Սիլեզյան ջուլհակների ապստամբություններ
Վիքիպեդիայի այլ լեզվով կա առավել ծավալուն և բովանդակալից հոդված Weberaufstand(գերմ.) Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատարելով թարգմանություն։ |

Սիլեզեյան ջուլհակների ապստամբություններ, 1793 թվականի ապստամբություն, գյուղացի ջուլհակների տարերային ելույթ Սիլեզիայի (որի մեծ մասն այդ ժամանակ պատկանում էր Պրուսիային) լեռնային շրջաններում, մարտ-ապրիլին, որը վերածվել է պրուսական ավատատիրական կարգերի դեմ պայքարի։ Ջուլհակներին միացել են գյուղացիական լայն զանգվածներ։
Ապստամբությունը, որն ընդգրկել է շուրջ 20 հազար մարդ, դաժանորեն ճնշել են պրուսական զորքերը։ 1844 թվականի ապստամբությունը բանվորների առաջին խոշոր ինքնուրույն ելույթն էր Գերմանիայում, հունիսի 4-6-ը։ Պատճառը կրկնակի՝ կապիտալիստների և կալվածատերերի, շահագործումն էր և աշխատավարձի կրճատումը։
Ջուլհակների վիճակը վատթարացել էր մի քանի տարվա անբերրիության հետևանքով։ Թեև ապստամբությունը տարերային էր, այնուամենայնիվ, նրա ընթացքում երևան եկան գիտակցված և կազմակերպված պայքարի տարրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 363)։ ![]() |