Սիլվանա Արմենուլիչ
Սիլվանա Արմենուլիչ | |
---|---|
Ի ծնե անուն | սերբ.՝ Зилха Барјактаревић |
Ծնվել է | մայիսի 18, 1939[1] Դոբոյ, Բոսնիա և Հերցեգովինա |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1976[1] (37 տարեկան) Կոլարի, Սմեդերեվո, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Գերեզման | Բելգրադի նոր գերեզմանատուն |
Ժանրեր | սևդալինկա և ժամանակակից ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Jugoton?, Diskos? և PGP-RTB? |
Ամուսին | Ռադմիլո Արմենուլիչ |
![]() |
Սիլվանա Արմենուլիչ (ծննդյան անունը՝ Զիլխա Բարյակտարևիչ, Зилха Барјактаревић, մայիսի 18, 1939[1], Դոբոյ, Բոսնիա և Հերցեգովինա - հոկտեմբերի 10, 1976[1], Կոլարի, Սմեդերեվո, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հարավսլավացի էստրադային երգչուհի, ժողովրդական երգերի կատարող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զիլխա Բարյակտարևիչը ծնվել է 1939 թվականի մայիսի 18-ին Դոբոյ քաղաքում՝ բոսնիացի մուսուլմանի բազմազավակ ընտանիքում[2]։ Նրա հայրը հրուշակագործ էր[3]։
Մանուկ հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ։ Դպրոցում նվագել է մանդոլին։ Երբ որոշել է դառնալ պրոֆեսիոնալ երգչուհի, հայրը պաշտպանել է այդ ընտրությունը[4]։
16 տարեկանում մեկնել է Սարաևո՝ մորաքրոջ մոտ և սկսել երգել ակումբներում։ Այն բանից հետո, երբ որոշակի հայտնիություն է ձեռք բերել Բոսնիայում, մեկնել է Բելգրադ։ Նա փոխել է իր անունն ի պատիվ իտալացի դերասանուհի Սիլվանա Մանգանոյի, որի «Դառը բրինձ» ֆիլմն իրեն շատ էր դուր գալիս։ 1961 թվականին ամուսնացել է հարավսլավիացի հայտնի թենիսիստ Ռադմիլո Արմենուլիչի հետ, 1964 թվականին ծնվել է նրանց դուստրը[5]։
Նրա կարիերան զարգացել է սրընթաց կերպով, և շուտով նա դարձել է Հարավսլավիայի հաջողակ երգիչներից մեկը։ Նրա «Šta će mi život», «Moj dilbere» և «Noćas mi srce pati» երգերը համազգային ճանաչում են ստացել։ Նրա երգացանկում կային ինչպես ժամանակակից ֆոլկ երաժշտություն, այնպես էլ սևդալինկաների ավանդական երգեր (հայտնի էր որպես «սևդալինկաների թագուհի»[6][7][8]): 1970-ական թվականներին նկարահանվել է գեղարվեստական և հեռուստատեսային մի քանի ֆիլմերում։
Սիլվանա Արմենուլիչը մահացել է 1976 թվականի հոկտեմբերի 10-ին Կոլարի գյուղի մոտի Բելգրադ-Նիշ խճուղում տեղի ունեցած ավտոտրանսպորտային պատահարից։ Նրա հետ մահացել են քույրը՝ Մարյանա Բարյակտարևիչն ու Բելգրադի ազգային ռադիոյի և հեռուստատեսության ղեկավար Միոդրագ Յաշարևիչը։ Սիլվանա Արմենուլիչին ու նրա քրոջը հուղարկավորել են Բելգրադի Նոր գերեզմանատանը[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ «Silvana Armenulić Biografija»։ soundpower.nice-forum։ Վերցված է հոկտեմբերի 19, 2012
- ↑ «NEPOZNATI DETALJI IZ ŽIVOTA SLAVNE SILVANE ARMENULIĆ»։ Aua։ հունվարի 12, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-04-ին։ Վերցված է հունվարի 17, 2015
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-01-ին։ Վերցված է 2017-04-21
- ↑ «Причај нешто народно: Силвана Арменулић» (ср)։ Радио-телевизија Републике Српске։ 3. 6. 2012.։ Վերցված է 4. 6. 2012.(չաշխատող հղում)
- ↑ «SVE O SILVANI ARMENULIĆ: Legenda čije pesme nikada neće umreti»։ Telegraf։ մայիսի 29, 2013։ Վերցված է մայիսի 30, 2013
- ↑ «Knjiga o najvećoj zvezdi SFRJ»։ Vesti-Online։ նոյեմբերի 27, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-17-ին։ Վերցված է մայիսի 30, 2013
- ↑ «Godišnjica smrti Silvane Armenulić»։ Novosti։ հոկտեմբերի 9, 2011։ Վերցված է օգոստոսի 5, 2013
- ↑ «Mirsada Mirjana Bajraktarević (1951—1976)»։ riznicasrpska։ փետրվարի 6, 2011։ Վերցված է հոկտեմբերի 19, 2012(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|