Jump to content

Սիմոնա Կորեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոնա Կորեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումֆուտբոլիստուհի
Երկիր Ավստրիա
Ծննդյան ամսաթիվմարտի 28, 1993(1993-03-28)[1][2] (33 տարեկան)
ԾննդավայրԳրաց, Ավստրիա
ԱկումբDFC LUV Graz?, DFC LUV Graz?, Ավստրիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական և East Tennessee State Buccaneers women's soccer?

Սիմոնա Կորեն (գերմաներեն՝ Simona Koren. ), ավստրիացի ֆուտբոլիստուհի, նորվեգական LSK Kvinner ակումբի և Ավստրիայի կանանց ազգային հավաքականի հարձակվող[3]:

Սիմոնան իր ֆուտբոլային կարիերան սկսել է 2004 թվականի նոյեմբերին՝ «Յունիոն Լուվ Գրաց»-ում, երբ ընդամենը 11 տարեկան էր։ 2008 թվականի հունիսին տեղափոխվել է ավստրիական «Շտատեգ» ակումբ[4]. այստեղ 16-ամյա հարձակվողը 32 խաղում խփել է 32 գոլ։ 2009 թվականի մրցաշրջանում շարունակել է իր տպավորիչ մրցելույթները Ավստրիայի լիգայում, «Շտատեգ» ակումբի կազմում՝ 40 խաղում խփելով 20 գոլ։ Նա Ավստրիայում դարձել է բարձր գնահատականի արժանացած տաղանդ, ով հայտնի էր իր արագությամբ, դրիբլինգով և գոլահարի հմտություններով։ 2011 թվականին նրա կարողությունները նկատվել են «Լուվ Գրաց» ակումբի կողմից, որտեղ նա շարունակել է դրսևորել գոլահարի իր հմտությունները։

2013 թվականին Սիմոնան տեղափոխվել է Ամերիկա՝ քոլեջային ֆուտբոլ խաղալու «East Tennessee State Buccaneers» թիմում։ ETSU-ում տպավորիչ խաղից հետո՝ 2017 թվականին կարճաժամկետ պայմանագիր է կնքել MSV Duisburg-ի հետ։

2020 թվականին նա պայմանագիր է կնքել Նորվեգիայի LSK Kvinner ակումբի հետ[5]։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորենը հիմնականում խաղում է Ավստրիայի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականում: Սակայն ընդգրկված է նաև Ավստրիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի ընդլայնված կազմում։ Այստեղ անցկացրել է տասներկու խաղ, խփել երկու գոլ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2016 թվականներին Սիմոնան կրթաթոշակով մարքեթինգ/մենեջմենթ է ուսումնասիրել Արևելյան Թենեսիի պետական համալսարանում[6], միաժամանակ խաղացել է այդ համալսարանի աղջիկների թիմի կազմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. FBref.com
  3. «La selección de Austria publica su convocatoria para la Cyprus Cup» (Spanish). Royal Spanish Football Federation. 2018 թ․ փետրվարի 23. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. At, Oefb. «Simona Koren». oefb.at (գերմաներեն). Վերցված է 2020-07-04-ին.
  5. «Simona Koren har signert for LSK Kvinner» (նորվեգերեն). 2019 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2025 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. "Es liegen Welten zwischen den USA und Europa"

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնա Կորեն» հոդվածին։