Սիմոն Ալաջանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Ալաջանով
Ծնվել է1902

Ալաջանով Սիմոն Հովհաննեսի (ծնվել է 1902), հայ սովետական թատերական նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962)։ Ծնվել է հուլիսի 24 (օգոստոսի 6)–ին, Բաքվում։ 1927–1931 թվականներին սովորել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտում։ 1924 թվականից աշխատում է Երևանում։ Առաջին պետական թատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն) ձևավորել է Մոլիերի «Տարտյուֆ» (1924), Շեքսպիրի «Օթելլո» (1926), Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտավոր պաշտոն» (1929), Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1932 և 1952), Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում՝ Գ. Յաղջյանի «Ճշմարտություն» (1962) պիեսների և Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ Արամ Խաչատրյանի «Երջանկություն» բալետի (1939) բեմադրությունները են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։