Jump to content

Սիմոնա Դյանկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոնա Դյանկովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անունբուլղար․՝ Симона Дянова Дянкова
Մասնագիտացումգեղարվեստական մարմնամարզություն
Երկիր Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 7, 1994(1994-12-07)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՎառնա, Բուլղարիա
Հասակ՝166 սանտիմետր
Քաշ52 կիլոգրամ

Սիմոնա Դյանովա Դյանկովա (բուլղար․՝ Симона Дянова Дянкова. դեկտեմբերի 7, 1994(1994-12-07)[1], Վառնա, Բուլղարիա)[2],բուլղարացի գեղարվեստական մարմնամարզուհի, Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր[3]։

Գեղարվեստական մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 2002 թվականին իր հայրենի Վառնա քաղաքում։ Սկզբում պատրաստվում էր անհատական ​​մրցումների, բայց 2017 թվականին Ելենա Բինևայի, Մադլեն Ռադուկանովայի, Լաուրա Տրաատսի և Թեոդորա Ալեքսանդրովայի հետ թիմ կազմեց ու մասնակցեց խմբային մրցումների[4]։

Նրա մարզական կարիերայի գագաթնակետը եղել է ոսկե մեդալի նվաճումը Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերում՝ Ստեֆանի Կիրյակովայի, Մադլեն Ռադուկանովայի, Լաուրա Տրաատսի և Էրիկա Զաֆիրովայի թիմակցությամբ: Դա աննախադեպ նվաճում էր Բուլղարիայի գեղարվեստական մարմնամարզության պատմության մեջ[5][6]: Դյանկովան բարձր պատվի արժանացավ. նրան վստահվեց Բուլղարիայի դրոշի կրումը օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության ժամանակ[7]:

Սիմոնան 2017-2019 թվականների միջև ընկած ժամանակահատվածում վեց մեդալ է նվաճել գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնություններում, 2018-ից 2021 թվականների միջակայքում՝ չորս մեդալ Եվրոպայի առաջնություններում։

2021 թվականին Դյանկովային շնորհվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի և իր ծննդավայր Վառնայի պատվավոր քաղաքացու կոչում[8]:

Նրա հոբբիներն են գեղարվեստական գրքերի ընթերցումը և կինոնկարների դիտումը[4]։

Միջազգային նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիական խաղեր
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2020 Տոկիո Ճապոնիա 1Չեմպիոն ընդհանուր հաշվարկով
Աշխարհի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2017 Պեզարո Իտալիա 2Արծաթե մեդալակիր ընդհանուր հաշվարկով
2017 Պեզարո Իտալիա բրոնզ 3-ը գնդակով + 2-ը պարանով
2018 Սոֆիա Բուլղարիա 1Չեմպիոն 5-ը օղակով
2018 Սոֆիա Բուլղարիա բրոնզ ընդհանուր հաշվարկով
2019 Բաքու Ադրբեջան 2Արծաթե մեդալակիր 5-ը գնդակով
2019 Բաքու Ադրբեջան բրոնզ ընդհանուր հաշվարկով
Եվրոպայի առաջնություններ
Տարին Մրցավայրը Մեդալը Մրցաձևը
2018 Գվադալախարա Իսպանիա 1Չեմպիոն 3-ը գնդակով + 2-ը պարանով
2018 Գվադալախարա Իսպանիա բրոնզ ընդհանուր հաշվարկով
2021 Վառնա Բուլղարիա 1Չեմպիոն 5-ը գնդակով
2021 Վառնա Բուլղարիա 2Արծաթե մեդալակիր 3-ը օղակներով + 2-ը մականներով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/141323
  2. «Simona Dyankova». Olympedia. Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.
  3. Златни! Ансамбълът донесе трета олимпийска титла за България в Токио
  4. 4,0 4,1 «Simona Dyankova: Hobbies» (English). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Russian rhythmic dynasty topples, Bulgaria wins gold». Taipei Times. 2021 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.
  6. «Bulgaria upsets ROC for first Olympic Rhythmic Group gold». International Gymnastics Federation. 2021 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.
  7. «Gymnastics represented by three flagbearers at Tokyo 2020 Closing Ceremony». International Gymnastics Federation. 2021 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.
  8. ПОЧЕТНИ ГРАЖДАНИ НА СОФИЯ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]