Սիլիցիումի օրգանական միացություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիլիցիում օրգանական միացություններ, քիմիական միացություն, ապակիացման ջերմաստիճանը՝ մոտ 130 °C։ Արտադրվում են ջերմակայուն՝ երկմեթիլ մեթիլվինիլսիլօքսանային, ցրտադիմացկուն՝ ֆենիլսիլօքսանային և յուղակայուն՝ ֆտորսիլօքսանային նյութեր են։ Օգտագործվում են էլեկտրամեկուսիչ նյութերի արդյունաբերության, ինքնաթիռաշինության, բժշկության (խողովակներ, սրտի արհեստական փականներ, պրոթեզներ) մեջ և այլուր։ Սիլիցիումօրգանական միացությունները մոլեկուլում ածխածնի և սիլիցիումի իրար միացած ատոմներ պարունակող քիմիական միացությունների դաս են։ Ըստ բաղադրության և կառուցվածքի բաժանվում են չորս խմբի՝

  • օրգանահալոգենսիլաններ,
  • օրգանասիլաններ,
  • օրգանասիլօքսաններ,
  • հետերոցիկլային սիլիցիումօրգանական միացություններ։

Սիլիցիումօրգանական միացությունները մեծ մասամբ հեղուկ, մի քանիսը (օրինակ ցիկլասիլօքսանները) պինդ նյութեր են։ Քիմիապես կայուն են (մինչև 600 °C)։ Թորվում են առանց քայքայվելու։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։