Սիլովան Կակաբաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլովան Կակաբաձե
Ծնվել էհուլիսի 31 (օգոստոսի 12), 1895
ԾննդավայրԽոնի, Իմերեթի մարզ, Վրաստան
Մահացել էհունիսի 10, 1993(1993-06-10) (97 տարեկան)
Վախճանի վայրըԹբիլիսի, Վրաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱշխատավայրԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Silovan Kakabadze Վիքիպահեստում

Սիլովան Կակաբաձե (վրաց.՝ სილოვან კაკაბაძე, 31 հուլիսի (12 օգոստոսի), 1895, Խոնի - 1993), վրացի քանդակագործ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1941

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլովան Կակաբաձեն ծնվել է 1895 թվականի հուլիսի 31-ին (օգոստոսի 12) Խոնիում։ Եղել է բանվոր-մեխանիկ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հաճախել է Մոիսեյ Տոիձեի ստուդիա։ 1922-1930 թվականներին սովորել է նախ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի, ապա նույն ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետներում, Յակով Նիկոլաձեի մոտ։ 1932 թվականից դասավանդել է նույն ակադեմիայում։ Ստեղծել է հուշարձաններ ու կիսանդրիներ։

Հավանաբար մահացել է 1993 թվականի հունիսի 10-ին Թբիլիսիում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իոսիֆ Ստալինի հուշարձանը Թբիլիսիում (1939)
  • Ալեքսանդր Ցուլուկիձեի հուշարձանը (1949)
  • «Պարտիզաններ» քանդակների շարք
    • կիսանդրիներ
  • Սուլխան-Սաբա Օրբելիանի (1947)
  • Գալակտիոն Տաբիձե (1947)
  • ակադեմիկոս Իվան Բերիթաշվիլի (1955)
  • գեներալ Նիկոլայ Տավարտկիլաձե (1964)
  • Թինաթին (1966)
  • Նեստոր Կալանդարիշվիլի (1961, գիպս, 1967, մարմար)
  • Գեորգի Շուկով
  • օդաչու Սերգեյ Պանկրատով
  • Խորհրդային Միության հերոս, ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Կոնստանտին Լեսելիձե (1974)

1975 թվականին Լեսելիձե գյուղում տեղադրվել է Կոնստանտին Լեսելիձեի կիսանդրին, որի հեղինակն է Սիլովան Կակաբաձեն։ Աբխազիայի պատերազմի ժամանակ՝ 1992 թվականի սեպտեմբերին, երբ աբխազները գրավեցին Գագրա քաղաքը, հուշարձանը ոչնչացվել է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1941) - Իոսիֆ Ստալինի՝ Թբիլիսիում տեղադրված հուշարձանի համար (1939)
  • Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլովան Կակաբաձե» հոդվածին։