Սիմոն Խաչատրյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմոն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Սիմոն Խաչատրյան
Ծնվել էօգոստոսի 15, 1958(1958-08-15)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1994
Մահվան վայրՄատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ
ԳերեզմանԵռաբլուր[1]
Մասնագիտությունազատամարտիկ, նկարիչ և քանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի «Արիության համար» մեդալ

Սիմոն Թաթոսի Խաչատրյան (օգոստոսի 15, 1958(1958-08-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1994, Մատաղիս, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, ինքնուս նկարիչ, քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Խաչատրյանը ծնվել է 1958 թվականին Երևանում։ 1977-1979 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1976 թվականին ավարտել է Երևանի սննդի արդյունաբերության տեխնիկումը։ 1988 թվականից մասնակցել է գործադուլների, հացադուլների, հանրահավաքների։

1989-1994 թվականներին «Սյունիք» աշխարհազորայինի, «Արաբո», էջմիածնի կամավորական ջոկատների կազմերում մասնակցել է ՀՀ Գորիսի (Կոռնիձոր, Շուռնուխ, Խնձորեսկ), Կապանի (Դավիթ Բեկ), Վայքի (Բարձրունի, Խնձորուտ) և ԼՂՀ Հադրութի, Մարտակերտի (Կիչան, Դրմբոն, Սարսանգի հիդրոհանգույց, Մատաղիս) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գորիսի ինքնապաշտպանության ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել մարտադաշտ։

Մահացել է 1994 թվականին Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Թաղված է Եռաբլուրում[2]։

Որպես արվեստագետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի հայրենասիրության թեմային նվիրված մի շարք գեղանկարչական ստեղծագործություններ և քանդակներ, որոնք ցուցադրվել են «Զենք և վրձին» խորագիրը կրող ցուցահանդեսներում (Երևան, 1999 և 2000)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://hush.am/index.php?route=product/hush&grave_id=hush78c4ba990b50f2f
  2. «The memorial of Khachatryan Simon (Սիմոն Խաչատրյան Թաթոսի) buried at Yerevan's Yerablur cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։