Սիլվա Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվա Մինասյան
Ծնվել էհուլիսի 2, 1926(1926-07-02)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 7, 2000(2000-10-07) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg Հայկական ԽՍՀ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ
Մասնագիտությունբալետի պարող
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Սիլվա (Զիգֆրիդա) Արշավիրի Մինասյան (հուլիսի 2, 1926(1926-07-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 7, 2000(2000-10-07), Երևան, Հայաստան[1][2]), բալետի հայ խորհրդային արտիստուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1963

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, վերապատրաստվել Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում։ 1946 թվականից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի։ Կատարել է ավելի քան 30 դերապար։ Լավագույններից են՝ Խանդութ («Խանդութ», ըստ Սպենդիարյանի երաժշտ․), Գայանե, Էգինա (Արամ Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ»), Զարեմա (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Միրթա (Ադանի «Ժիզել»)։ Մինասյանի արվեստին բնորոշ էր կատարողական բարձր տեխնիկան և ազգային վառ ինքնատիպությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ մշակույթի հանրագիտարան. Մինասյան Սիլվա»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-09-ին։ Վերցված է 2016-02-10 
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Սիլվա Մինասյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-07-02 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 556 CC BY-SA icon 80x15.png