Սիմոնա Կուստեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոնա Կուստեց
 
Կուսակցություն՝ Modern Centre Party?
Կրթություն՝ Լյուբլյանայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և քաղաքագետ
Ծննդյան օր հունիսի 19, 1976(1976-06-19) (47 տարեկան)
Ծննդավայր Կամնիկ, Սլովենիա
Քաղաքացիություն  Սլովենիա և  ՀՍՖՀ

Սիմոնա Կուստեց Լիպիցեր (սլովեն.՝ Simona Kustec Lipicer, հունիսի 19, 1976(1976-06-19), Կամնիկ, Սլովենիա[1]), սլովենացի կին քաղաքական գործիչ և քաղաքագետ։ Փիլիսոփայության դոկտոր[1]։ Ժամանակակից կենտրոնի կուսակցության անդամ։ Վարչապետ Յանեզ Յանշայի գլխավորած, 2020 թվականի մարտի 13-ին ձևավորված Յանշայի երրորդ կաբինետում զբաղեցնում է կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը[2]։ Սլովենիայի առաջատար և միջազգային ակադեմիական հրատարակությունների կողմից հրատարակված տարբեր հարցերի շուրջ 400-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1976 թվականի հունիսի 19-ին Կամնիկում[1]։

2014 թվականին ընդունել է Միրոսլավ Ցերարի հրավերը՝ միանալու իր կուսակցությանը, որն ստեղծվել է նույն թվականի հունիսի 2-ին և դարձել կուսակցության փոխնախագահ։ 2014 թվականի հուլիսի 13-ի ընտրություններում ընտրվել է Սլովենիայի 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և 2014-2018 թվականներին գլխավորել է կուսակցության խորհրդարանական խումբը[1]։

Նա հրավիրված փորձագետ է եղել հանուն Եվրոպայի ազատականների և ժողովրդականների դաշինքի (ALDE) ծրագրի նախապատրաստման գործում՝ 2019 թվականի Եվրոպական խորհրդարանի ընտրություններին նախապատրաստվելիս[1]։

Լյուբլյանայի համալսարանի քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնում աշխատել է որպես հասարակական գիտությունների ֆակուլտետի քաղաքական վերլուծության և պետական կառավարման ամբիոնի պրոֆեսոր և հետազոտող 2019-2020 ակադեմիական տարում[3]։ 2019-2020 թվականների ակադեմիական տարում միաժամանակ դասախոսություններ է կարդացել Վենետիկի միջազգային համալսարանում[1]։

2020 թվականի մարտի 13-ին Յանշայի երրորդ կաբինետում ստացել է կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «dr. Simona Kustec Lipicer, Minister of Education, Science and Sport» (անգլերեն). GOV.SI. 2020 թ․ մարտի 13. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  2. 2,0 2,1 «В Словении утвердили состав нового правительства». ТАСС. 2020 թ․ մարտի 13. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  3. «Dr. Simona Kustec, Professor» (անգլերեն). Faculty of Social Sciences, University of Ljubljana. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.