Սիլվեստեր Բելթ
| Սիլվեստեր Բելթ | |
|---|---|
| Բնօրինակ անուն | լիտ.՝ Silvestras Beltė |
| Նաև հայտնի է որպես | Silvester Belt |
| Ծնվել է | նոյեմբերի 26, 1997[1] (28 տարեկան) Կաունաս, Լիտվա[1] |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | հեղինակ-կատարող և փոփ երգիչ |
| Լեյբլ | OpenPlay? |
| Կրթություն | Վեստմինստերի համալսարան |
| Կայք | silvesterbelt.lt |
Սիլվեստրաս Բելտե (լիտ.՝ Silvestras Beltė, նոյեմբերի 26, 1997[1], Կաունաս, Լիտվա[1][2]), ավելի հայտնի որպես Սիլվեստր Բելթ, լիտվացի երգիչ և երգահան։ Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում Լիտվայի ներկայացուցիչը «Luktelk » երգով զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելթը ծնվել է Կաունասում (Լիտվա): Չորս տարեկանում սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ և սկսել է հաճախել երաժշտական դպրոց։ Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Կաունասի Juozas Gruodis կոնսերվատորիայում[3]։
2019 թվականին ավարտել է Լոնդոնի Վեսթմինսթերի համալսարանը կոմերցիոն երաժշտության կատարման մասնագիտությամբ[4][5]: Համալսարանն ավարտելուց հետո սկսել է աշխատել գեղեցկության սրահում։ 2021 թվականի հունվարին վերադարձել է Լիտվա, որտեղ պայմանագիր է կնքել ձայնագրման ընկերության հետ, սկզբում մտադիր է եղել վերադառնալ Լոնդոն, սակայն կարանտինային սահմանափակումների պատճառով չկարողացավ[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Բելտեն մասնակցել է Vaikų Eurovizijos nacionalinė atranka-ին, Լիտվայի Մանկական Եվրատեսիլ 2010-ի նախընտրական ընտրություններին: Կատարել է «Pi-pa-po» երգը և անցել եզրափակիչ՝ հետագայում 12 եզրափակիչի մասնակիցների մեջ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը[6][7]։
2017 թվականին այն բանից հետո, երբ քույրը խրախուսել է նրան դիմել Aš – superhitas (Ես սուպեր հիթ եմ) ռեալիթի շոուին, Բելթեն մասնակցել է և ավելի ուշ հաղթել[8]։ Հաղթանակից հետ հայրենի քաղաքից տեղափոխվել է Վիլնյուս, որտեղ հետագայում թողարկել է իր դեբյուտային «Noise» սինգլը[9][10]։ Շոուում հաղթելուց անմիջապես հետո աշխատել է 2 Barai հեռուստաշոուի կուլիսներում՝ The Bar[11] ռեալիթի շոուի լիտվական անալոգը։ Հաջորդ տարի մասնակցել է X Faktorius-ի վեցերորդ եթերաշրջանին՝ The X Factor- ի լիտվական տարբերակին, որից դուրս է մնացել չորրորդ շաբաթում[12]։
2023 թվականի դեկտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ Բելթեն մասնակցելու է Eurovizija.LT Լիտվայի ազգային ընտրությունը, որի ժամանակ ընտրել են երկրի մասնակցությունը Եվրատեսիլ 2024 երգի մրցույթին[13]: Հանդես է եկել առաջին կիսաեզրափակչում, որը հաղթել է՝ դուրս գալով եզրափակիչ[14][15]։ Այնուհետև Սիլվեստրը հաղթել է ընտրության եզրափակիչում՝ ստանալով երկիրը Եվրատեսիլում ներկայացնելու իրավունք[16]։
2024 թվականի մարտի 29-ին մի քանի մասնակիցներ, ներառյալ Սիլվեստր Բելթը, համատեղ հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով «անհապաղ և տևական զինադադար» Գազայում, ինչպես նաև «բոլոր պատանդների անվտանգ վերադարձը»[17]:
Երաժշտական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելթեն նկարագրում է իր երաժշտությունը որպես հիմնականում փոփ երաժշտության որոշ ազդեցություններ էլեկտրոնային երաժշտությունից, ռեյվից և տեխնոյից[18][19]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելթը բացահայտ բիսեքսուալ է և քամինգ աութ է արել 2017 թվականին[20][21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- ↑ «Į "Euroviziją" keliauja Silvester Belt». moteris.lt (լիտվերեն). 2024 թ․ փետրվարի 17. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
- ↑ Liandzbergienė Grytė (2024 թ․ փետրվարի 22). «Lietuvos atstovas "Eurovizijoje" Silvester Belt: "Neatsidūriau didžiojoje scenoje per vieną dieną"». Žmonės (լիտվերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Juršėnaitė Eimantė (2024 թ․ փետրվարի 26). «Silvester Belt on Junior Eurovision, failures, and being himself – interview». LRT (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.
- 1 2 Valaitis Jonas (2021 թ․ սեպտեմբերի 22). «Silvestras Beltė: "Tos svajonės - pernelyg sureikšmintas dalykas"». JARMO (լիտվերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Pirmojo "Vaikų Eurovizijos" atrankos pusfinalio rezultatai [papildyta]». Eurodiena (լիտվերեն). 2010 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Silvester Belt laimę bandė ir "Mažosios Eurovizijos" atrankoje – prisiminkite jo pasirodymą». LRT (լիտվերեն). 2024 թ․ փետրվարի 19. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Valaitis Jonas (2021 թ․ սեպտեմբերի 22). «Silvestras Beltė: "Tos svajonės - pernelyg sureikšmintas dalykas"». JARMO (լիտվերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Silvestras Belte prakalbo apie smarkiai pasikeitusį gyvenimą». TV3 (լիտվերեն). 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Gėjų klube koncertuosiantis Silvestras: kad aš esu "kitoks" yra akivaizdu». TV3 (լիտվերեն). 2017 թ․ ապրիլի 26. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Realybės šou "2 Barai" už kadro dirbantis Silvestras gerbėjams paruošė staigmeną». TV3 (լիտվերեն). 2017 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Dėl seksualinės orientacijos žinomas dainininkas emigravo iš Lietuvos». Lrytas.lt (լիտվերեն). 2018 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Lithuania 2024: 'EUROVIZIJA.LT' participants and details released». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Европейский вещательный союз. 2023 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Juršėnaitė Eimantė (2024 թ․ հունվարի 9). «Filmuojama pirmoji eurovizinės atrankos laida: sceną išbando pirmasis dalyvių aštuonetas». LRT (լիտվերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Juršėnaitė Eimantė (2024 թ․ հունվարի 13). «Du EUROVIZIJA.LT dalyviai jau užsitikrino vietą atrankos finale: vakaro favoritas – Silvester Belt». LRT (լիտվերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Menéndez, Hugo Carabaña (2024 թ․ փետրվարի 17). «Silvester Belt gana Eurovizija.LT 2024 y representará a Lituania en Eurovisión 2024 con «Luktelk»». ESCplus España (իսպաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Eurovision: Olly Alexander and other competitors reject calls to boycott over Israel participation». The Guardian. 2024 թ․ մարտի 29.
- ↑ Juršėnaitė Eimantė (2024 թ․ փետրվարի 26). «Silvester Belt on Junior Eurovision, failures, and being himself – interview». LRT (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Lithuania picks Silvester Belt to go to Eurovision». LRT. 2024 թ․ փետրվարի 18. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Gėjų klube koncertuosiantis Silvestras: kad aš esu "kitoks" yra akivaizdu». TV3 (լիտվերեն). 2017 թ․ ապրիլի 26. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Jančiukaitė, Elena (2018 թ․ դեկտեմբերի 13). «Homoseksualumo neslepiantis „X faktoriaus" dalyvis Silvestras: „Nėra ko bijoti"» ["X Factor" participant Silvester, who does not hide his homosexuality: "There is nothing to fear"]. TV3.lt (լիտվերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.