիկայով ու գեղագրությունով։ Տիրապետել է հայերեն, պարսկերեն և անգլերեն լեզուներին կատարել է թարգմանություններ։
Սիմոն Խաչատրյանը Հայկական նորագույն ազգային ազատագրական պայքարում ակտիվ մասնակցության համար 1984-1986 թվականներին կալանավորվել է։ Պայքարում նրա ծածկանունը եղել է «Արծիվ», որը հաճախ օգտագործել է իր գծագրություններում[1]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրանի որակավորված հաշվապահների ինստիտուտ
- Իրանի կառավարման ասոցիացիա
- Իրանի տնտեսագետների ասոցիացիա
- Ամերիկայի հաշվապահների ազգային հասարակության
- Հայկական բարեգործական ընդհանուր միության Իրանի մասնաճյուղ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կյանքից վաղաժամ հեռացավ ազգային հասարակական գործիչ, նկարիչ Սիմոն Խաչատրյանը - ankakh.com»։ ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-05