Jump to content

Սիլվեստր Գրեհեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվեստր Գրեհեմ
անգլ.՝ Sylvester Graham
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1794(1794-07-05)[1][2][3]
ԾննդավայրSuffield
Մահացել էսեպտեմբերի 11, 1851(1851-09-11)[1][2][3] (57 տարեկան)
Մահվան վայրՆոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնբողոքականություն
Երկերgraham cracker?
Մասնագիտությունգրող, health activist և food scientist
Ստորագրություն
Изображение автографа
 Sylvester Graham Վիքիպահեստում

Սիլվեստր Գրեհեմ (անգլ.՝ Sylvester Graham; հուլիսի 5, 1794(1794-07-05)[1][2][3], Suffield - սեպտեմբերի 11, 1851(1851-09-11)[1][2][3], Նոտթհեմփտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի պրեսբիտերական քահանա և դիետոլոգ բարեփոխիչ։ Նա համոզված բուսակեր էր և սթափության շարժման կողմնակից և քարոզել է ամբողջահատիկ հացի օգտագործումը: Նրա քարոզչությունից ոգեշնչված ստեղծվել են գրեհեմի ալյուր, գրեհեմի հաց և գրեհեմ կրեկեր արտադրանքները[4][5]։

ԱՄՆ-ում հայտնի է եղել որպես «Բուսակերության հայր»[6][7]։

Մանկություն և երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեհեմը ծնվել է 1794 թվականին Կոնեկտիկուտ նահանգի Սաֆիլդ քաղաքում, 17 երեխաների ընտանիքում՝ 70-ամյա հոր և հոգեկան հիվանդ մորից: Երկու տարեկանում Սիլվեստրը կորցրել է հորը և ապրել տարբեր ազգականների հետ[6]։ Նրա բարեկամներից մեկը պանդոկ է վարել, և Գրեհեմն աշխատել է այնտեղ։ Այս աշխատանքի ընթացքում Սիլվեստրը սկսել է ատել հարբեցողությունը և երդվել է չխմել, ինչը նրան շատ է տարբերել իր հասակակիցներից: Նա հաճախ է հիվանդացել և բաց թողել դպրոցի շատ դասեր[6]։

Գրեհեմն աշխատել է որպես գյուղատնտեսական աշխատող, հավաքարար և ուսուցիչ։ Այնուհետև 20 տարեկանում ընդունվել է Ամհերսթ քոլեջի նախապատրաստական ​​դպրոցը՝ մտադրվելով դառնալ իր հոր և պապի պես նախարար։ Սակայն նա ստիպված է եղել թողնել ուսումը՝ համադասարանցիների կողմից հրահրված սկանդալի պատճառով, ըստ որի՝ նա անպատշաճ հարաբերությունների մեջ է մտել մի կնոջ հետ։ Այնուամենայնիվ, հենց այդ ուսումնառության տարիներին բացահայտվել է Գրեհեմի հռետորական տաղանդը[8]։

Նախապատրաստական ​​դպրոցից հեռացնելուց հետո Գրեհեմը նյարդային պոռթկում է ունեցել և տեղափոխվել Լիթլ Քոմփթոն, Ռոդ Այլենդ՝ վերականգնվելու: Այնտեղ նա հանդիպել և ամուսնացել է մի կնոջ հետ, ով կերակրել է նրան առողջությունը բարելավելով: Նա մասնավոր կերպով սովորել է աստվածաբանություն և 1828 թվականին սկսել է աշխատել որպես շրջիկ քարոզիչ Բաունդ Բրուքի, Նյու Ջերսիի պրեսբիտերական եկեղեցու համար[9]:

1830 թվականին Գրեհեմը ընդունել է Ֆիլադելֆիայի սթափության ընկերությունում (անգլ.՝ Philadelphia Temperance Society) իրեն առաջարկված պաշտոնը։ Վեց ամիս անց նա թողել է այդ պաշտոնը, որպեսզի կենտրոնանա առողջապահական քարոզների վրա[9]։

Գրեհեմը դարձել է բուսակեր 1829-1851 թվականներին Եվրոպայում տարածված խոլերայի համաճարակի ընթացքում, երբ ամերիկացիները վախեցած էին, որ հիվանդությունը կարող է հասնել ԱՄՆ[10]։ Ըստ այդ ժամանակվա բժիշկների` խոլերայից պաշտպանվելու լավագույն միջոցը շատ միս ուտելն է, պորտվեյն խմելը և բանջարեղենից խուսափելը[11][9]։ Միևնույն ժամանակ, հասարակության մեջ լայնորեն տարածված է եղել այն համոզմունքը, որ խոլերան Աստծո կողմից ուղարկված պատիժ է[8]։

Ֆիլադելֆիայի սթափության ընկերությունը, ի տարբերություն այն ժամանակվա բազմաթիվ նմանատիպ կազմակերպությունների, ղեկավարվոել է ոչ թե հոգևորականների, այլ բժիշկների կողմից։ Նրանք հիմնականում մտահոգված են եղել ալկոհոլի օգտագործման առողջական հետևանքներով։ Աշխատելով այս ընկերությունում՝ Գրեհեմը կարող էր հանդիպել ամերիկյան բուսակերության երկու այլ հիմնադիրների՝ Ուիլյամ Մեթքալֆին, ով անգլիացի հոգևորական էր և Ֆիլադելֆիայում հիմնել է բուսակերական եկեղեցի, ինչպես նաև Ուիլյամ Օլքոթին՝ ֆիլադելֆիացի բժշկին, ով գրել է բուսակերության մասին և ստեղծել Ամերիկայի առաջին բուսակերական խոհարարական գիրքը[12]։

Գրեհեմն անձամբ դասավանդել է ֆիզիոլոգիա և հանգել է այն եզրակացության, որ միսն ու ալկոհոլը նույնքան խթանիչ են չափից շատ ուտելու համար, որքան մոլեգնությունը, և որ դրանք վնասում են թե՛ մարմինը, թե՛ հոգին, ինչպես նաև քայքայում են ընտանիքներն ու հասարակությունը։ Նրա համոզմունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել ֆրանսիացի բժիշկ Ֆրանսուա Բրուսեի «Ֆիզիոլոգիայի տրակտատը», որը հրատարակվել է Ֆիլադելֆիայում 1826 թվականին և ըստ որի` սնունդը մեծ ազդեցություն ունի մարդկանց առողջության վրա։

Գրեհեմը նաև հետաքրքրված է եղել գերմանացի քիմիկոս Ֆրիդրիխ Ակկումի գրքով՝ «Տրակտատ սննդամթերքի կեղծարարության և խոհարարական թույների մասին», որտեղ հեղինակը խստորեն քննադատել է սննդում քիմիական հավելումների օգտագործումը, հատկապես՝ հացում։ Նրա մեկ այլ աշխատություն՝ «Տրակտատ լավ և սննդարար հաց պատրաստելու արվեստի մասին», նույնպես գրավել էր Գրեհեմի ուշադրությունը։ Այդ ժամանակահատվածում ցորենի ալյուրը հաճախ քիմիկատներով է մշակվել՝ փչացած հոտը քողարկելու և սպիտակեցնելու նպատակով։ Բացի այդ, հացը պատրաստվել է չափազանց մանր աղացած ալյուրից, որը Գրեհեմը համարել է «տանջանք» օրգանիզմի համար, և պարունակել գարեջրի խմորիչ, որն էլ ավելի է նվազեցնում դրա սննդարար արժեքը[13]։

Ինչպես բազմաթիվ սթափության շարժման հետևորդներ, Գրեհեմը կասկածանքով է վերաբերվել ֆիզիկական հաճույքներին, հատկապես՝ սեռական մղումներին։ Նա համոզված է եղել, որ դրանք բորբոքում են տռփանքը և վնասում ոչ միայն մարդկանց, այլև ընտանիքներին ու ողջ հասարակությանը[14]։ Գրեհեմի հայացքների վրա մեծ ազդեցություն են թողել Աստվածաշունչը և քրիստոնեական աստվածաբանությունը, որոնք նրա մոտ արտահայտվել են ուրույն է ձևով։ Նա հավատացել է, որ մարդիկ պետք է սնվեն միայն բուսական մթերքով, ինչպես Ադամն ու Եվան Եդեմական պարտեզում, և համոզված է եղել, որ ժանտախտն ու մյուս հիվանդություններն առաջացել են այն պատճառով, որ մարդկությունն ապրել է՝ անտեսելով բնության օրենքները[15]։ Գրեհեմը կոչ է արել մարդկանց պահպանել հոգեկան խաղաղություն, խուսափել անհանգստությունից և չհրաժարվել առաքինի կյանքից։ Հնարավոր է, որ նա առաջիններից է, ով պնդել է, որ սթրեսը հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից է[8]։

Այս հայացքներից ելնելով, Գրեհեմը ստեղծել է իր կրոնական ուսմունքները և սննդակարգը, որոնք ուղղված են եղել մարդկանց, ընտանիքներին և հասարակությանը մաքրությանն ու առողջության պահպանմանը։ Նրա հիմնական սկզբունքներն էին՝ մաքուր ջուր խմելն ու բուսական սննդակարգին հետևելը։ Գրեհեմի սննդակարգի հիմքում ընկած էր տնային պայմաններում պատրաստված, կոշտ աղացած ալյուրից թխված հացը, որը պետք է լիներ առողջարար և բնական՝ առանց ավելացված համեմունքների կամ այլ «խթանիչների»։ Նրա ուսմունքի համաձայն, մարդիկ պետք է վարեին խիստ կարգապահ կյանք՝ քնեին կոշտ անկողիններում և խուսափեին տաք ջրում լողանալուց[16]։

Նրա խորհուրդները կարելի է համարել կանխարգելիչ բժշկության վաղօրինակ դրսևորում։ Գրեհեմի հատուկ ուշադրությունը ալյուրի աղացմանն ու տնային թխման մշակույթին արտացոլում է նրա տեսլականը Ամերիկայի մասին. ըստ նրա, կինը պետք է զբաղվեր տնային տնտեսությամբ և հոգ տաներ ընտանիքի առողջության մասին՝ այնպես, ինչպես իր կինը հոգ էր տանում իր մասին[5]։ Գրեհեմը հավատացել է, որ նման սննդակարգը կկանխի մարդկանց «պղծված մտքերը» և կխոչընդոտի ինքնաբավարարմանը, որը, ըստ նրա, հանգեցնում էր կուրության և վաղաժամ մահվան։ Նրա 1834 թվականին հրատարակված «On Self-Pollution» աշխատությունը մեծապես նպաստել է ինքնաբավարարման հանդեպ վախի տարածմանը նախապատերազմյան Ամերիկայում։ Նա պնդել է, որ պատանեկան ինքնաբավարարումը հատկապես վտանգավոր է երեխաների համար, քանի որ նրանց վերարտադրողական օրգանները դեռևս լիարժեք չեն ձևավորվել[17]։

Գրեհեմը հմուտ և աշխույժ քարոզիչ է եղել, և նրա յուրահատուկ ուղերձը, որը համադրում էր հայրենասիրությունը, աստվածաբանությունը, սննդակարգը, կենսակերպը և սթափության շարժման արդեն տարածված գաղափարները, մեծ ուշադրություն գրավեց։ Նրա ուսմունքն առավելապես հետաքրքրել է թե՛ վախեցած հասարակությանը, թե՛ զայրացած հացթուխներին ու մսավաճառներին, ինչպես նաև բժշկական հաստատություններին[18][5][14]։ 1832 թվականին, երբ խոլերայի համաճարակը հասավ Նյու Յորք, Գրեհեմի հետևորդները, կարծես թե, մնում էին ավելի առողջ, ինչը մեծացրեց նրա համբավը։ 1837 թվականին, երբ նա հրատարակեց իր առաջին գիրքը՝ «Տրակտատ հացի և հացաթխման մասին», նրա դասախոսությունները Նյու Յորքում և Բոստոնում մեծ հետաքրքրություն առաջացրին։ Բոստոնի դասախոսությունը խափանվել է մսագործների և հացթուխների անկարգությունների սպառնալիքի պատճառով[19]։

«Գրեհեմականությունը» դարձավ շարժում, երբ Գրեհեմի համբավը սկսեց տարածվել։ Նրա քարոզներից ոգեշնչված մարդիկ սկսեցին մշակել և վաճառել Գրեհեմի ալյուրը, Գրեհեմի հացը և Գրեհեմի կրեկերները[4][5]։ Սակայն ինքը՝ Գրեհեմը, չէր ստեղծել և չէր հաստատել որևէ կոնկրետ ապրանք և երբեք գումար չէր ստացել դրանց վաճառքից[20][5]։ Նրա գաղափարները մեծ ազդեցություն թողեցին բազմաթիվ ամերիկացիների վրա, այդ թվում՝ Ջոն Հարվի Քելլոգի, ով հիմնեց Բեթլ Քրիկի սանատորիան, և Հորաս Գրիլիի, ով հայտնի լրագրող ու հասարակական գործիչ էր։

Ամերիկյան ֆիզիոլոգիական միություն

1837 թվականին գնդապետ Ջոն Բենսոնը, Սիլվեստր Գրեհեմը և Ուիլյամ Օլքոթը Բոստոնում հիմնեցին Ամերիկյան ֆիզիոլոգիական միությունը (անգլ.՝ American Physiological Society, APS)՝ խթանելու Գրեհեմիզմը, որը տևեց ընդամենը երեք տարի[21][22]։ Հասարակության առաջին նախագահը Օլկոտն էր[23]։ Մեկ տարի անց հասարակությունը գրանցեց 251 հոգու անդամ, այդ թվում՝ 93 կին[21]։ Այս հասարակությունը չպետք է շփոթել Ամերիկյան ֆիզիոլոգիական ընկերության հետ, որը հիմնադրվել է 1887 թվականին[24]։

Լաուրա Ջ. Միլլերը մեկնաբանեց, որ Ամերիկյան ֆիզիոլոգիական ընկերակցությունը «ամենահայտնի ասոցիացիան էր, որը խթանում էր բնական սնուցման սկզբունքները մինչև Ամերիկյան բուսակերների միությունը հիմնադրվեց 1850 թվականին»[25]: Ընկերության շատ անդամներ տառապում էին քրոնիկ հիվանդություններից և դառնում բուսակերներ: Այն անվանվել է «հավանաբար առաջին բացառապես բուսակերների կազմակերպությունը Միացյալ Նահանգներում»[26]։ Այս հասարակությունը նաև ամերիկյան առաջին բնական հիգիենայի կազմակերպությունն է։ APS-ի նշանավոր անդամներից էր Մերի Գով Նիքոլսը, ով դասախոսություններ էր կարդում կանանց առողջական խնդիրների մասին[22]:

1837 թվականին Ս. Գրեհեմը և Դևիդ Քեմփբելը հիմնեցին «Առողջության և երկարակեցության Գրեհեմ ամսագիրը»(անգլ.՝ The Graham Journal of Health and Long)[27]: Այն «նախատեսված էր ցույց տալու փաստերով և հիմնավորելու բանականությամբ ու սկզբունքներով մարդկային կյանքի մասին գիտությունը, ինչպես սովորեցրել է Սիլվեստր Գրեհեմը»[28]: Ամսագիրը խմբագրվել է APS-ի քարտուղար Դևիդ Քեմփբելի (անգլ.՝ David Campbell) կողմից, և ընդհանուր առմամբ հրատարակվել է հինգ հատոր[29][23]: 1840 թվականին ամսագիրը միավորվել է Օլկոտի «Առողջապահության գրադարանի» (անգլ.՝ Library of Health) հետ[30][31]։ 0

Ամերիկյան բուսակերների միություն

1850 թվականին Ուիլյամ Մետկալֆը, Ուիլյամ Օլքոթը, Ռասել Թրեյլը և Ս. Գրեհեմը հիմնադրեցին Ամերիկյան բուսակերների միությունը Նյու Յորքում[32]: Ամերիկյան հասարակությունը ստեղծվել է 1847 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրված բուսակերների միության օրինակով[33]:

Գրեհեմը մահացել է 57 տարեկանում՝ իր տանը Նորթհեմփթոնում (Մասաչուսեթս նահանգ)[34]։ Նրա մահը դարձել է նրա գաղափարների քննադատության և գուշակությունների աղբյուր[35]։ Պատմաբան Սթիվեն Նիսենբաում գրել է, որ Գրեհեմը մահացել է «իր սեփական խստությունների խախտումից հետո՝ վայելելով լիկյոր և միս՝ վերջին հուսահատ փորձը՝ վերականգնելու իր առողջությունը»[36]։

Գրեհեմին այցելած Ռասել Թրալը նշել է, որ վերջինս հրաժարվել էր խիստ բուսակերական սննդակարգից և բժշկի խորհրդով միս էր ուտում արյան շրջանառության բարելավման համար։ Թրալը գրել է, որ մահվանից առաջ Գրեհեմը զղջում էր այդ որոշման համար և «լիովին ու անկեղծորեն հավատում էր բուսական սննդի տեսությանը, ինչպես նկարագրված էր նրա աշխատություններում»[35]։

Գրեհեմի մահից հետո բուսակերները հեռացան գրեհեմիզմից[35]: Սակայն նրա գաղափարները լայն տարածում գտան XX դարում[37]։

Պարենի պատմաբանները Գրեհեմին անվանում են Ամերիկայի ամենավաղ նորաձև դիետոլոգներից մեկը[38][39]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեհեմի հիմնական աշխատանքները

Նրա բազմաթիվ հրապարակումներից ամենահայտնին «Դասախոսություններ մարդկային կյանքի գիտության վերաբերյալ» երկհատորյակն է, որը հրատարակվել է Բոստոնում 1839 թվականին (անգլ.՝ Lectures on the Science of Human Life, Boston, 1839), մի քանի անգամ վերահրատարակվել է Միացյալ Նահանգներում և լայնորեն տարածվել Մեծ Բրիտանիայում: Նրա մեկ այլ հայտնի գիրքն է «Դասախոսություններ երիտասարդներին մաքրաբարոյության մասին»(անգլ.՝ Lectures to Young Men on Chastity)[5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Base biographique (ֆր.)BIU Santé.
  4. 4,0 4,1 Iacobbo, 2004, էջ 29
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Tompkins, 2009
  6. 6,0 6,1 6,2 Iacobbo, 2004, էջ 15
  7. Misiroglu, Gina. American Countercultures : An Encyclopedia of Nonconformists, Alternative Lifestyles, and Radical Ideas in U. S. History : [անգլ.]. — Routledge, 2008. — P. 737. — ISBN 978-0-7656-8060-0.
  8. 8,0 8,1 8,2 Iacobbo, 2004, էջ 17
  9. 9,0 9,1 9,2 Smith, 2009, էջ 30
  10. Smith, 2009, էջ 29–30
  11. Iacobbo, 2004, էջ 18
  12. Smith, 2009, էջ 30–31
  13. Smith, 2009, էջ 31–32
  14. 14,0 14,1 Shyrock, 1931
  15. Iacobbo, 2004, էջ 21–22, 27
  16. Smith, 2009, էջ 31–33
  17. Attitudes toward Sex in Antebellum America : [անգլ.] / Helen Lefkowitz Horowitz (Ed.). — 2006. — P. 15, 16, 72.
  18. Iacobbo, 2004, էջ 19–21
  19. Smith, 2009, էջ 29, 33
  20. Iacobbo, 2004, էջ 21, 29
  21. 21,0 21,1 An American «Physiological» Society Of 1837 : [անգլ.] // The British Medical Journal. — 1938. — Vol. 2, no. 4057 (8 October). — P. 757. — JSTOR 20300989.
  22. 22,0 22,1 Iacobbo, 2004, էջ 36–37
  23. 23,0 23,1 Tompkins, 2012, էջ 88
  24. Lazar, J. W. American neurophysiology and two nineteenth-century American Physiological Societies : [անգլ.] // Journal of History Neuroscience. — 2017. — Vol. 26, no. 2. — P. 154−168. — PubMed.
  25. Miller, 2017, էջ 34: «the most visible association promoting natural foods principles until the American Vegetarian Society was founded in 1850»
  26. Iacobbo, 2004, էջ 36–37: «likely the first exclusively vegetarian organization in the United States»
  27. Cayleff, Susan E. Nature's Path : A History of Naturopathic Healing in America : [անգլ.]. — Johns Hopkins University Press, 2016. — P. 30. — ISBN 978-1-4214-1903-9.
  28. Fletcher, 1971, էջ 319: «designed to illustrate by facts, and sustain by reason and principles the science of human life as taught by Sylvester Graham»
  29. Wolfe, Richard J. Tarnished Idol : William Thomas Green Morton and the Introduction of Surgical Anesthesia : A Chronicle of the Ether Controversy : [անգլ.]. — Norman Publishing, 2001. — P. 514. — ISBN 0-930405-81-1.
  30. Alcott, 1839: «We barely gave notice in our last that the Graham Journal and Library of Health were to be united in one, after the first of January, 1840.»
  31. Shprintzen, Adam D. The Vegetarian Crusade : The Rise of an American Reform Movement, 1817-1921 : [անգլ.]. — University of North Carolina Press, 2013. — P. 37. — ISBN 978-1-4696-0891-4.
  32. «The American Vegetarian Society». en:International Vegetarian Union (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-05-20-ին. Վերցված է 2019-10-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  33. Avey, Tori (2014-01-28). «From Pythagorean to Pescatarian». The History Kitchen (անգլերեն). Public Broadcasting Service (PBS). Արխիվացված է օրիգինալից 2018-10-04-ին. Վերցված է 2019-10-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  34. Smith, 2009, էջ 35
  35. 35,0 35,1 35,2 Shprintzen, Adam D. The Vegetarian Crusade : The Rise of an American Reform Movement, 1817-1921 : [անգլ.]. — University of North Carolina Press, 2013. — P. 73—76. — 268 p. — ISBN 978-1-4696-0891-4.
  36. Nissenbaum, 1980, էջ 15: «after violating his own strictures by taking liquor and meat in a last desperate attempt to recover his health»
  37. Gratzer, Walter. Terrors of the Table : The Curious History of Nutrition : [անգլ.]. — Oxford University Press, 2005. — P. 192–197. — 288 p. — ISBN 0-19-280661-0.
  38. Ashraf, Hea-Ran L. Diets, Fad // The Oxford Companion to American Food and Drink : [անգլ.] / Andrew F. Smith. — Oxford University Press. — P. 190. — 736 p. — ISBN 978-0-19-530796-2.
  39. Barrett, Stephen. The Vitamin Pushers : How the «Health Food» Industry Is Selling Americans a Bill of Goods : [անգլ.] / Stephen Barrett, Victor Herbert. — Prometheus Books, 1994. — P. 321–322. — 536 p. — (Consumer Health Library). — ISBN 0-87975-909-7.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Iacobbo, Karen. Vegetarian America : a history :

[անգլ.] / Karen Iacobbo, Michael Iacobbo. — Westport, Connecticut : Praeger, 2004. — ISBN 978-0275975197.

  • Smith, Andrew F. Eating history : 30 turning points in the making of American cuisine :

[անգլ.]. — New York : Columbia University Press, 2009. — ISBN 9780231140928.

  • Nissenbaum, Stephen. Sex, Diet, and Debility in Jacksonian America : Sylvester Graham and Health Reform :

[անգլ.]. — Greenwood Press, 1980. — ISBN 978-0313214158.

  • Tompkins, Kyla Wazana. Racial Indigestion : Eating Bodies in the 19th Century :

[անգլ.]. — New York University Press, 2012. — ISBN 978-0-8147-7002-3.

  • Miller, Laura J. Building Nature's Market : The Business and Politics of Natural Foods' :

[անգլ.]. — University of Chicago Press, 2017. — P. 34. — ISBN 978-0-226-50123-9.

  • Fletcher, Robert Samuel. A History of Oberlin College : From its Foundation Through the Civil War :

[անգլ.]. — Arno Press, 1971. — Vol. 1. — P. 319.

  • Shryock, Richard H. Sylvester Graham and the Popular Health Movement, 1830-1870 :

[անգլ.] // The Mississippi Valley Historical Review. — 1931. — Vol. 18, no. 2 (1 January). — P. 172–183. — doi:10.2307/1893378. — JSTOR 1893378.

  • Tompkins, K. W. Sylvester Graham's Imperial Dietetics :

[անգլ.] // Gastronomica. — 2009. — Vol. 9. — P. 50–60. — doi:10.1525/gfc.2009.9.1.50. — JSTOR 10.1525/gfc.2009.9.1.50.

  • Alcott, William. The New Arrangement :

[անգլ.] // The Graham Journal of Health and Longevity. — 1839. — Vol. 3, no. 22. — P. 355.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • A lecture on epidemic diseases generally : and particularly the spasmodic cholera : delivered in the city of New York, March 1832, and repeated June, 1832 and in Albany, July 4, 1832, and in New York, June, 1833 :

[անգլ.]. — New York : Mahlon Day, 1833. — P. 80.

[անգլ.]. — 2nd ed. — Boston : Light & Stearns : Crocker & Brewster, 1837. — P. 206.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվեստր Գրեհեմ» հոդվածին։