Սիլվի Գուլար
Սիլվի Գուլար ֆր.՝ Sylvie Goulard | |
![]() | |
Կուսակցություն՝ | Democratic Movement? (2017) և Առաջ[1] |
---|---|
Կրթություն՝ | Paul Cézanne University?, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Վարչական ազգային դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, պաշտոնյա և գրող |
Ծննդյան օր | դեկտեմբերի 6, 1964 (58 տարեկան) |
Ծննդավայր | Մարսել |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ֆր.՝ Sylvie Grassi |
Կայք՝ | sylviegoulard.eu |
Պարգևներ | |
Սիլվի Գուլար (ֆր.՝ Sylvie Goulard, դեկտեմբերի 6, 1964, Մարսել), ֆրանսիացի քաղաքական գործիչ ու քաղծառայող, որը 2017 թվականի մայիսի 17-ից հունիսի 21-ը Էդուարդ Ֆիլիպի առաջին կառավարությունում զբաղեցրել է զինված ուժերի նախարարի պաշտոնը։ Որոշել է հրաժարական տալ Ժողովրդավարական շարժման (MoDem) այլ նախարարների հետ, նախքան խորհրդարանական օգնականների հնարավոր ֆիկտիվ աշխատանքի վերաբերյալ ՊՆ-ի հետաքննությունը։ 2018 թվականի հունվարի 17-ին նշանակվել է Ֆրանսիայի բանկի փոխկառավարիչ՝ հաջորդելով Դենիս Բյուին[2]։
Մարսելում ծնված լինելով՝ 2009 - 2014 թվականներին Եվրախորհրդարանում որպես պատգամավոր ներկայացրել է արևմտյան Ֆրանսիան։ 2014 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում վերընտրվել է Եվրախորհրդարանի ընտրատարածք հանդիսացող Հարավարևելյան Ֆրանսիայից։ Որպես Եվրախորհրդարանի պատգամավոր եղել է Տնտեսական և արժութային հարցերի հանձնաժողովի անդամ և Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի համակարգողը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաև 2009 - 2014 թվականներին Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հանձնաժողովի տեղակալ, իսկ 2014 - 2017 թվականներին Սահմանադրական հարցերի հանձնաժողովի անդամ։ 2010 թվականին մասնակցել է Եվրո-ֆեդերալիստական միջխորհրդարանական Սպինելլի խմբի ստեղծմանը։ Աշխատել է որպես արտաքին գործերի խորհրդական, եղել նաև Եվրոպա-Ֆրանսիա շարժման՝ եվրոպական իդեալը պաշտպանող բազմակարծության ամենահին ասոցիացիայի նախկին նախագահ։ 2017 թվականին անդամագրվել է նորաստեղծ «Առաջ, հանրապետություն» կուսակցությանը[3]։
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրավագիտության աստիճանով Գուլարն ավարտել է Պոլ Սեզանի համալսարանը և սովորել Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում ու Կառավարման ազգային դպրոցում (ÉNA)։ 2005 - 2009 թվականների ընթացքում դասավանդել է Բրյուգգեի Եվրոպական քոլեջում։ Վարժ խոսում է անգլերեն, գերմաներեն ու իտալերեն լեզուներով։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1989-2001․ քաղաքացիական ծառայություն և հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 - 1999 թվականների ընթացքում Սիլվի Գուլարն աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության իրավական հարցերով տնօրինությունում։ Նա մասնավորապես ծառայել է Գերմանիայի վերամիավորման բանակցությունների համար պատասխանատու Ֆրանսիայի թիմում։
1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է ֆրանսիական Միջազգային հետազոտական կենտրոնի գիտաշխատող[4]։
2001-2004: Ռոմանո Պրոդիի քաղաքական խորհրդական[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես Ռոմանո Պրոդիի քաղաքական խորհրդական, երբ վերջինս 2001-2004 թվականների ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահն էր, Գուլարը հետևել է Վալերի Ժիսկար դ'Էստենի նախագահությամբ անցկացվող համաժողովի աշխատանքներին. համաժողովը հիմնականում կազմված էր ազգային խորհրդարանների անդամներից, որոնց Եվրոպական խորհուրդը հանձնարարել էր մշակել եվրոպական սահմանադրություն։
2006-2010: Եվրոպա-Ֆրանսիա (ME-F) շարժման նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի վերջին Գուլարն ընտրվել է Եվրոպա-Ֆրանսիա շարժման նախագահ՝ հաջորդելով Պիեռ Մոսկովիսիին, որը նույնպես թեկնածու էր։ 2008 թվականի դեկտեմբերին վերընտրվել է որպես նախագահ։ Եվրոպա-Ֆրանսիա շարժումը պարբերաբար կազմակերպում է ժողովներ, համաժողովներ ու բանավեճեր, որոնց նպատակը քաղաքական գործիչների, փորձագետների և լայն հասարակության միջև երկխոսության հնարավորություն ընձեռելն է։
2009-2017: Եվրախորհրդարանի պատգամավոր[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի ընտրություններում Գուլարն առաջին անգամ ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր։ Խորհրդարանում աշխատելու ողջ ընթացքում նա աշխատել է Տնտեսական և արժութային հարցերի հանձնաժողովում։ 2009 թվականին դարձել է Գյուղատնտեսության և գյուղի զարգացման հանձնաժողովի փոխարինող անդամ, իսկ 2014 թվականին՝ Սահմանադրական հարցերի հանձնաժողովի փոխարինող անդամ։ Այդ պաշտոնում նա ծառայել է որպես եվրոգոտում բյուջետային վերահսկողության զեկուցող։
2016 թվականի նոյեմբերին Գուլարը պաշտոնապես հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին[5], սակայն պաշտոնն զբաղեցրել է Անտոնիո Տայանին։
Խորհրդարանում աշխատելու ընթացքում Գուլարը շարունակել է կանոնավոր կերպով գրել ինչպես ֆրանսիական («Լը Մոնդ», «Խաչ», «Ազատություն»), այնպես էլ միջազգային («Հարավգերմանական թերթ», մասնավորապես «Financial Times») թերթերում։
2017: Զինված ուժերի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուլարը մայիսի 17-ին նախագահ Էմանուել Մակրոնի կողմից նշանակվել է Զինված ուժերի նախարար։ Նա նախարարությունը ղեկավարած երկրորդ կինն էր[6]։ Հունիսի 21-ին կառավարության վերադասավորումների ժամանակ Գուլարդին փոխարինել է գործադիր և բյուջեի նախկին պաշտոնյա Ֆլորանս Պարլին[7]։
2018-մինչ օրս՝ Ֆրանսիայի բանկի փոխնախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունվարի 17-ին Գուլարդը նշանակվել է Ֆրանսիայի բանկի փոխկառավարչի պաշտոնում[2]։ 2020 թվականին նա նաև նշանակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից՝ ծառայելու որպես Առողջապահության և կայուն զարգացման համաեվրոպական հանձնաժողովի անդամ, որի նախագահը Մարիո Մոնտին է[8]։
Նրա պատասխանատվության տակ են եվրոպական և միջազգային թեմաներ, ներառյալ G7-ի և G20-ի գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանքները։ Նա հետևում է ֆինանսական կայունությանը և ֆինանսական ռիսկերին վերաբերող հարցերին, ինչպես նաև կանաչ ֆինանսներին[9] ու գենդերային հավասարությանը։ Նա անկեղծորեն արտահայտվել է գլոբալ տաքացման հետ կապված հարցերի շուրջ, մասնավորապես նշելով կլիմայի փոփոխության ազդեցությունը ֆինանսական կայունության վրա[10] և կոչ անելով ֆինանսական հատվածին զանգվածաբար շարժվել «դեպի կանաչ ներդրումներ»[11]։
Ֆրանսիայի եվրահանձնակատարի թեկնածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 28-ին նախագահ Մակրոնն առաջադրել է Գուլարի թեկնածությունը[12] լինելու ֆրանսիական հանձնակատար ֆոն դեր Լեյենի հանձնաժողովում և ղեկավարելու նորաստեղծ պաշտպանական արդյունաբերության և տիեզերքի գլխավոր տնօրինությունը[13], սակայն նրա թեկնածությունը մերժվել է 2019 թվականի հոկտեմբերի 10-ին՝ 82 դեմ, 32 կողմ և 1 ձեռնպահ ձայներով[14][15][16][17]։
2019 թվականի նոյեմբերի 29-ին նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել պետական միջոցների յուրացման համար[18][19][20]։
Այլ գործունեություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բեռլին-Բրանդենբուրգ Եվրոպայում ֆրանս-գերմանական համագործակցության ինստիտուտ, խորհրդատվական խորհրդի անդամ
- Բերգգրուեն ինստիտուտ, հատուկ խորհրդատու 2013-2016 թվականների ընթացքում[21]
- Հեռանկարային հետազոտությունների և միջազգային տեղեկատվության կենտրոն, (CEPII), խորհրդի անդամ[22]
- Գերմանիայի ազգային հիմնադրամ, սենատի անդամ
- Եվրամասնագետներ, խորհրդի անդամ
- Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ (ECFR), անդամ
- Եվրոպայի բարեկամներ, հոգաբարձուների խորհրդի անդամ
- Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտ (IFRI), ռազմավարական խորհրդատվական խորհրդի անդամ[23]
- Եվրոպայի նոր պայմանագիր, խորհրդատվական խմբի անդամ[24]
- Միացյալ Եվրոպա, տնօրենների խորհրդի անդամ
- «Կանգնեք Եվրոպայի համար», աջակցող հանձնաժողովի անդամ։
Քաղաքական դիրքորոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտրոնամետ Գուլարը վճռականորեն աջակցում է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը և ագրեսիվ հայացքներ ունի Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմների վերաբերյալ։ 2004 թվականին, նախքան Թուրքիայի հետ անդամակցության քննարկումները սկսելը, բանավեճում դիրքորոշում է որդեգրել՝ վկայակոչելով Թուրքիային ներառող Եվրամիության վերջնական ընդլայնման վերաբերյալ մտահոգությունները՝ ընդգծելով Եվրամիության քաղաքական հավակնությունների և գործելու կարողության պահպանման անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ է արել լուրջ վերաբերվել քաղաքացիների կասկածներին, որոնք կանգնած են եվրոպական նախագծի առջև, որի ուղղությունը նրանք ճիշտ չեն հասկանում։
2014 թվականի ընտրություններից հետո Գուլարդը միացել է Օթմար Կարասին, Սվեն Գիգոլդին, Սոֆի ին Վելդին և Ալեսիա Մոսկային բաց նամակով, որի նպատակն էր ճնշում գործադրել Եվրահանձնաժողովի նախագահի և ազգային կառավարության ղեկավարների վրա՝ բարելավելու գենդերային հավասարակշռությունը Եվրոպական հանձնաժողովի կազմում առաջադրումների գործընթացում[25]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է պետական խորհրդական Գիյոմ Գուլարի հետ և երեք երեխաների մայր է։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Le Grand Turc et la République de Venise, Fayard, 2004 Prix du livre pour l’Europe 2005.
- Le Partenariat privilégié, alternative à l’adhésion en collaboration avec Rudolf Scharping, Karl Theodor Freiherr zu Guttenberg, Pierre Defraigne, Carlo Altomonte, Lucas Delattre, Note bleue de la Fondation Schuman no 38, 6 décembre 2006
- Le Coq et la Perle, Seuil, février 2007
- L'Europe pour les nuls, First, 2007 ; 3e édition, 2014 Prix du Livre européen de l'essai 2009.
- Il faut cultiver notre jardin européen, Seuil, juin 2008
- La Mondialisation pour les Nuls, de Francis Fontaine avec Brune de Bodman et Sylvie Goulard, First, 2010
- De la démocratie en Europe, avec Mario Monti, Flammarion, 2012
- Europe : amour ou chambre à part, Flammarion, 2013, coll. " Café Voltaire »
- Goodbye Europe, Flammarion, 2016
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.europarl.europa.eu/meps/fr/97137/SYLVIE_GOULARD_activities.html
- ↑ 2,0 2,1 «Sylvie Goulard appointed deputy governor at Banque de France»։ Politico Europe։ 17 January 2018։ Վերցված է 17 January 2018
- ↑ 3,0 3,1 «8th parliamentary term – Sylvie GOULARD – MEPs»։ European Parliament։ Վերցված է 20 December 2018
- ↑ «8th parliamentary term | Sylvie GOULARD | MEPs | European Parliament»։ www.europarl.europa.eu (անգլերեն)։ Վերցված է 2021-03-09
- ↑ Sébastien Le Fol (28 November 2016), Sylvie Goulard veut réveiller le Parlement européen Le Point.
- ↑ John Irish (17 May 2017), Macron emphasises EU in French foreign, defence ministry postings Reuters.
- ↑ «Macron reshuffles Cabinet, boosts women to top posts»։ France 24։ Associated Press։ Վերցված է 21 June 2017
- ↑ Announcing the Pan-European Commission on Health and Sustainable Development: Rethinking Policy Priorities in the light of Pandemics World Health Organization, Regional Office for Europe, press release of August 11, 2020.
- ↑ «Comment les banques centrales veulent " verdir " la finance»։ Les Echos (ֆրանսերեն)։ 2019-07-08։ Վերցված է 2021-03-09
- ↑ «Opinion | Stabilité financière : l'Europe et ses atouts»։ Les Echos (ֆրանսերեն)։ 2020-05-04։ Վերցված է 2021-03-09
- ↑ «Sylvie Goulard : " Le réchauffement climatique crée des risques pour la stabilité financière "»։ Le Monde.fr (ֆրանսերեն)։ 2020-06-23։ Վերցված է 2021-03-09
- ↑ «Macron picks longtime ally as EU commissioner»։ Politico Europe։ 28 August 2019։ Վերցված է 6 October 2019
- ↑ Andrea Muratore, Difesa europea, Ursula spegne i sogni di Macron La von der Leyen chiude alla Difesa europea autonoma], Inside Over, 13 September 2019
- ↑ Stone Jon (10 October 2019)։ «Sylvie Goulard: Emmanuel Macron's pick for EU commissioner blocked by European Parliament»։ The Independent
- ↑ «Resumed hearing of Sylvie GOULARD, Commissioner-designate, Internal Market: Opening statement by Sylvie GOULARD»։ European Parliament։ 10 October 2019։ Արխիվացված է օրիգինալից 10 October 2019-ին։ Վերցված է 16 November 2021
- ↑ «France's Commission pick Sylvie Goulard rejected by Parliament»։ POLITICO։ 10 October 2019։ Վերցված է 10 October 2019
- ↑ Serbeto Enrique (10 October 2019)։ «El Parlamento Europeo rechaza a la candidata francesa para la Comisión, Sylvie Goulard»։ ABC (Spain) (իսպաներեն)
- ↑ «Sylvie Goulard a été mise en examen pour détournement de fonds publics»։ Libération։ 2019-12-02։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-03-ին։ Վերցված է 2019-12-08
- ↑ «Sylvie Goulard, ex-ministre des armées, mise en examen dans l'affaire des assistants parlementaires du MoDem»։ Le Monde։ 2019-12-02։ Վերցված է 2019-12-08
- ↑ «Macron crisis: First pick as EU commissioner faces investigation over fake jobs scandal»։ Daily Express։ 2019-12-03։ Վերցված է 2019-12-08
- ↑ «Mais pourquoi Sylvie Goulard a-t-elle quitté le gouvernement?»։ Le Journal du Dimanche։ Վերցված է 29 June 2017.
- ↑ Board Centre d'Etudes Prospectives et d'Informations Internationales (CEPII).
- ↑ Strategic Advisory Board Archived 2020-04-09 at the Wayback Machine. French Institute of International Relations (IFRI).
- ↑ Advisory Group New Pact for Europe.
- ↑ Cynthia Kroet (26 June 2014), A shortage of women round the Commission table Politico Europe.
- ↑ Goulard Sylvie (2015-06-18)։ «Sylvie Goulard décorée de la croix d'Officier de l'Ordre fédéral du Mérite»։ Sylvie Goulard (fr-FR)։ Վերցված է 2021-03-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.sylviegoulard.eu/ Սիլվի Գուլար. պաշտոնական կայք
- Spinelli Group
- Profile in the European parliament website
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիլվի Գուլար կատեգորիայում։ |
|