Սիլվի Լուբամբա
Սիլվի Լուբամբա | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 29, 1972 (51 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ֆլորենցիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասանուհի և մոդել |
IMDb։ | ID 5300098 |
Սիլվի Լուբամբա (ծննդյան անունը՝ իտալերեն՝ Renée Sylvie Lubamba, փետրվարի 29, 1972, Ֆլորենցիա), կոնգոյական ծագմամբ իտալացի մոդել, դերասանուհի, երգչուհի, հեռուստահաղորդավար[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլվի Լուբամբան ծնվել է Ֆլորենցիայում։ Ծնողները եղել են Կինշասայից։ Սովորել է Պիարիստների քոլեջում։ 1992 թվականին ընտրվել է Միս Տոսկանա և իրավունք ստացել մասնակցելու Միս Իտալիա մրցույթին։ Մի քանի տարի աշխատել է որպես մոդել, փոքր դերեր է ունեցել հեռուստատեսային շոուներում, եղել Canale 5 Passaparola-ի Letterina (նամակատար)։ Ավելի ուշ մասնակցել է The Farm-ի իտալական տարբերակին։
1998 թվականին սկսել է իր հեռուստատեսային կարիերան Guida al campionato ծրագրում Ալբերտո Բրանդիի հետ։ 2004 թվականին La7 հեռուստաալիքով հանդես է եկել Պիեռո Չիամբրետտիի Markette ծրագրում, 2005 թվականին մասնակցել է «The Mole» ռեալիթի շոուին։
Ազատ տիրապետում է անգլերենի և ֆրանսերենի։
2006 թվականի հունվարին Գրոսսետոյի քրեական դատարանը նրան հինգ ամիս և քսան օր բանտարկել է վարկային քարտերի ոչ պատշաճ օգտագործման համար[2]։ 2014 թվականի օգոստոսի 7-ին կրկին բանտարկվել է նույն հանցանքի համար։ 2015 թվականի ապրիլի 2-ին Սիլվին այն բանտարկյալների շարքում էր, որոնց ոտքերը լվացել է Ֆրանցիսկոսը[3] Ռեբիբիա բանտում։ 2017 թվականի Սուրբ ծննդյան օրերին երեք տարի չորս ամիս բանտարկությունից հետո ազատ է արձակվել։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- “Ivo il Tardivo” ռեժիսոր՝ Ա. Բենվենուտի
- «Բանտապան», ռեժիսոր՝ Մ. Լաուրենտի
- «Վերջապես միայնակ», ռեժիսոր՝ ՈՒ. Մարինո
- «Հաննիբալի երեխաները», ռեժիսոր՝ Ֆ. Ֆեռարիո
- «Փախուստ Ֆերմոյից», ռեժիսոր՝ Ի. Նեսի
- «Ծիծաղեք մինչև թռչելը», ռեժիսորներ՝ Ա. Անտոնաչի և Ֆ. Բիանչինի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Biografia di Sylvie Lubamba»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-22-ին։ Վերցված է 2018-11-22
- ↑ Arrestata la showgirl Silvie Lubamba
- ↑ Sylvie Lubamba parla per la prima volta dopo la libertà: "In carcere ho riscoperto la fede"
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիլվի Լուբամբա կատեգորիայում։ |