Սիլիկատային բետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սիլիկատային բետոն՝ բետոն, ստացվում է ավտոկլավներում կրասիլիցիումահողային կապակցանյութի, անօրգանական լցանյութի (սովորաբար ավազի) և ջրի խառնուրդի ջերմախոնավային մշակմամբ։ Սեղմման նկատմամբ սիլիկատային բետոնի ամրությունը մինչև 50 Մպա է, միջին (ըստ ծավալի) խտությունը՝ 1800—2200 կգ/մ3։ Օգտագործվում է որմնաբլոկների և պանելների, վերնածածկերի ու երկաթբետոնե կոնստրուկցիաների և շինվածքների այլ տարրերի պատրաստման համար։ Սիլիկատային բետոնը հատկություններով մոտ է պորտլանդցեմենտով պատրաստված բետոնին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png