Սիլվի Քինիգի
| Սեռ | իգական | |
|---|---|---|
| Քաղաքացիություն | Բուրունդի | |
| Անձնանուն | Sylvie | |
| Ազգանուն | Kinigi | |
| Ծննդյան օր | 24 նոյեմբերի 1952 | |
| Ծննդավայր | Բուժումբուրա | |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ | |
| Զբաղեցրած պաշտոն | President of Burundi, Prime Minister of Burundi | |
| Շրջանավարտն է՝ | Université du Burundi | |
| Կուսակցություն | Union for National Progress | |
Սիլվի Քինիգի (կիռունդի` և ֆրանսերեն՝ Sylvie Kinigi, նոյեմբերի 24, 1952, Բուժումբուրա, Ռուանդա-Ուրունդի), 1993 թվականի հուլիսի 10-ից մինչև 1994 թվականի փետրվարի 7-ը Բուրունդիի վարչապետ, 1993 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 1994 թվականի փետրվարի 5-ը նախագահ, առաջին և միակ կինը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ծնվել է 1952 թվականին վաճառականի ընտանիքում, տուտսի էթնիկ խմբի ներկայացուցիչ, ընտանիքի վեց երեխաներից երրորդը։ Նրա ամուսինը (1971 թվականից)` տեղի համալսարանի պրոֆեսորը, որի հետ նրանք ունեցել են հինգ երեխա, նույնպես տուտսի է։ Նա ավարտել է Բուրունդիի համալսարանը՝ տնտեսագիտության և կառավարման մասնագիտությամբ, որից հետո աշխատել է Կենտրոնական բանկում և եղել է պետական ծառայող։ Նա աշխատել է տուտսի քաղաքական կազմակերպություններում և 1991 թվականից զբաղեցրել է վարչապետ Ադրիեն Սիբոմանի խորհրդականի պաշտոնը՝ կենտրոնանալով տնտեսական քաղաքականության վրա[2]։
Հութուների և տուտսիների միջև զինված հակամարտությունները շարունակվեցին մինչև 1993 թվականը։ Սակայն, երբ Մելքիոր Նդադայեն 1993 թվականին ընտրվեց Բուրունդիի նախագահ, Քինիգին նշանակվեց կառավարության ղեկավար հուլիսի 10-ին՝ որպես Նդադայեի՝ միջէթնիկ լարվածությունը նվազեցնելու ծրագրի մի մաս։ Նա անմիջապես հայտարարեց, որ ազգային հաշտեցման հարցը իր համար առաջնահերթություն կլինի[3]:
1993 թվականի հոկտեմբերի 21-ին նախագահ Նդադայեն և կառավարության վեց նախարարներ սպանվեցին, և երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ[4]:
Հոկտեմբերի 27-ին նա ստանձնեց նախագահի պաշտոնը։ Այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նա թաքնվեց Ֆրանսիայի դեսպանատանը, որտեղ փորձեց սպասել քաոսի ավարտին։ Նոյեմբերի 1-ին նա փորձեց կազմակերպել նոր վարչակազմ մնացած 15 նախարարներից։ Նրա դիրքորոշումը պաշտպանում էին նախկին նախագահներ Պիեռ Բույոյան և Ժան-Բատիստ Բագազան։
1994 թվականի հունվարին խորհրդարանը նախկին հուտու գյուղատնտեսության նախարար Կիպրիեն Նտարիամիրան հռչակեց նոր նախագահ (նա պետք է պաշտոնավարեր մինչև Նդադայեի պաշտոնական ժամկետի ավարտը): Տուտսիների դժգոհությանը չնայած՝ նա աջակցեց նոր նախագահին։ Նա պաշտոնավարեց մինչև փետրվարի 7-ը, երբ նրան փոխարինեց Անատոլ Կանյենկիկոն։Երկուպատերազմող կողմերի սպառնալիքների առաջ նա լքեց երկիրը։
2004 թվականին նա աշխատել է ՄԱԿ-ի Ազգային զարգացման ծրագրի շրջանակներում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Torild Skard. «Women of power: Half a century of female presidents and prime ministers worldwide». (2014), pp. 288—291.
- ↑ Kathleen Sheldon. «Historical Dictionary of Women in Sub-Saharan Africa». (2016), p. 149.
- ↑ Ayodele Aderinwale. «Women and Peace in Nigeria: Strategy for Sustainable Development», African Leadership Forum, (2002).
- ↑ Worldmark Encyclopedia of the Nations: Africa. Gale Group, (2001), p. 59.
- ↑ Anthony Appiah, Henry Louis Gates. «Encyclopedia of Africa», Volume 1. (2010), p. 9.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվի Քինիգի» հոդվածին։ |
|