Jump to content

Սիլվիա Ֆեդերիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվիա Ֆեդերիչի
իտալ.՝ Silvia Federici
Ծնվել էապրիլի 24, 1942(1942-04-24)[1] (84 տարեկան) կամ ապրիլի 20, 1942(1942-04-20)[2][3] (84 տարեկան)
Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իտալիա
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս, կանանց իրավունքների պաշտպան, ակտիվիստ, հասարակական գիտությունների ոլորտում գիտնական և հեղինակ
Հաստատություն(ներ)Հոֆստրա համալսարան
Գործունեության ոլորտհասարակագիտություն, Գենդերային հետազոտություններ, քաղաքական փիլիսոփայություն, հասարակական գիտություններ[5], փիլիսոփայություն[5] և Ֆեմինիզմ[5]
Ալմա մատերԲուֆալոյի Նյու Յորք նահանգի համալսարան և Բոլոնիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6] և իտալերեն[2]
Ամուսին(ներ)George Caffentzis?[7]
 Silvia Federici Վիքիպահեստում

Սիլվիա Ֆեդերիչի (անգլ.՝ Silvia Federiciապրիլի 24, 1942(1942-04-24)[1] կամ ապրիլի 20, 1942(1942-04-20)[2][3], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4]), ամերիկացի գիտնական, մանկավարժ և ակտիվիստ, որն ներկայացնում է ծայրահեղ ավտոնոմիստական և ֆեմինիստական մարքսիստական շարժումը[8]։ Նա համարվում է Հոֆստերի համալսարանի պատվավոր դասախոս և խորհրդի անդամ, որտեղ նա սոցիոլոգիայի դասախոս էր[9]։ Երկար տարիներ նա դասավանդում էր Նիգերիայում, Աֆրիկայում ակադեմիական ազատության կոմիտեի համահիմնադիրն է և Midnight Notes Collective կոլլեկտիվի անդամ[10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերիչին մեծացել է Իտալիայում և 1967 թվականին տեղափոխվել Միացյալ նահանգներ, որպեսզի ընդունվի փիլիսոփայության ասպիրանտուրա Բուֆֆալոյի համալսարանում[11]։ Նա դասավանդում էր Նիգերիայի Պորտ-Հարքորտ համալսարանում, և եղել է դոցենտ, իսկ ավելի ուշ` Հոֆստերի համալսարանում քաղաքական փիլիսոփայության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր։

Նա Միջազգային Ֆեմինիստական Միության համահիմնադիրն է, «Աշխատավարձ տնային գործերի դիմաց» (Wages for housework) շարժման կազմակերպիչը, և մասնակցում է Midnight Notes Collective: Նա հիմնադիրեց Աֆրիկայում ակադեմիական ազատության կոմիտեն։ 1995 թվականին նա դարձավ Ռադիկալ Փիլիսոփայության Միության (Radical Philosophy Association (RPA)) համահիմնադիրներից մեկը, նախագիծ` ուղղված մահապատժի դեմ։

Գիտական ներդրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերիչիի առավել հայտնի աշխատությունն է «Կալիբանը և վհուկը. Կանայք, մարմինը և նախնական կուտակումը» (Caliban and the Witch: Women, the Body and Primitive Accumulation), ինչպես նաև «Լեոպոլդինա Ֆորտունատա» (Leopoldina Fortunati) աշխատությունը։ Այնտեղ նա քննադատում է Կարլ Մարքսի գաղափարը, ըստ որ կապիտալի նախնական կուտակումը դա բուն կապիտալիզմի ֆունդոմենտալ բնութագիրն է, որ ինքն իրեն պահպանելու համար կապիտալիզմը պահանջում է սեփականազրկված կապիտալի մշտական ազդեցությունը։

Ֆեդերիչին կապում է այդ սեփականազրկումը կնոջ չվճարվող աշխատանքի հետ, որն կապված է հասարակական վերարտադրության և այլ ֆունկցիաների հետ, նա դա ձևակերպում է, որպես կապիտալիստական տնտեսության աճի պատմական պայման, որն հիմնված է վարձու աշխատանքի վրա։ Դրա հետ կապված նա նշում է պատմական պայքարը հասարակության և կոմունիզմի համար[12]։ Կապիտալիզմի ազատագրական հաղթանակը ֆեոդալիզմի դեմ հայացքների փոխարեն, Ֆեդերիչին ընկալում է կապիտալիզմի վերելքը որպես ռեակցիոն շարժում աճող կոմունիզմի դեմ, որն փորձում էր պահել սոցիալական պայմանագիրը։

1970-ական թվականներին, Ֆեդերիչին մասնակցում էր «Աշխատավարձ տնային գործերի դիմաց» նյույորքյան շարժմանը, նախաձեռնված Սելմոյ Ջեյմսի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://medium.com/@zoe.ch_life/cr%C3%ADticas-feministas-al-marxismo-la-postura-de-silvia-federici-3da6c36acf58
  2. 1 2 3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
  4. 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. 1 2 3 4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. ↑ CONOR.Sl
  7. ↑ https://www.republik.ch/2023/08/19/feministin-silvia-federici-im-interview-ueber-hexen-und-hausarbeit
  8. ↑ Silvia Frederici biography at Interactivist Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
  9. ↑ Silvia Frederici biography at Democracy Now Արխիվացված 2006-04-20 Wayback Machine
  10. ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն) On capitalism, colonialism, women and food politics, Politics and Culture 2009 (2) — Special Issue on Food & Sovereignty
  11. ↑ «Silvia Federici, On capitalism, colonialism, women and food politics». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  12. ↑ http://www.owl.ru/gender/123.htm Неоплачиваемый труд женщин, А. А. Денисова, Словарь гендерных терминов.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվիա Ֆեդերիչի, Կասկածելի աշխատանք. ֆեմինիստական տեսակետ, 2008

Սիլվիա Ֆեդերիչի. Կալիբանը և վհուկը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվիա Ֆեդերիչի» հոդվածին։