Սիլուան Բադլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիլուան Բադլին
հուլիսի 22 (օգոստոսի 3), 1879 - ապրիլի 28, 1961(1961-04-28) (81 տարեկանում)
ԾննդավայրPermsky Uyezd, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՃամայկա
ԳերեզմանNovo-Diveevo Russian Orthodox Cemetery
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Կոչումգեներալ-մայոր
ՊարգևներՍուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան

Սիլուան Բադլին (ռուս.՝ Силуан Фемистоклович Балдин, հուլիսի 22 (օգոստոսի 3), 1879, Permsky Uyezd, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 28, 1961(1961-04-28), Ճամայկա), ռուս ռազմական գործիչ, Ռուսական կայսերական բանակի գեներալ-մայոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլուան Բադլինը ծնվել է 1870 թվականի հուլիսի 22-ին Պերմի նահանգի Մոտովիլիխինի գործարանում կոլեգիական քարտուղար Ֆեմիստոկլեյ Իվանովիչի և նրա կնոջ Կապիտոլինա Իվանովնայի ուղղափառ ընտանիքում[1] : Ռուսական կայսերական բանակի գնդապետ Մոդեստ Բալդինի եղբայրն է:

1887 թվականին ավարտել է Սիմբիրսկի կադետական կորպուսը, նույն տարվա սեպտեմբերի 1-ից անցել է ռազմական ծառայության: Այնուհետև 1890 թվականին ավարտել է Նիկոլաևի ինժեներական ուսումնարանը, ստանալով պոդպորուչիկի կոչում ծառայության է անցել 13-րդ սակրավորական գումարտակում: 1892 թվականին ստացել է պորուչիկի կոչում: 1896 թվականի մայիսի դրությամբ ծառայել է 17-րդ սակրավորական գումարտակում: 1896 թվականին ավարտել է Նիկոլաևի ռազմա-ինժեներական ակադեմիան, ուսման մեջ հաջողությունների համար ստանում է շտաբս-կապիտանի կոչում և փոխադրվում ռազմական ինժեներ: 1897 թվականի օգոստոսից Սիլուան Բալդինը եղել է Նիկոլաևի ինժեներական ակադեմիայի և ուսումնարանի դասախոս: 1898 թվականին ստացել է կապիտանի կոչում: 1900 թվականին դարձել է Նիկոլաևի ինժեներական ակադեմիայի և ուսումնարանի հաստիքային դասախոս և այդ պաշտոնում ծառայել մինչև 1909 թվականը, 1902 թվականից` փոխգնդապետ, 1906 թվականին` գնդապետ: 1909 թվականի մարտից եղել է Նիկոլաևի ինժեներական ակադեմիայի արտահաստիքային պրոֆեսոր, դասախոսություններ է կարդացել նաև Պետրոգրադի տեխնիկական ուսումնարանում: 1914 թվականի օգոստոսից եղել է Գլխավոր ռազմա-տեխնիկական վարչության տեխնիկական կոմիտեի մշտական անդամ: 1915 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բալդինը գործուղվում է Հյուսիս-Ամերիկյան Միացյալ Նահանգներ, որպես Ռուսական կայսերական բանակի համար ռազմական հանդերձանք գնող առաքելության ղեկավար: 1917 թվականին վերադառնում է Ռուսաստան: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո միանում է Սպիտակ բանակին: 1918 թվականի հուլիսին Սիբիրյան բանակի զորամասերի կողմից Եկատերինբուրգը գրավելուց հետո, ծառայում է քաղաքի կայազորի շտաբում, իսկ նույն տարվա օգոստոսի 16-ից փոխադրվում է Սիբիրյան բանակի շտաբ: Քաղաքացիական պատերազմից հետո, 1922-1925 թվականներին, գտնվել է վտարանդիության մեջ, Չեխոսլովակիայում[2]: 1926 թվականից բնակվել է ԱՄՆ-ում, աշխատել է տարբեր ընկերություններում, որպես ինժեներ: Եղել է ԱՄՆ-ում Ռուսական ակադեմիական խմբի և Ռուսական պատմական ընկերության անդամ[2] Написал несколько книг по инженерному делу. Умер на Ямайке[1]: Գրել է ինժեներական գործի վերաբերյալ մի քանի գրքեր: Մահացել է Յամայկայում 1961 թվականի ապրիլի 28-ին: Թաղված է Նյու-Յորք նահանգի Նովոդիվեևյան ուղղափառ եկեղեցու գերեզմանոցում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1905)
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1909)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1912)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1914)
  • Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան (1916)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Семейное захоронение Балдиных в США

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]