Սիլվեն Դիստեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սիլվեն Դիստեն
ֆր.՝ Sylvain Distin
Sylvain Distin Louis Saha vs ManU 2009.jpg
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 16, 1977(1977-12-16)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Բանյոլե
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 88 կիլոգրամ

Սիլվեն Դիստեն (ֆր.՝ Sylvain Distin, դեկտեմբերի 16, 1977(1977-12-16)[1], Բանյոլե), ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստենը կարիերան սկսել է 1997 թվականին «Ժուե-Լե-Տուր» թիմում: Մեկ տարի անց տեղափոխվել է ավելի ուժեղ Տուր, ևս մեկ տարի անց՝ երկրորդ լիգայի «Գենյոն» թիմ, որի հետ 2000 թվականին նվաճել է ֆրանսիական լիգայի գավաթը: Նույն թվականին Դիստենը տեղափոխվել է Ֆրանսիայի ուժեղագույն ակումբներից մեկը՝ «Պարի Սեն-Ժերմեն»։ Ֆրանսիական ակումբի կազմում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո Սիլվենը վարձավճարով հանդես է եկել անգլիական «Նյուքասլ Յունայթեդում», որտեղ 28 հանդիպում է անցկացրել 2001-2002 մրցաշրջանի Պրեմիեր Լիգայում:

Մրցաշրջանի ավարտից հետո «Նյուքասլի» ղեկավարությունը ցանկանում էր նրան թողնել որպես մշտական խաղացող, սակայն Դիստենն ընդունում է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, որը նրա տեղափոխության համար վճարել էր 4 միլիոն ֆունտ ստերլինգ՝ այն ժամանակ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի ակումբային ռեկորդ սահմանելով: Իր վստահ խաղով կազմում Դիստենը 2002/2003 մրցաշրջանի արդյունքներով ստացել է թիմի լավագույն ֆուտբոլիստի կոչում, իսկ հաջորդ մրցաշրջանում՝ թիմի ավագն է ընտրվել ալժիրցի նախկին ավագ Ալի Բենարբիայի հեռանալուց հետո: «Մանչեսթեր Սիթիի» կազմում Դիստենը մասնակցել է 207 հանդիպման, խփել է 6 գոլ:

2007-ի մայիսին՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ավարտից հետո, նա որպես ազատ գործակալ տեղափոխվում է «Պորտսմուտ»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[2]։ Թիմի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը նրան նշանակել է թիմի փոխնախագահ։ 2008-ին Դիստենն օգնում է թիմին հաղթել Անգլիայի գավաթը։ «Պորտսմուտից» հեռանալուց հետո թիմի ավագ Սոլ Քեմփբելը 2009-ի ամռանը զբաղեցնում է նրա տեղը, սակայն այդ կարգավիճակում նա ընդամենը երեք անգամ է թիմին դուրս բերել խաղադաշտ, քանի որ 2009-ի օգոստոսի վերջին տեղափոխվում է «Էվերթոն»՝ թիմի հետ կնքելով երեք տարվա պայմանագիր[3][4]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Ֆրանսիայի հավաքականից՝ կարող էր խաղալ ՖԻՖԱ-ի անդամ չհանդիսացող Գվադելուպայի հավաքականի կազմում, քանի որ Գվադելուպայում ծնվել է Դիստենի հայրը: ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2011 առաջ Դիստենին առաջարկել են մասնակցել Գվադելուպայի թիմի մրցաշարին, սակայն Սիլվենը հրաժարվել է այդ հրավերից[5]:

2014 թվականի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելիս Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների ցուցակում նրան չընդգրկելուց հետո կատակով արձագանքել է՝ հայտարարելով, որ ավարտում է կարիերան այդ երկրի հավաքականում՝ առանց նրա համար ոչ մի հանդիպում անցկացնելու[6]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրոգավաթ Այլ Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ժուե-Լե-Տուր 1997/98 32 4 0 0 0 0 0 0 32 4
Արդյունք 32 4 0 0 0 0 0 0 32 4
Տուր ՖԱ 1998/99 26 3 0 0 0 0 0 0 26 3
Արդյունք 26 3 0 0 0 0 0 0 26 3
Գենյոն 1999/00 32 1 8 0 0 0 0 0 32 1
Արդյունք 32 1 8 0 0 0 0 0 40 1
Պարի Սեն-Ժերմեն 2000/01 28 0 2 0 10 0 0 0 30 0
Արդյունք 28 0 2 0 10 0 0 0 40 0
Նյուքասլ Յունայթեդ 2001/02 28 0 7 0 0 0 0 0 35 0
Արդյունք 28 0 7 0 0 0 0 0 35 0
Մանչեսթեր Սիթի 2002/03 34 0 2 0 0 0 0 0 36 0
2003/04 38 2 7 1 5 0 0 0 50 3
2004/05 38 1 3 0 0 0 0 0 41 1
2005/06 31 0 5 0 0 0 0 0 36 0
2006/07 37 2 6 0 0 0 0 0 43 2
Արդյունք 178 5 23 1 5 0 0 0 206 6
Պորտսմուտ 2007/08 36 0 9 0 0 0 0 0 45 0
2008/09 38 0 4 0 5 0 1 0 48 0
2009/10 3 0 0 0 0 0 0 0 3 0
Արդյունք 77 0 13 0 5 0 1 0 96 0
Էվերթոն ՖԱ 2009/10 29 0 3 0 6 2 0 0 38 2
2010/11 38 2 6 0 0 0 0 0 44 2
2011/12 27 0 6 0 0 0 0 0 33 0
2012/13 34 0 6 1 0 0 0 0 40 1
2013/14 33 0 4 0 0 0 0 0 37 0
2014/15 13 0 2 0 3 0 0 0 18 0
Արդյունք 174 2 27 1 9 2 0 0 210 5
Ընդամենը 563 15 78 2 29 2 1 0 671 19

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա «Գենյոն»

Անգլիա «Պորտսմուտ»

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Paul Distin signs Portsmouth contract» (անգլերեն)։ BBC Sport։ 2007-05-23։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին։ Վերցված է 2012-04-03 
  3. Davies, Christopher (2009-08-14)։ «Paul Hart hands Portsmouth armband to Sylvain Distin in bid to keep defender at Fratton Park» (անգլերեն)։ Daily Mail։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին։ Վերցված է 2012-04-03 
  4. «Everton conclude deal for Distin» (անգլերեն)։ BBC Sport։ 2009-08-28։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին։ Վերցված է 2012-04-03 
  5. «Distin turned down Guadeloupe» (անգլերեն)։ ESPN։ 2011-07-06։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին։ Վերցված է 2012-04-03 
  6. «Դիստենն ավարտել է կարիերան Ֆրանսիայի հավաքականում անցկացրած զրո խաղերից հետո» (ռուսերեն)։ Чемпионат.com։ 2014-05-14։ Վերցված է 2014-05-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]