Սիլվեն Արեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Սիլվեն Արեն
Sylvain Julien Victor Arend
Ծնվել է օգոստոսի 6, 1902(1902-08-06)
Ռոբելմոն, Meix-devant-Virton
Մահացել է փետրվարի 18, 1992(1992-02-18) (89 տարեկանում)
Քաղաքացիություն Flag of Belgium.svg Բելգիա
Մասնագիտություն աստղագետ

Սիլվեն Արեն (ֆր.՝ Sylvain Julien Victor Arend, 6 օգոստոսի 1902 Ռուբելմոնտ, Բելգիա - 18 փետրվարի 1992), բելգիացի աստղագետ, աշխատել է Բելգիայի թագավորական աստղադիտարանում։

Աստերոիդների և գիսաստղերի հայտնաբերող։

Ծնվել է Բելգիայի Մեկս-դևան-Վիրտոն կոմունայում և աշխատել է Բելգիայի թագավորական աստղադիտարանում, Ուքլում[1]։

Ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում, որտեղ ստացել է մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառներում դոկտորական կոչում։ Սկսել է աշխատել Բելգիայի թագավորական աստղադիտարանում 1928 թվականին, որտեղ երկար ժամանակ զբաղեցրել է աստղաչափության և մեխանիկայի ֆակուլտետի ղեկավարի պաշտոնը։ 1967 թվականից սկսել է լրջորեն զբաղվել աստղաչափությամբ և աստղագրաֆիայով։

1952 թվականին նա հայտնաբերել է Nova Cygni 1952 նոր աստղը Վահան համաստեղությունում, իսկ ավելի ուշ 1956 թվականին Ժորժ Ռոլանի հետ համատեղ հայտնաբերել է լուսավոր Արեն-Ռոլանդի գիսաստղը։ Նա հայտնաբերել է նաև մի քանի փոփոխական աստղեր, երկու պարբերական գիսաստղեր՝ Արենի և Արեն-Ռիգոյի գիսաստղերը, ինչպես նաև 51 աստերոիդ[2]։

Դրանց թվում են ամուրի աստերոիդներից (1916) Բորեասը և մեկ տրոյացի (1583) Անտիլոքուսը։ Արենը նաև աշխատել է ԱՄՆ աստղադիտարանների հետ համատեղ կրկնակի աստղերի ուսումնասիրությունների ասպարեզում։

Նրա պատվին է անվանվել (1502) Արենդա աստերոիդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]