Սիլյե Ներգաարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլյե Ներգաարդ
Ծնվել էհունիսի 19, 1966(1966-06-19)[1] (57 տարեկան)
Սթեյնհյեր, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա[2]
Երկիր Նորվեգիա
Ժանրերջազ
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլEmArcy
ԱմուսինHeine Totland?[3]
Պարգևներ
Կայքsiljenergaard.com
 Silje Nergaard Վիքիպահեստում

Սիլյե Ներգաարդ (նորվ.՝ Silje Nergaard, հունիսի 19, 1966(1966-06-19)[1], Սթեյնհյեր, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա[2]), նորվեգացի ջազային երգչուհի[4]։ Ամենահայտնի ջազային երգչուհին, ով ներկայացել է նորվեգական պաշտոնական չարթերում[5]։ Սիլյե Ներգաարդը աշխարհահռչակ է դարձել այն բանից հետո, երբ թողարկվեց «Tell Me Where You’re Going» բեսթսթելլերը Պատրիկ Բրյուս Մեթենի մասնակցությամբ, ով կիթառահարն էր[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլյե Ներգաարդը 2005 թվականի նոյեմբերին
Սիլյե Ներգաարդ 2011 թվականի նոյմենբերին Բեռլինում

Սիլյե Ներգաարդը ծնվել է 1966 թվականի հունիսի 19-ին Նորվեգիայում։ Բեմ է դուրս եկել տասնվեց տարեկան հասակից։ Հենց այդ տարիքում էլ հիթային դարձավ նրա «Tell Me Where You’re Going» սինգլը։ Այս երգը № 1 դարձավ Ճապոնիայի չարթերում, ինչպես նաև Նորվեգիայի և այլ երկրների թոփ-10-յակում հայտնվեց։ Երգչուհու «At First Light (2001») ալբոմը դարձավ ամենաշատը երբևիցե վաճառված նորվեգական ջազային ալբոմը։ Այն հենց առաջին շաբաթում նորվեգական պաշտոնական չարթերում դարձավ ամենավաճառվածը։ «A Thousand True Stories» ալբոմը Սիլյե Ներգաարդը ձայնագրեց նիդերլանդական Մետրոպոլ օրկեստրի հետ 2008 թվականին։ Այն նույնպես շատ մեծ հաջողություններ արձանագրեց ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում։ Երգչուհին Նորվեգիայի այն կատարողների թվում է, որոնք մեծ կոմերցիոն շահույթներ ապահովեցին։ Սիլյե Ներգաարդի ալբոմները միլիոնավոր օրինակներով վաճառվեցին Ճապոնիայում, Բրազիլիայում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում։

Սիլյե Ներգաարդը ձայնագրվել է ներքոհիշյալ կատարողների հետ՝ Al Jarreau, Pat Metheny, Toots Thielemanns և այլն։

2012 թվականի գարնանը Սիլյե Ներգաարդը թողարկեց իր նոր ալբոմը, որը կոչվեց «Unclouded»: Այն մասնավորապես թողարկվեց մարտի 9-ին Նորվեգիայում, իսկ մարտի 23-ին՝ աշխարհում։ Երգչուհին ձայնագրվեց նաև «Human» ալբոմում, որը պատկանում է The Killers խմբին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլյե Ներգաարդը ամուսնացած է երգիչ Հեյնե Թոդլենդի հետ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990: Tell Me Where You’re Going (Sonet Grammofon)
  • 1991: Silje (Princess Records)
  • 1995: Cow On The Highway (Sonet Grammofon)
  • 1995: Brevet (Kirkelig Kulturverksted)
  • 1996: Hjemmefra (From Home) (Kirkelig Kulturverksted)
  • 2000: Port Of Call (EmArcy Records)
  • 2001: At First Light (EmArcy Records)
  • 2003: Nightwatch (EmArcy Records)
  • 2007: Darkness Out Of Blue (EmArcy Records)
  • 2009: A Thousand True Stories (EmArcy Records)
  • 2010: If I Could Wrap Up A Kiss (Sony Music)
  • 2012: Unclouded (Sony Music)
  • 2015: Chain of Days (OKeh/Sony)

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004: Easy Living (Music Marketeers), VT Wonen Presents
  • 2005: Be Still My Heart — The Essential (EmArcy Records)

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005: Live In Koln (EmArcy Records)[7]
  • 2006: Your Guide To The North Sea Jazz Festival (North Sea Jazz Festival) — совместно с разными исполнителями; «We Should Be Happier» в дуэте с Al Jarreau[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #135176328 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://www.seher.no/kjendis/gar-fra-hverandre/76872374
  4. «Silje Nergaard Biography - Store Norske Leksikon».
  5. Alspaugh, Emmanuelle (2006 թ․ փետրվարի 7). Fodor's Norway. Random House Digital, Inc. էջեր 52–. ISBN 9781400016143. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  6. «Tell Me Where You're Going».(չաշխատող հղում) (feat.
  7. «Silje Nergaard». Discographien.de. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «Various – Your Guide To The North Sea Jazz Festival 2006». Discogs.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]