Սիլ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլ
Բնութագիր
Երկարություն260
Ավազանի մակերես46 485 կմ²
ԱվազանՀուդզոնի ծոց
Ջրահոսք
ԱկունքՇետանեյ
Ակունքի տեղակայումՄանիտոբա (նահանգ)
Գետաբերանի տեղակայումՄանիտոբա (նահանգ)
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերWolverine River?, North Seal River? և South Seal River?
ԵրկիրԿանադա
ԵրկրամասՄանիտոբա (նահանգ)
ՋրահավաքHudson Bay drainage basin?

Սիլ (անգլ.՝ Seal River, որը նշանակում է «փոկերի գետ»), գետ Մանիտոբայի (Կանադա) հյուսիսային հատվածում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ է առնում Շետանեյ լճից Նորթ-Սիլ և Սաութ-Սիլ ճյուղերով և հոսում է դեպի արևելք՝ թափվելով Հուդզոնի ծոց։ Գետի երկարությունը հասնում է 260 կիլոմետրի, իսկ ավազանի մակերեսը կազմում է 46485 կմ²[1]։ Գետն անվանվել է փոկերի՝ գետաբերանում բազմաթիվ փոկեր լինելու պատճառով, որոնք մինչև անգամ 200 կմ բարձրանում են գետի հոսանքով։

Հիմնական վտակները.

  • Շետանեյ լիճը (ակունք)
  • Նորթ-Սիլ (ձախակողմյան), մոտավորապես 200 կմ երկարություն, հոսում է արևմուտքից արևելք՝ անցնելով Էգենոլֆ (Egenolf Lake) և Սոթնի-Լեյք լճերով։
  • Սաութ-Սիլ (աջակողմյան), մոտավորապես 240 կմ, հոսում է հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք Բիգ-Սանդ, Չիպեվիան, Տադուլ լճերով
  • Վոլվերայն (Wolverine River) (ձախակողմյան), հոսում է հյուսիսից հարավ Բարալիզոն ևՆեջանիլինի լճերով
  • Բիգ-Սպրուս (Big Spruce River) (ձախակողմյան), հոսում է հյուսիսից հարավ[2]

Գետի ողջ երկայնքում հիմնական բնակիչներ չկան, գետաբերանը գտնվում է Չերչիլ նավահանգստային քաղաքից 45 կմ այն կողմ, իսկ գետին մոտ գտնվող բնակավայրը Տանդուլ-Լեյք ավանն է (250 բնակիչ), որը գտնվում է Սաութ-Սիլի ափին՝ Տադուլ լճի մոտակայքում։

Սիլը հյուսիսային Մանիտոբում մնացած ամենամեծ անամբարտակ և ինչ-որ չափով իր անկրկնելի բնությունը պահպանած ամենամեծ գետն է։ Գետերը հոսում են տեղանքով, պահպանելով հսկայական սառցադաշտի հետքը, որը գոյություն է ունեցել վերջին սառցե դարաշրջանին։ Սառցայն գոյացությունները կան ամենուրեք։ Էսկերները, մոտավորապես 300 մետր լայնությամբ, անցնում են հարյուրավոր կիլոմետրեր մեդիոնալ ուղղությամբ, հաճախ համարվելով թերակղզիներ լճերում։ Սառույցի հալվելուց հետո գետաբերանում տեղի է ունենում գլյացիոիզոստազիա՝ բարձրանալով 53 սմ արագությամբ ողջ հարյուրամյակում, այսինքին այս շրջանում բարձրացման արագությունն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է ողջ աշխարհում։

Ֆլորա և Ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի ափամերձ շրջանը լավ պատերացում է սուբարկտիկական հյուսիսային անտառների և արկտիկական տունդրաների դաշտավայրերի մասին Հուդզոնի ծոցում։ Ափամերձ տարածքը նաև 33 տարբեր տեսակի, Մանիտոբում հազվադեպ հանդիպող բուսատեսակների, բարձրակատար սպիտակ եղևնիների և ամերիկյան ու խեժափիճի աճեցման վայր է։

Գետը, չնայած լինելով սահանքավոր, նախկինի պես մնում է բազմաթիվ վայրի կենդանիների և թռչունների բնակատեղի։ Ափամերձ շրջաններում հանդիպում են ամերիկյան եղջերու, սև արջ, գայլ, աղվես, նապաստակ, բադ, սպիտակ կաքավ, ջրասամույր և կուղբ։ Առավել քիչ հանդիպում են կուղխ, բերկուտ, սպիտակագլուխ ծովարծիվ, ջրարծիվ և սպիտակ արջ։ Գետի ջրերում կան բազմաթիվ գայլաձկներ և հարիուսներ, իսկ լճային իշխանը թափվում է Շետանեյ լճի ջրերից։ Բայց առավել կարևորն այն է, որ գետը հանդիսանում է երեք հազար ծովախոզուկների ձագուկների լույս աշխարհ գալու վայր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի մոտակայքից հանված հնէաբանական գտածոների թիվը անսովոր մեծ են։ Կայծքարեր, թիակներ, մուրճեր և այլ առարկաներ հաճախ հայտնվում են էսկերների մակերեսին և կարիբիի ընթացքի երկարում, Տադուլի և Գրեյթ կղզու միջև։ Ամենահին գտածոները 7 հազար տարեկան են, և վերաբերում են այն ժամանակաշրջաններին, երբ գետի երկայնքում ապրում էին պալեոհնդկացիները։

Առաջին եվրոպացին, որը հայտնվել է այդ շրջաններում, Սամուլել Հիրնն էր, որը 1771 թվականի փետրվարին իր ուղեկից հնդկացիների հետ քայլել է Սիլ և Վոլվերայն գետերի երկայքով ձյան միջով, երբ ուղևորվում էր հյուսիս՝ փրկչի ծննդավայրը գտնելու։ Հիրնը դարձավ առաջին սպիտակ մարդը Ամերիկայի տարածքում, որը ցամաքով հասավ մինչև Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս։ Հիրնի մատյաններում պահպանված գրառումները և քարտեզները կարևոր աղբյուր էին կանադայի հյուսիսը ուսումնասիրելու համար մինչև XX դարի սկիզբը[3]։

1987 թվականին Սիլ գետը նոմինացվել, իսկ 1992 մտցվել է Կանադայի գետերի պահպանման ցանկ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Canadian Encyclopedia. Seal River(չաշխատող հղում)
  2. «Схема реки Сил». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  3. «Canadian Heritage Rivers. Seal River». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  4. «The Canadian Encyclopedia. Canadian Heritage Rivers System». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլ (գետ)» հոդվածին։