Jump to content

Սիլոսահավաք կոմբայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլոսահավաք կոմբայնը և կցորդով տրակտորն աշխատանքի ժամանակ
Կցորդով սիլոսահավաք կոմբայն (տեսանյութ)

Սիլոսահավաք կոմբայն սիլոսացվող բույսերը հնձող, մանրացնող և այդ զանգվածը փոխադրամիջոցների վրա բեռնող գյուղատնտեսական մեքենա։ Կարելի է օգտագործել նաև սենաժի և խոտալյուրի պատրաստման հոսքային գծերում։

Սիլոսահավաք կոմբայնի աշխատանքային մասերն են․ կտրող ապարատը, վիլակը, մատուցող փոխադրիչը, սնուցող ապարատի վերին բիտերը, բեռնաթափող փոխադրիչը, սիլոսախողովակը, դանակային թմբուկը, հակակտրիչը, սնուցող ապարատի ներքին մատուցող գլանը, կոմբայնի ընթացքային մասը։ Կոմբայնի պտտվող վիլակը բույսերի ցողունները թեքում է դեպի կտրող ապարատը, որով դրանք կտրվելուց հետո տեղափոխվում են մատուցող փոխադրիչի և ապա՝ սնուցող ապարատի վերին ու ներքին գլանների վրա։ Խտացված և սեղմված շերտն անցնելով գլաններով հասնում է մանրող ապարատին և մանրված վիճակում սիլոսախողովակով մղվում դեպի բեռնաթափող փոխադրիչն ու թափվում կոմբայնի կողմից ընթացող փոխադրամիջոցների մեջ։

Օգտագործվում է սենաժի, խոտի, խոտալյուրի և սիլոսի պատրաստման համար։ Հավաքվող մշակաբույսի տեսակից կախված՝ կերահավաք կոմբայնը համալրում են (խոտհնձի համար) հոսքային կամ թմբուկաձև (բարձրացողուն մշակաբույսերի համար) հոծ կտրման հնձիչներով, նաև՝ հավաքիչով։ Կերահավաք կոմբայնը լինում է կցովի և ինքնագնաց՝ տարբեր հզորության շարժիչներով։ Ինքնագնաց կերահավաք կոմբայնի տանող անիվները և բանող օրգանները գործողության մեջ են դրվում հիդրավլիկ փոխանցումներով։ Կերահավաք կոմբայնը սպասարկում է մեխանիկ վարորդը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 367