Սեմյոն Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիմոն Բաղդասարյանից)
Սեմյոն Բաղդասարյան
հոկտեմբերի 25, 1913(1913-10-25)[1][2] - մարտի 4, 1993(1993-03-04)[2] (79 տարեկան)
ԾննդավայրԴիրաքլար, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Զորատեսակհետևազոր
Կոչումկապիտան[1][2]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Սեմյոն[3][4][5] (Սիմոն[6]) Կարապետի Բաղդասարյան (հոկտեմբերի 25, 1913(1913-10-25)[1][2], Դիրաքլար, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 4, 1993(1993-03-04)[2], Երևան, Հայաստան[2]), խորհրդային սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմյոն Բաղդասարյանը ծնվել է 1913 թվականի հոկտեմբերի 5-ին (հին տոմարով՝ սեպտեմբերի 22-ին) Դիրակլար գյուղում՝ գյուղացու ընտանիքում։ Գերազանց ավարտել է միջնակարգ դպրոցը։

1935 թվականին զորակոչվել է անհապաղ ծառայության Կարմիր բանակի շարքեր, որտեղից 1938 թվականին տեղափոխվել է պահեստազոր։ Ծառայության ավարտից հետո քննություններ է հանձնել և ընդունվել Երևանի մանկավարժական ինստիտուտ, որն ավարտել է 1939 թվականին։ Այնուհետև ընդունվել է աշխատանքի Երևանի գործարաններից մեկում՝ որպես մատակարարման բաժնի պետ։

1942 թվականին, կապված Հայրենական մեծ պատերազմի հետևանքով հայտարարված համընդհանուր հավաքագրման հետ, Սեմյոն Բաղդասարյանը կրկին զորակոչվել է Կարմիր բանակ։

1943 թվականի նոյեմբերից մարտնչել է Հայրենական մեծ պատերազմի մարտադաշտերում՝ որպես 4-րդ ուկրաինական ճակատի Պրիմորսկի բանակի 89-րդ հրաձգային դիվիզիայի 400-րդ հրաձգային զորագնդի 4-րդ հրաձգային վաշտի դասակի հրամանատար և լեյտենանտ։ Դիվիզիայի կազմում անցել է Կովկասից մինչև Բեռլին ուղին՝ ազատագրելով ավելի քան 900 բնակավայր։ Հատկապես աչքի է ընկել Ղրիմի օպերացիայի ժամանակ, ինչի համար հետագայում արժանացել է Խորհրդային Միության բարձրագույն մրցանակի։

1944 թվականի մայիսին՝ խորհրդային զորքերի առաջխաղացման ժամանակ, լեյտենանտ Բաղդասարյանը ղեկավարել է գրոհային խումբը, որին հանձնարարված էր գրավել Լեռնային բարձունքը՝ Սեվաստոպոլի մոտակայքի դիմադրության գլխավոր հանգույցը։ 1944 թվականի մայիսի 9-ին խումբը նռնակներով ոչնչացրել է հակառակորդի դօտի մուտքը պաշտպանող երեք դզօցների կայազորները։ Թիկունքից մոտենալով դօտին՝ խումբը ներս է խուժել և ձեռնակռվով ոչնչացրել թշնամու կայազորը։ Վաշտի հրամանատարի՝ կապիտան Զուրոչկայի զոհվելուց հետո Բաղդասարյանը ստանձնել է հրամանատարությունը։ Վաշտը պատրաստել է հարձակման և առաջինը հասնելով բարձունքներից մեկին՝ այնտեղ ամրացրել կարմիր դրոշակ։ Լեյտենանտ Բաղդասարյանի գրոհային խմբի հերոսության և տղամարդկայնության օրինակով ոգեշնչվելով՝ զորագնդի հարևան ստորաբաժանումները ևս անցել են հարձակման։ Այդպիսով ճեղքվել է Սևաստոպոլ մուտք գործելու՝ գերմանացիների 2-րդ խիստ ամրացված պաշտպանական հենակետը։

1945 թվականի մարտի 24-ին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ղեկավարության հրամանով գերմանաֆաշիստական ուժերի դեմ անկացրած մարտերում ցուցաբերած հերոսության, տղամարդկայնության և արիության համար լեյտենանտ Սեմյոն Կարապետի Բաղդասարյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի և «Ոսկե Աստղ» (№ 6499) շքանշանների պարգևատրմամբ[3]։

Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո Բաղդասարյանը շարունակել է ծառայությունը Կարմիր Բանակի շարքերում, որտեղից 1947 թվականին կապիտանի կոչմամբ զորացրվել է պահեստազոր։ Սեմյոն Բաղդասարյանը վախճանվել է 1993 թվականի մարտի 4-ին Երևանում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Միության հերոսի «Ոսկե Աստղ» շքանշան[3]
  • Լենինի շքանշան[5]
  • Կարմիր Աստղի երկու շքանշան[4][5]
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան[5]
  • Այլ շքանշաններ, այդ թվում.
    • Շքանշան «1941-1945 թվականներին Հայրենական Մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար»
    • Հոբելյանական շքանշան «20 տարվա հաղթանակ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում»
    • Հոբելյանական շքանշան «30 տարվա հաղթանակ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում»
    • Հոբելյանական շքանշան «40 տարվա հաղթանակ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 204.
  3. 3,0 3,1 3,2 «Мир Наград». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  4. 4,0 4,1 Энциклопедия фонда «ХайАзг»
  5. 5,0 5,1 5,2 5,3 Герои Советского Союза
  6. «Список Героев Советского Союза-родившихся или проживающих в Анапе, защищавших или освобождавших город в Великую Отечественную Войну». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.: ISBN 99930-4-342-7
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 253