Սիլվեստր Տոդրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիլվեստր Տոդրիա
სილვესტერ თოდრია
Ծնվել է1880
Մահացել է1936
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Սիլվեստր Ցասևիչ Տոդրիա (1880–1936), Ռուսաստանում հեղափոխական շարժումների մասնակից, սովետական պետական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1901 թվականից։ 1901–1915 թթ. եղել է ՌՄԴԲԿ Բաքվի և Բաթումի ընդհատակյա տպարանների կազմակերպիչներից, աշխատել է Մոսկվայի, Պետերբուրգի, Վիբորգի, Թիֆլիսի բոլշևիկյան տպարաններում։ Մասնակցել է 1905 թ. Մոսկվայի Դեկտեմբերյան զինված ապստամբությանը։ 1917 թվականից՝ կուսակցության Թիֆլիսի և Կովկասյան երկրային կոմիտեների անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի II կոնգրեսին (1920Վրաստանում սովետական իշխանության հաստատվելուց (1921 թ. փետրվար) հետո Թբիլիսիի հեղկոմի նախագահն էր, 1921 թ. մինչև 1922 թ.՝ ՎՍՍՀ սոցիալական ապահովության և հողագործության ժողկոմը, 1927 թվականից՝ աշխատանքի ժողկոմը, 1929 թվականից՝ Անդրֆեդերացիայի և Վրացական ՄԱՀ Կենտգործկոմների քարտուղարը։ Եղել է ՍՍՀՄ Կենտգործկոմի անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png