Սիձյո դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մացումուրա Գոսյուն, «Փայտահատներ և ձկնորսներ», մոտ. 1790-1795

Սիձյո դպրոց (ճապ.՝ 四条派 Սիձյո-հա, նաև հայտնի է որպես Մարույամա-Սիձյո), ճապոնական գեղարվեստի դպրոց` ստեղծված 18-րդ դարում։

18-րդ դարի վերջին Մարույամա Օկյոն, նրա նախկին աշակերտ և ընկեր Մացումուրա Գոսյունը հիմնադրեցին Մարույամա-Սիձյո գեղարվեստի դպրոցը[1]։ Դպրոցը եղել է Կիոտոյի դպրոցի ստորաբաժանումներից մեկը, իր մեջ միավորել տարբեր ոճի մի քանի գեղարվեստի դպրոցներ։ Սիձյո դպրոցի անվանումը վերցված է Կիոտոյի Սիձյո փողոցի («Չորրորդ փողոց») անունից, որտեղ ապրում էին շատ հայտնի նկարիչներ[2][3]։ Դպրոցը շատ բարերարներ է ունեցել Կիոտոյում և Օսակայում բնակվող հարուստ առևտրականների և արիստոկրատների շրջանում։ Սիձյո դպրոցի ոճը Էդո ժամանակաշրջանում զգալի ազդեցություն է ունեցել Կիոտոյի գեղանկարչության վրա, Մեյձի ժամանակաշրջանում այն վերակենդանացրեց Կոնո Բայրեյը[2]։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիբատա Ձեսին, «Կայանջի տաճարին նայող թխկին»[4]

Ոճաբանական տեսանկյունից, Մարույամա-Սիձյո գեղարվեստի դպրոցի ընդհանուր գործելաոճը կարելի է ներկայացնել որպես այդ ժամանակի երկու մրցակից ոճերի միավորում։ Մարույամա Օկյոն փորձառու նկարիչ էր և Սումի-է տեխնիկայի փորձագետ։ Նրա ստեղծագործությունները մոտ էին ռեալիզմին, նրա համար կարևոր էր նկարի առարկայի անմիջական դիտարկումը, ինչն ուղղակիորեն հակասում էր այդ ժամանակ գերիշխող երկու դպրոցների ոճին[5]։ Կանո և Տոսա դպրոցները քարոզում էին դեկորատիվ ոճը, օբյեկտների ձևական և ոճական պատկերումը, ինչպես նաև վարպետների հին աշխատանքների պատճենների պատրաստման ուսուցումը նկարիչներին։ Այդ երկու դպրոցներն էլ կոշտ ֆորմալիզմի կողմնակիցներ էին։ Միևնույն ժամանակ Մարույամա Օկյոի ռեալիզմի դեմ հանդես եկող մի շարք նկարիչներ կազմակերպեցին իրենց Նանգա դպրոցը, որը ոճական առումով հենվում էր չինական գեղարվեստի Հարավային դպրոցի սկզբունքների վրա։ Սիձյո դպրոցի նկարիչները փորձում էին հաշտեցնել այդ երկու ուղղություններին, ստեղծելով աշխատանքներ, որոնք միավորում են երկու դպրոցների ոճերի առանձնահատկությունները։

Սիձյո դպրոցի ոճը կենտրոնանում էր արևմուտքից ներմուծված առարկայական ռեալիզմի վրա, բայց որպես նվաճման միջոց ծառայում է ավանդական ճապոնական դեկորատիվ ոճը և գեղանկարչության տեխնիկան։ Այն ավելի քիչ է կենտրոնանում օբյեկտի ճշգրիտ պատկերման վրա, ավելի շատ ձգտելով ներկայացնել նրա ոգին և հաճախ պարունակում է հումորի և կատակի տարրեր, ի տարբերություն Մարույամա Օկյոյի ստեղծագործությունների։ Հանրաճանաչ թեմաներից էին համարվում բնանկարները, ծաղիկները և թռչունները, կենդանիները, չինական պոեզիայից սյուժեները, լեգենդներից, պատմությունից և դասական գրականությունից սյուժեներ գրեթե չէին պատկերվում[6]։

Նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիձյո դպրոցի հանրահայտ ներկայացուցիչներից մեկը նկարիչ անիմալիստ Մորի Սոսենն էր, որը կապիկներ նկարելու ճանաչված վարպետ էր։ Ձեսին Սիբատան նույնպես դպրոցի ներկայացուցիչներից էր, բայց նա աշխատում էր այլ ոճերում և ուղղություններում[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chibbett, David. The History of Japanese Printing and Book Illustration. New York: Kodansha International Ltd, 1977.
  • Japanese Paintings and Prints of the Shijo School. New York: The Brooklyn Museum, 1981.
  • Munsterberg, Hugo (1957). «The Arts of Japan: An Illustrated History.» Tokyo: Charles E. Tuttle Company.
  • Splendors of Imperial Japan: Arts of the Meiji Period from the Khalili Collection. London: The Khalili Family Trust, 2002.
  • Zeshin and Related Artists. London: Milne Henderson, 1976.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Focus on Feinberg: Maruyama-Shijō Painting». harvard Art Museums.
  2. 2,0 2,1 «Shijō school». Encyclopædia Britannica.
  3. 3,0 3,1 «Maruyama-Shijo 丸山四条派». The Manyo’an Collection.
  4. Maple Viewing at Kai'anji Temple
  5. «Maruyama-Shijō Painting from the Feinberg Collection». East Asian Art Program — Harvard University.
  6. Japanese Paintings and Prints of the Shijō School. New York: The Brooklyn Museum, 1981.