Սիլդենաֆիլ (Վիագրա)
| Նույնացուցիչներ | |
|---|---|
| CAS համար | 139755-83-2 |
| PubChem CID | 135398744 |
| DrugBank | DB00203 |
| CompTox Dashboard (EPA) | |
| ECHA InfoCard | 100.122.676 |
Սիլդենաֆիլ, վաճառվում է Վիագրա ապրանքանիշի անվան ներքո, դեղամիջոց, որն օգտագործվում է էրեկտիլ դիսֆունկցիայի և թոքային զարկերակային հիպերտենզիայի բուժման նպատակով[1][2]։ Այն նաև օգտագործվում է նշանակման սահմաններից դուրս՝ երկրորդային Ռեյնոյի համախտանիշի որոշակի ախտանիշներ բուժելու համար[3]: Հստակ չէ, թե արդյոք արդյունավետ է կանանց սեռական դիսֆունկցիայի բուժման համար[2]: Սիլդենաֆիլը կարող է ընդունվել բերանացի( per os), ներերակային (ներարկում երակի մեջ) կամ ենթալեզվային ճանապարհով[2][4]։ Բերանացի ընդունման դեպքում ազդեցությունը սովորաբար սկսվում է քսան րոպեի ընթացքում և տևում է մոտ երկու ժամ[2]:
Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են գլխացավը, այրոցը և մաշկի կարմրությունը[2]։ Զգուշություն է պետք ցուցաբերել սրտանոթային հիվանդություն ունեցողները[2]։ Հազվադեպ հանդիպող, բայց լուրջ կողմնակի ազդեցություններից են տեսողության խնդիրները, լսողության կորուստը և երկարատև էրեկցիան (պրիապիզմ), որը կարող է հանգեցնել առնանդամի վնասման[2]։ Սիլդենաֆիլը չպետք է ընդունվի նիտրոգլիցերինի հետ միարժամանակ, քանի որ դա կարող է հանգեցնել արյան ճնշման լուրջ անկման[2]։
Սիլդենաֆիլը գործում է՝ արգելափակելով ֆոսֆոդիէսթերազ 5-ը (PDE5), որը ֆերմենտ է՝ նպաստող cGMP- ի քայքայմանը և կարգավորում է արյան հոսքը առնանդամում[2]: Սիլդենաֆիլի ազդեցության համար նախապայման է սեռական գրգռվածությունը և ինքնին չի առաջացնում կամ չի մեծացնում սեռական գրգռվածությունը[2]: Հանգեցնում է նաև թոքերի արյունատար անոթների լայնացմանը[2]:
Pfizer-ը դեղամիջոցը սկզբնապես հայտնաբերել է 1989 թվականին[5]։ Բժշկական օգտագործման համար հաստատվել է Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում 1998 թվականին[2][5][6]։ 2022 թվականին այն Միացյալ Նահանգներում 157-րդ ամենատարածված դեղն էր՝ ավելի քան 3 միլիոն դեղատոմսով[7][8]։ Հասանելի են նաև որպես ջեներիկ դեղամիջոցները[9][10]։ Մեծ Բրիտանիայում այն հասանելի է առանց դեղատոմսի[11]:
Բժշկական կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրեկտիլ դիսֆունկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլդենաֆիլի հիմնական ցուցումը էրեկտիլ դիսֆունկցիայի ( սեռական հարաբերությունն ավարտելու համար բավարար էրեկցիա պահպանելու անկարողություն) բուժումն է: Կիրառումը այժմ էրեկտիլ դիսֆունկցիայի ստանդարտ բուժումներից մեկն է, այդ թվում՝ շաքարային դիաբետով տղամարդկանց շրջանում[12]:
Հակադեպրեսանտների հետ կապված էրեկտիլ դիսֆունկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական ապացույցները ենթադրում են, որ սիլդենաֆիլը կարող է օգնել տղամարդկանց, ովքեր ունեն հակադեպրեսանտներով պայմանավորված էրեկտիլ դիսֆունկցիա[13]։
Թոքային հիպերտենզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև սիլդենաֆիլը բարելավում է հիվանդության որոշ ցուցանիշներ թոքային զարկերակային հիպերտոնիայով մարդկանց շրջանում, այնուամենայնիվ,այն կարծես թե, չի ազդում մահվան կամ լուրջ կողմնակի ազդեցությունների ռիսկի նվազեցման վրա[14]։
Ռեյնոյի համախտանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլդենաֆիլը և PDE5-ի այլ արգելակիչներ օգտագործվում են նշանակման սահմաններից դուրս ՝ երկրորդային Ռեյնոյի համախտանիշով մարդկանց շրջանում անոթային սպազմը մեղմելու և ձեռքի ու ոտքի մատերի ծանր իշեմիան ու խոցերը բուժելու համար[3][15]։ Այս դեղամիջոցներն ունեն միջին արդյունավետություն անոթային սպազմի հաճախականությունը և տևողությունը նվազեցնելու տեսանկյունից[3]։ 2016 թվականից սկսված նրանց դերը, ընդհանուր առմամբ, Ռեյնոյի հիվանդության դեպքում պարզ չէ[15]։
Լեռնային հիվանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլդենաֆիլը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում լեռնային հիվանդության դեպքում բարձրադիր վայրերում մարզումների արդյունավետությունը բարելավելու համար։ Սակայն դրա ընդհանուր արդյունավետությունը պարզ չէ[16]։
Թոքերի այտուց
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլդենաֆիլը ուսումնասիրվել է թոքերի այտուցի (HAPE) դեպքում, սակայն դրա օգտագործումը ներկայումս խորհուրդ չի տրվում այդ ցուցման համար[17]։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլինիկական փորձարկումներում սիլդենաֆիլի օգտագործման ամենատարածված անբարենպաստ ազդեցություններն էին՝ գլխացավը, կարմրությունը, մարսողության խանգարումը, քթի փակվածությունը և տեսողության խանգարումը, այդ թվում՝ լուսավախությունը[1]։ Սիլդենաֆիլի որոշ օգտագործողներ բողոքել են, որ ամեն ինչ տեսնում են կապույտ երանգով(ցիանոպսիա)[18]։ Այս ցիանոպսիան կարելի է բացատրել նրանով, որ սիլդենաֆիլը, չնայած ընտրողական է PDE5 -ի նկատմամբ, բայց նաև որոշակի կապ ունի PDE 6- ի հետ, որը ցանցաթաղանթում հանդիպող ֆոսֆոդիէսթերազն է։ Այսպես դեղը ընդունող հիվանդները կարող են ունենալ տեսողության գունային խանգարումներ։ Ոմանք բողոքել են մշուշոտությունից և ծայրամասային տեսողության կորստից։ 2005 թվականի հուլիսին ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) թարմացրեց Թադալաֆիլի (Cialis), Վարդենաֆիլի (Levitra) և Սիլդենաֆիլի (Viagra) պիտակավորումը՝ արտացոլելով տեսողության հանկարծակի կորստի հետվաճառքային փոքրաթիվ հաղորդագրությունները, միաժամանակ ընդունելով, որ «...հնարավոր չէ որոշել, թե արդյոք էրեկտիլ դիսֆունկցիայի համար նախատեսված այս դեղամիջոցներն էին տեսողության կորստի պատճառը, թե՞ խնդիրը կապված է այլ գործոնների հետ, ինչպիսիք են բարձր արյան ճնշումը կամ շաքարախտը, կամ այս ամենի համակցությունը»[19]: Կլինիկական փորձարկումներից ստացված համակցված տվյալների ուշադիր վերանայումը, որոնք պարունակում էին դեղի դեղաչափի և ազդեցության տևողության վերաբերյալ լավ փաստաթղթավորված տեղեկատվություն մեծ թվով հիվանդների համար, չի ցույց տալիս որևէ ապացույց PDE5 ինհիբիտորների օգտագործման հետ կապված[20]։
Հետվաճառքային հսկողության ընթացքում հայտնաբերված հազվագյուտ, բայց լուրջ անբարենպաստ ազդեցություններից են երկարատև էրեկցիան, արյան ճնշման կտրուկ անկումը, միոկարդի ինֆարկտը (սրտի կաթվածը), փորոքային առիթմիաները, կաթվածը, ներակնային ճնշման բարձրացումը և լսողության հանկարծակի կորուստը[1]: 2007 թվականի հոկտեմբերին FDA-ն հայտարարեց, որ բոլոր PDE 5 ինհիբիտորների, այդ թվում՝ Սիլդենաֆիլի պիտակի մեջ անհրաժեշտ է ավելի ակնհայտ նախազգուշացում լսողության հանկարծակի կորստի հնարավոր ռիսկի մասին[21]:
Փոխազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զգուշություն պետք է կիրառեն այն մարդիկ, ովքեր նաև ընդունում են պրոտեազի ինհիբիտորներ ՄԻԱՎ վարակի բուժման համար: Պրոտեազի ինհիբիտորները արգելակում են սիլդենաֆիլի նյութափոխանակությունը՝ արդյունավետորեն բազմապատկելով սիլդենաֆիլի պլազմային մակարդակը, մեծացնելով կողմնակի ազդեցությունների հաճախականությունը և ծանրությունը: Պրոտեազի ինհիբիտորներ օգտագործողներին խորհուրդ է տրվում սահմանափակել սիլդենաֆիլի օգտագործումը[1]։ Սիլդենաֆիլի նյութափոխանակությանը խանգարող այլ դեղամիջոցներից են Էրիթրոմիցինը և Ցիմետիդինը, որոնք երկուսն էլ կարող են հանգեցնել պլազմայում կիսատրոհման պարբերության երկարացման[22]։
Սիլդենաֆիլի և α1 ինհիբիտորի (որոնք սովորաբար նշանակվում են հիպերտոնիայի կամ միզուղիների հիվանդությունների, օրինակ՝ շագանակագեղձի բարորակ հիպերտրոֆիայի դեպքում) միաժամանակյա օգտագործումը կարող է հանգեցնել արյան ճնշման անկման, սակայն այս ազդեցությունը չի առաջանում, եթե դրանք ընդունվում են առնվազն 4 ժամ ընդմիջումներով[23]։
Հակացուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակացուցումները ներառում են[1]՝
- Ազոտի օքսիդի, օրգանական նիտրիտների և նիտրատների միաժամանակյա օգտագործումը[24], ինչպիսիք են՝
- նիտրոգլիցերին
- իզոսորբիդ մոնոնիտրատ
- իզոսորբիդ դինիտրատ
- նատրիումի նիտրոպրուսիդ
- ալկիլ նիտրիտներ
- Լուծվող գուանիլիլ ցիկլազի խթանիչները, որոնցից է Ռիոցիգուատը
- Սիլդենաֆիլի նկատմամբ հայտնի գերզգայունություն
Սիլդենաֆիլը չպետք է օգտագործվի, եթե սրտանոթային հիվանդությունների առկայության դեպքում սեռական ակտիվությունը խորհուրդ չի տրվում[25]։
Ոչ բժշկական կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճույքի նպատակով օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլդենաֆիլի համբավը երիտասարդների շրջանում տարիների ընթացքում աճել է[26]։ Սիլդենաֆիլի ապրանքանիշը՝ Վիագրան, լայնորեն ճանաչված է, և դեղամիջոցի կապը էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման հետ հանգեցրել է հաճույքի նպատակով օգտագործմանը[27]։ Նման օգտագործման պատճառներից է այն համոզմունքը, որ դեղամիջոցը մեծացնում է լիբիդոն, բարելավում է սեռական կարողությունները[27], կամ մշտապես մեծացնում է առնանդամի չափը[28]։ Սիլդենաֆիլը հաճույքի նպատակով օգտագործման ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունները սահմանափակ են, բայց ենթադրում են, որ այն քիչ ազդեցություն ունի, երբ օգտագործվում է նրանց կողմից, ովքեր չունեին էրեկտիլ դիսֆունկցիա։ Մեկ ուսումնասիրության մեջ 25մգ դեղաչափը չէր առաջացնում սեռական ակտի որակի զգալի փոփոխություն[29]։ Այս ուսումնասիրությունը նաև տվեց պլացեբոյի զգալի ազդեցությունը վերահսկիչ խմբում[29]։
Սիլդենաֆիլի և PDE5-ի այլ արգելակիչների չնախատեսված օգտագործումը հատկապես բարձր է անօրինական թմրանյութեր օգտագործողների շրջանում[30]: Սիլդենաֆիլը երբեմն օգտագործվում է այլ նյութերի ազդեցությունը չեզոքացնելու համար՝ հաճախ անօրինական[27]: Որոշ օգտագործողներ այն խառնում են մեթիլենդիօքսիմեթամֆետամինի(MDMA, էքստազի), այլ խթանիչների կամ օփիատների հետ՝ փորձելով փոխհատուցել էրեկտիլ դիսֆունկցիայի տարածված կողմնակի ազդեցությունը[27]:
Ջեթլագի հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի ավիացիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվեց Պատրիսիա Վ. Ագոստինոյին, Սանտյագո Ա. Պլանոյին և Դիեգո Ա. Գոլոմբեկին Արգենտինայի Universidad Nacional de Quilmes- ից, բացահայտման համար, որ սիլդենաֆիլն օգնում է համստերների շրջանում ջեթլագի վերականգնմանը[31][32]։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ մարզիկներն օգտագործել են Սիլդենաֆիլ՝ հավատալով, որ իրենց արյունատար անոթների լայնացումը կհարստացնի արյամբ իրենց մկանները։ Իր հերթին, նրանք կարծում են, որ դա կբարելավի իրենց արդյունքները[33][34]։
Անալոգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ացետիլդենաֆիլը և սիլդենաֆիլի այլ սինթետիկ կառուցվածքային անալոգները, որոնք PDE5 ինհիբիտորներ են, վաճառվում են առանց դեղատոմսի[35]: Այս անալոգները չեն անցել այն խիստ փորձարկումները, որոնք անցել են սիլդենաֆիլի նման դեղամիջոցները, և, հետևաբար, ունեն անհայտ կողմնակի ազդեցություններ[36]։ Այս դեղամիջոցներն արգելելու որոշ փորձեր են արվել[37]։
ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) արգելել է բազմաթիվ արտադրանքներ, որոնք պնդում են, որ Eurycoma longifolia են, բայց իրականում պարունակում են միայն սիլդենաֆիլի անալոգներ[38][39][40]։
Հայտնաբերում կենսաբանական հեղուկներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլդենաֆիլը և/կամ N-դեզմեթիլսիլդենաֆիլը՝ դրա հիմնական ակտիվ մետաբոլիտները, կարող են կուտակվել պլազմայում, շիճուկում կամ ամբողջական արյան մեջ։ Դեղը թերապևտիկ նպատակով ստացողների շրջանում այս կենսաբանական հեղուկներն հետազոտվում են դեղագործական կարգավիճակը գնահատելու, թունավորման հավանական ախտորոշումը հաստատելու կամ մահացու չափից մեծ դոզայի դեպքում դատաբժշկական հետաքննությանը օգնելու համար[41]:
Գործողության մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիլդենաֆիլը պաշտպանում է ցիկլիկ գուանոզին մոնոֆոսֆատը (cGMP) cGMP-սպեցիֆիկ ֆոսֆոդիէսթերազ 5-ի(PDE5) կողմից քայքայումից։ Առնանդամի խորշիկավոր մարմնում ազոտի օքսիդը (NO) կապվում է գուանիլատ ցիկլազի ընկալիչների հետ, ինչը հանգեցնում է cGMP-ի մակարդակի բարձրացմանը, որն էլ իր հերթին հանգեցնում է պարուրաձև զարկերակների հարթ մկանների թուլացմանը ( վազոդիլատացիա ): Հարթ մկանների թուլացումը բերում է վազոդիլատացիայի և արյան հոսքի ավելացմանը դեպի առնանդամի սպունգանման հյուսվածք, ինչը հանգեցնում է էրեկցիայի[43]: Ռոբերտ Ֆ. Ֆուրչգոտը, Ֆերիդ Մուրադը և Լուի Իգնարոն 1998 թվականին արժանացել են ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի՝ հարթ մկանների վազոդիլատացիայի ժամանակ ազոտի օքսիդի նյութափոխանակության ուղու ուսումնասիրության համար:
Հարթ մկանների թուլացման մոլեկուլային մեխանիզմը ներառում է cGMP-կախյալ պրոտեին կինազ ֆերմենտը, որը հայտնի է նաև որպես PKG: Այս կինազը ակտիվանում է cGMP-ի կողմից և ֆոսֆորիլացնում է հարթ մկանային բջիջներում բազմաթիվ թիրախներ, մասնավորապես՝ միոզինի թեթև շղթայի ֆոսֆատազը, RhoA-ն, IP3(ինոզիտոլ եռֆոսֆատի) ընկալիչը, ֆոսֆոլիպազ C-ն և այլն[44]: Ընդհանուր առմամբ, սա հանգեցնում է ներբջջային կալցիումի նվազմանը[44]:
Սիլդենաֆիլը cGMP-սպեցիֆիկ ֆոսֆոդիէսթերազ 5-ի (PDE5) հզոր և ընտրողական արգելակիչ է, որը պատասխանատու է cGMP-ի քայքայման համար առնանդամի խորշիկավոր մարմնում: Սիլդենաֆիլի մոլեկուլային կառուցվածքը նման է cGMP-ի կառուցվածքին և գործում է որպես PDE5-ի մրցակցային արգելակիչ, ինչը հանգեցնում է cGMP-ի ավելի մեծ քանակության և սեռական խթանման դեպքում առնանդամի դրդման աճի[43][45]։ Առանց սեռական խթանման և, հետևաբար, NO/cGMP համակարգի ակտիվացման բացակայության, սիլդենաֆիլը չպետք է էրեկցիա առաջացնի: Նույն մեխանիզմով գործող այլ դեղամիջոցներից են Թադալաֆիլը (Cialis) և Վարդենաֆիլը (Levitra):
Սիլդենաֆիլը քայքայվում է լյարդում՝ ցիտոքրոմ p450 ֆերմենտների, հիմնականում CYP450 3A4-ի (հիմնական ուղի), ինչպես նաև CYP2C9 (երկրորդ ուղի) լյարդի իզոֆերմենտների միջոցով։ Այս ֆերմենտների նյութափոխանակության հիմնական արգասիքն է N-դեզմեթիլացված սիլդենաֆիլը, որը հետագայում նյութափոխանակվում է։ Այս մետաբոլիտը նաև ունի PDE ընկալիչների նկատմամբ խնամակցություն, որը կազմում է սիլդենաֆիլի ազդեցության մոտ 40%-ը։ Սիլդենաֆիլը արտազատվում է որպես մետաբոլիտ՝ հիմնականում կղանքով (բերանային ընդունման մոտ 80%-ը) և ավելի փոքր չափով՝ մեզով (բերանային ընդունման մոտ 13%-ը)։ Եթե ընդունվում է բարձր կալորիականության ճարպային սննդի հետ, ներծծումը կրճատվում է և պլազմայում առավելագույն կոնցենտրացիային հասնելու ժամանակը մեծանում է մոտ մեկ ժամով, իսկ առավելագույն կոնցենտրացիան ինքնին նվազում է գրեթե մեկ երրորդով[46]։
Կիրառման ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմիական սինթեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլդենաֆիլի սինթեզի նախապատրաստական քայլերն են՝[48]
- 3-պրոպիլպիրազոլ-5-կարբօքսիլաթթվի էթիլ էսթերի մեթիլացումը տաք դիմեթիլսուլֆատով
- Հիդրոլիզ ջրային նատրիումի հիդրօքսիդով (NaOH)՝ ազոտական թթվի առաջացման համար
- Նիտրացիա օլեումով /ծխացող ազոտական թթվով
- Կարբօքսամիդի առաջացում թիոնիլ քլորիդի / NH4OH հետհոսքի դեպքում
- Նիտրո խմբի վերականգնումը ամինո խմբի
- Ացիլացում 2-էթօքսիբենզոիլ քլորիդով
- Ցիկլիկ միացության առաջացում
- Սուլֆոնացում՝ քլորսուլֆոնիլային ածանցյալի
- Կոնդենսացիա 1-մեթիլպիպերազինով
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլդենաֆիլը սինթեզվել է դեղագործ քիմիկոսների խմբի կողմից, որը գլխավորում էր Սայմոն Քեմփբելը[49],վերջինս աշխատում էր Անգլիայի Pfizer's Sandwich, Kent հետազոտական կենտրոնում: Սկզբում այն ուսումնասիրվել է հիպերտոնիայի (բարձր արյան ճնշում) և ստենոկարդիայի ( սրտի իշեմիկ հիվանդության ախտանիշ) ժամանակ կիրառելու համար[50]: Առաջին կլինիկական փորձարկումները անցկացվել են Սուոնսիի Մորիստոն հիվանդանոցում[51] : Իան Օսթերլոյի ղեկավարությամբ կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ դեղամիջոցը քիչ ազդեցություն ունի ստենոկարդիայի վրա, բայց կարող է առաջացնել առնանդամի արտահայտված էրեկցիա[52][53]։ Հետևաբար, Pfizer-ը որոշեց այն շուկայահանել էրեկտիլ դիսֆունկցիայի, այլ ոչ թե ստենոկարդիայի դեպքում[54][55]։ Դեղամիջոցը գրանցվել է 1996 թվականին, FDA-ի կողմից հաստատվել է էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում օգտագործման համար 1998 թվականի մարտի 27-ին՝ դառնալով Միացյալ Նահանգներում էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար հաստատված առաջին բերանացի դեղամիջոցը և վաճառքի է հանվել Միացյալ Նահանգներում նույն տարում[56]։ Այն շուտով մեծ հաջողություն գրանցեց։ Վիագրայի տարեկան վաճառքը գագաթնակետին հասավ 2008 թվականին՝ 1.934 միլիարդ ԱՄՆ դոլար[57]։
Հասարակություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարքեթինգ և վաճառք
[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ում, չնայած սիլդենաֆիլը հասանելի է միայն բժշկի դեղատոմսով, այն գովազդվում էր անմիջապես հեռուստատեսությամբ (հայտնի է, որ հավանության է արժանացել ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Դոուլի և ֆուտբոլային աստղ Պելեի կողմից): Համացանցում բազմաթիվ կայքեր առաջարկում են Վիագրա՝ վաճառքի «առցանց խորհրդատվությունից» հետո[58][59]։ Վիագրա անվանումը այնքան հայտնի է դարձել, որ շատ կեղծ աֆրոդիզիակներ այժմ իրենց անվանում են «բուսական վիագրա» կամ ներկայացվում են որպես կապույտ հաբեր, որոնք ընդօրինակում են Pfizer-ի արտադրանքի ձևն ու գույնը: Վիագրան ոչ պաշտոնապես հայտնի է նաև որպես «վիտամին V», «կապույտ հաբ» կամ «կապույտ ադամանդ»:
Սիլդենաֆիլի և սեռական դիսֆունկցիայի դեմ այլ դեղամիջոցները, որոնք կոչվում են սեքսոպաթիկ դեղամիջոցներ, պատճառ դարձան նման ապրանքների նոր տեսակների տարածման[60]: Վիագրան և նմանատիպ դեղատոմսային դեղամիջոցները լրատվամիջոցներում այնքան էին գովազդվում, որ դարձել էին մշակութային խորհրդանիշ, այդ ժամանակ դա համեմատաբար նոր երևույթ էր, որը հայտնի էր միայն Միացյալ Նահանգներում և Նոր Զելանդիայում[61]։ Հեղինակներից մեկը նշում է, որ չնայած Սիլդենաֆիլի ազդեցությունը սահմանափակվում է միայն առնանդամի անոթներով, գովազդներում պարբերաբար օգտագործվում են գրկախառնվող, ժպտացող և պարող զույգերի պատկերներ, հեղինակը պնդում է, որ դեղագործական ընկերությունները շփոթեցնում են նման գովազդներ օգտագործելով[62]:
2000 թվականին Սիլդենաֆիլի վաճառքը կազմում էր էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղահաբերի համաշխարհային շուկայի 92%-ը[63]։ 2007 թվականին Վիագրայի համաշխարհային մասնաբաժինը կտրուկ նվազել էր մինչև մոտ 50%[64], այդ թվում՝ Cialis-ի և Levitra-ի մուտքի, ինչպես նաև մի քանի կեղծ և կլոնավորված դեղամիջոցների, ինչպես նաև PDE5 ինհիբիտորներ ընդունող մարդկանց շրջանում տեսողության կորստի մասին հաղորդագրությունները[65][66]։ 2008 թվականին FDA-ն ստիպեց Pfizer-ին հեռացնել Viva Cruiser-ը՝ Վիագրայի գովազդային խաղը[67][68]։
2007 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Մեծ Բրիտանիայի դեղատների ցանց Boots-ը կփորձի Վիագրայի առանց դեղատոմսի վաճառք իրականացնել Մանչեսթերի (Անգլիա) խանութներում: 30-ից 65 տարեկան տղամարդիկ կկարողանան գնել չորս հաբ դեղագետ հետ խորհրդակցելուց հետո[69]: 2017 թվականին Դեղերի և առողջապահական ապրանքների կարգավորման գործակալությունը (MHRA) ընդունեց օրենք, որն ընդլայնեց այս գործունեությունը ամբողջ երկրում[70]՝ թույլատրելով Սիլդենաֆիլի որոշակի ապրանքանիշ՝ Վիագրա Կոնեկտ (50մգ), որը 2018 թվականի սկզբից կվաճառվի ամբողջ Մեծ Բրիտանիայում առանց դեղատոմսի: Չնայած վաճառքը դեռևս թույլատրվում է դեղագետի հետ խորհրդակցությունից հետո, փորձարկման մյուս սահմանափակումները վերացվել են՝ թույլ տալով 18 տարեկանից մեծ հաճախորդներին գնել անսահմանափակ քանակությամբ դեղահաբեր[71]:
2013 թվականի մայիսին «Pfizer»-ը, որն արտադրում է «Viagra»-ն, «Associated Press»-ին հայտնեց, որ սկսելու է դեղամիջոցը անմիջապես վաճառել մարդկանց իր կայքում[72]։
Pfizer-ը կարգավորել է Mylan-ի և Teva-ի հետ դատական գործընթացը՝ համաձայնվելով, որ երկու ընկերություններն էլ կարող են ԱՄՆ-ում ներկայացնել ջեներիկ դեղամիջոցներ 2017 թվականի դեկտեմբերի 11-ին[73][74]։ 2017 թվականի դեկտեմբերին Pfizer-ը թողարկել է Viagra-ի իր սեփական ջեներիկ տարբերակը[75][76]:
2018 թվականի դրությամբ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը թույլ է տվել տասնհինգ դեղ արտադրողների վաճառել Սիլդենաֆիլը Միացյալ Նահանգներում[77][78]:
Pfizer-ի Վիագրայի համար նախատեսված արտոնագրի ժամկետը լրացել է 2020 թվականի ապրիլին[79]:
Կեղծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեղծված Վիագրան, չնայած ընդհանուր առմամբ ավելի էժան լինելուն[80], կարող է պարունակել վնասակար նյութեր կամ նյութեր, որոնք ազդում են Վիագրայի ազդեցության վրա, ինչպիսիք են ամֆետամինները, մետրոնիդազոլը, բորաթթուն և ռատիցիդները[81]:
Վիագրան աշխարհի ամենաշատ կեղծված դեղամիջոցներից մեկն է[82][83]։ Ըստ Pfizer-ի 2012 թվականի ուսումնասիրության՝ Վիագրա վաճառող կայքերի մոտ 80%-ը վաճառում էին կեղծ դեղամիջոցներ[81]։
2023 թվականի հոկտեմբերի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ինտերպոլի կողմից ամենաշատ առգրավված թմրանյութերը էրեկտիլ դիսֆունկցիայի նպաստող դեղամիջոցներն են[84] ՝ կազմելով առգրավվածների 22%-ը[85][86][87]։
Տարածաշրջանային խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին Pfizer-ը ներկայացրեց Սիլդենաֆիլ նյութի և դրա սրտանոթային հիվանդությունների բուժման համար օգտագործման արտոնագիր[88]: Արտոնագիրը հրապարակվեց 1993 թվականին և լրացավ 2012 թվականին: Revatio-ի արտոնագիրը (որը նախատեսված է թոքային զարկերակային հիպերտոնիայի, այլ ոչ թե էրեկտիլ դիսֆունկցիայի համար) լրացավ 2012 թվականի վերջին: Սիլդենաֆիլի այս ցածր դեղաչափով ձևի ջեներիկ տարբերակները ԱՄՆ-ում հասանելի են մի շարք արտադրողների կողմից, այդ թվում՝ Greenstone-ի, Mylan-ի և Watson-ի կողմից, 2013 թվականի սկզբից[89]: Առողջապահության ոլորտի մասնագետները կարող են նշանակել ջեներիկ սիլդենաֆիլ էրեկտիլ դիսֆունկցիայի համար[90]: Որոշ ժամանակ ջեներիկը հասանելի չէր նույն դեղաչափերով, ինչ ապրանքանիշային Վիագրան, ուստի էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար սովորաբար անհրաժեշտ դեղաչափերի օգտագործումը պահանջում էր, որ հիվանդները ընդունեին մի քանի հաբեր[90]։
1994 թվականին Pfizer-ը ներկայացրեց արտոնագիր, որը վերաբերում էր Սիլդենաֆիլի օգտագործմանը էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար[91]: Սա շուկայավարվելու էր որպես Viagra: Այս արտոնագիրը հրապարակվել է 2002 թվականին և լրացել է 2019 թվականին: Teva-ն դատի է տվել վերջին արտոնագիրը անվավեր ճանաչելու համար, սակայն Pfizer-ը շահել է դատը 2011 թվականի օգոստոսին[92]։ Pfizer-ի հետ կնքված համաձայնագիրը թույլ է տվել Teva-ին սկսել ջեներիկ դեղամիջոցի մատակարարումը 2017 թվականի դեկտեմբերին[90]։
Միացյալ Նահանգներում Pfizer-ը ստացել է սիլդենաֆիլի երկու արտոնագիր՝ մեկը սրտանոթային հիվանդությունների բուժման ցուցումով (վաճառվում է որպես Revatio) և մյուսը՝ էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման ցուցումով (վաճառվում է որպես Viagra): Երկու ապրանքանիշերի տակ էլ նյութը նույնն է:[90]:
Սիլդենաֆիլը Միացյալ Նահանգներում հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց, որը նախատեսված է թոքային զարկերակային հիպերտոնիայի[90] և էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար, քանի որ արտոնագրի ժամկետը լրացել է 2020 թվականի ապրիլին[79]։
ԱՄՆ-ում Revatio-ն և Viagra-ն շուկայահանվում են Viatris-ի կողմից, այն բանից հետո, երբ Upjohn-ը առանձնացավ Pfizer-ից[93][94][95][96]։
Բրազիլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Pfizer-ի Սիլդենաֆիլ ցիտրատի արտոնագրի ժամկետը Բրազիլիայում լրացել է 2010 թվականին[97]։
Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադայում Pfizer-ի Revatio-ի (թոքային հիպերտոնիայի բուժման համար օգտագործվող Սիլդենաֆիլ) արտոնագիրը 2010 թվականի հունիսին դատարանի կողմից անվավեր ճանաչվեց դիմումի հիման վրա[98][99]։
2012 թվականի նոյեմբերի 8-ին Կանադայի Գերագույն դատարանը որոշեց, որ Pfizer-ի Վիագրայի վերաբերյալ 2,163,446 արտոնագիրը սկզբից անվավեր է, քանի որ ընկերությունը իր դիմումում լիարժեք բացահայտում չի տրամադրել:
Teva Canada-ն թողարկեց Novo-Sildenafil-ը՝ Վիագրայի ջեներիկ տարբերակը, այն օրը, երբ Կանադայի Գերագույն դատարանը հրապարակեց իր որոշումը[100][101][102]։ Մրցունակ մնալու համար Pfizer-ը նվազեցրեց Viagra-ի գինը Կանադայում[103]: Այնուամենայնիվ, 2012 թվականի նոյեմբերի 9-ին Pfizer-ը միջնորդություն ներկայացրեց բողոքը Կանադայի Գերագույն դատարանում վերանայելու համար[104], այն հիմքով, որ դատարանը պատահաբար գերազանցել է իր իրավասությունը՝ անվավեր ճանաչելով արտոնագիրը[105]: Վերջապես, 2013 թվականի ապրիլի 22-ին Կանադայի Գերագույն դատարանը ամբողջությամբ անվավեր ճանաչեց Pfizer-ի արտոնագիրը[106]:
Չինաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլդենաֆիլ ցիտրատ պարունակող դեղամիջոցների արտադրությունն ու վաճառքը տարածված է Չինաստանում, որտեղ Pfizer-ի արտոնագրային պահանջը լայնորեն չի կիրառվում։
Եգիպտոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգիպտոսը Վիագրայի վաճառքը հաստատեց 2002 թվականին, սակայն շուտով տեղական ընկերություններին թույլատրեց արտադրել դեղամիջոցի ջեներիկ տարբերակներ[107]։
Եվրոպական Միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունիսին Pfizer-ի Սիլդենաֆիլ ցիտրատի արտոնագրի ժամկետը լրացավ Եվրամիության որոշ անդամ երկրներում, այդ թվում՝ Ավստրիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում[108][109][110]։ Մեծ Բրիտանիայում Pfizer-ի կողմից PDE5 ինհիբիտորների օգտագործման վերաբերյալ արտոնագիրը անվավեր ճանաչվեց 2000 թվականին և որոշումը ուժի մեջ մտավ վերաքննիչ բողոքարկմամբ 2002 թվականին[111][112]։
Հնդկաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլդենաֆիլ ցիտրատ պարունակող դեղամիջոցների՝ «ջեներիկ Վիագրա» անվամբ արտադրությունն ու վաճառքը տարածված է Հնդկաստանում, որտեղ Pfizer-ի արտոնագրային պահանջը չի կիրառվում: Ապրանքանիշերի թվում են՝ Կամագրա( Ajanta Pharma ), Սիլագրա( Cipla ), Էդեգրա( Sun Pharmaceutical ), Պենեգրա( Zydus Cadila ), Մանլի (Cooper Pharma) և Զենգերա( Alkem Laboratories ):
Նոր Զելանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլդենաֆիլը Նոր Զելանդիայում 2014 թվականից արդեն սկսվեց վաճառվել դեղատներում առանղ դեղատոմսի։ Կարծիք կա, որ սա նվազեցրել է համացանցում վաճառքը և ավելի անվտանգ է[113]։
Հարավային Կորեա
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Հարավային Կորեան Pfizer-ին շնորհեց Սիլդենաֆիլին վերաբերող երկու արտոնագիր։ Առաջին փաստաթուղթը երաշխավորում էր դեղի միանձնյա արտադրությունն ու վաճառքը մինչև 2012 թվականը, մինչդեռ երկրորդը Pfizer-ին տալիս էր Սիլդենաֆիլով էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման բացառիկ իրավունքը[114]։ 2011 թվականին Hanmi Pharmaceutical-ը և CJ CheilJedang-ը դատական հայց ներկայացրեցին բացառիկ օգտագործման արտոնագրի դեմ։ Կորեական դատարանը 2012 թվականի հունիսին որոշում կայացրեց Pfizer-ի դեմ ՝ թույլատրելով դեղատոմսով վաճառվող ջեներիկ Սիլդենաֆիլի անարգել ներքին արտադրությունը[115]։
2012 թվականի ընթացքում Վիագրան կորցրեց Հարավային Կորեայում էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման ամենաշատ վաճառվող դեղամիջոցի դիրքը։ Այս զարգացումը հիմնականում պայմանավորված էր «ջեներիկ դեղամիջոցների ներմուծմամբ»։ Ջեներիկ Սիլդենաֆիլը հանրությանը հասանելի դարձավ մայիսին։ Hanmi Pharmaceuticals-ի կողմից PalPal-ի վաճառքը այդ տարի կազմել է 22 միլիարդ վոն կամ Վիագրայի շուկայական մասնաբաժնի մոտ 86%-ը[116]։ 2017 թվականին հասանելի էր ավելի քան 50 ջեներիկ Սիլդենաֆիլի հաբեր։ Այդ տարվա ընթացքում Վիագրայի վաճառքը նվազել է[117]։
Մեծ Բրիտանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Անգլիայում Սիլդենաֆիլի 2,958,199 դեղատոմս է եղել, 2006 թվականի 1,042,431-ի համեմատ[118]։
2018 թվականին Viagra Connect-ը՝ Pfizer-ի կողմից շուկայում վաճառվող Սիլդենաֆիլը, Մեծ Բրիտանիայում հասանելի դարձավ առանց դեղատոմսի վաճառքի[71]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 «Viagra- sildenafil citrate tablet, film coated». DailyMed. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 «Sildenafil Citrate». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
- 1 2 3 Roustit M, Blaise S, Allanore Y, Carpentier PH, Caglayan E, Cracowski JL (2013 թ․ հոկտեմբեր). «Phosphodiesterase-5 inhibitors for the treatment of secondary Raynaud's phenomenon: systematic review and meta-analysis of randomised trials». Annals of the Rheumatic Diseases. 72 (10): 1696–9. doi:10.1136/annrheumdis-2012-202836. PMID 23426043. S2CID 33666968. «PDE-5 inhibitors appear to have significant but moderate efficacy in secondary [Raynaud's phenomenon].»
- 1 2 Deveci S, Peşkircioğlu L, Aygün C, Tekin MI, Dirim A, Ozkardeş H (2004 թ․ նոյեմբեր). «Sublingual sildenafil in the treatment of erectile dysfunction: faster onset of action with less dose». International Journal of Urology. 11 (11): 989–92. doi:10.1111/j.1442-2042.2004.00933.x. PMID 15509203. S2CID 28302024.
- 1 2 Goldstein I, Burnett AL, Rosen RC, Park PW, Stecher VJ (2019 թ․ հունվար). «The Serendipitous Story of Sildenafil: An Unexpected Oral Therapy for Erectile Dysfunction». Sexual Medicine Reviews. 7 (1): 115–128. doi:10.1016/j.sxmr.2018.06.005. PMID 30301707. S2CID 52945888.
- ↑ «Drug Approval Package: Viagra (sildenafil citrate) NDA #020895». U.S. Food and Drug Administration (FDA). 1998 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «The Top 300 of 2022». ClinCalc. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Sildenafil Drug Usage Statistics, United States, 2013 - 2022». ClinCalc. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Generic Viagra: Two versions of sildenafil hit the market today». CBS News. 2017 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Competitive Generic Therapy Approvals». U.S. Food and Drug Administration (FDA). 2023 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 6-ին.
- ↑ «With Viagra Now Available Over-The-Counter In The U.K., Will The U.S. Follow Suit?». Forbes. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Vardi M, Nini A (2007 թ․ հունվար). «Phosphodiesterase inhibitors for erectile dysfunction in patients with diabetes mellitus». The Cochrane Database of Systematic Reviews. 2009 (1): CD002187. doi:10.1002/14651858.CD002187.pub3. PMC 6718223. PMID 17253475.
- ↑ Taylor MJ, Rudkin L, Bullemor-Day P, Lubin J, Chukwujekwu C, Hawton K (2013 թ․ մայիս). «Strategies for managing sexual dysfunction induced by antidepressant medication». The Cochrane Database of Systematic Reviews (5): CD003382. doi:10.1002/14651858.CD003382.pub3. PMC 12052305. PMID 23728643. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
{{cite journal}}: Check|pmc=value (օգնություն) - ↑ Wang RC, Jiang FM, Zheng QL, Li CT, Peng XY, He CY, Luo J, Liang ZA (2014 թ․ մարտ). «Efficacy and safety of sildenafil treatment in pulmonary arterial hypertension: a systematic review». Respiratory Medicine. 108 (3): 531–7. doi:10.1016/j.rmed.2014.01.003. PMID 24462476. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
- 1 2 Linnemann B, Erbe M (2016). «Raynaud's phenomenon and digital ischaemia--pharmacologic approach and alternative treatment options». VASA. Zeitschrift für Gefässkrankheiten. 45 (3): 201–12. doi:10.1024/0301-1526/a000526. PMID 27129065. «Phosphodiesterase inhibitors (e.g., sildenafil) can also improve [Raynaud's phenomenon] symptoms and ulcer healing»
- ↑ Dang ZC, Yang Z, Liu S, Du GM, Jin L, Zhao ZZ (2024 թ․ փետրվար). «Efficacy of Sildenafil on healthy humans in high‑altitude hypoxia at rest and during exercise: A meta‑analysis». Experimental and Therapeutic Medicine. 27 (2). doi:10.3892/etm.2024.12376. PMC 10809317. PMID 38274336.
- ↑ Nieto Estrada VH, Molano Franco D, Medina RD, Gonzalez Garay AG, Martí-Carvajal AJ, Arevalo-Rodriguez I (2017 թ․ հունիս). «Interventions for preventing high altitude illness: Part 1. Commonly-used classes of drugs». The Cochrane Database of Systematic Reviews. 6 (12): CD009761. doi:10.1002/14651858.CD009761.pub2. PMC 6481751. PMID 28653390.
- ↑ «Viagra and Vision». VisionWeb. 2001 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «FDA Updates Labeling for Viagra, Cialis and Levitra for Rare Post-Marketing Reports of Eye Problems» (Press release). U.S. Food and Drug Administration(FDA). 2005 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Laties AM (2009 թ․ հունվար). «Vision disorders and phosphodiesterase type 5 inhibitors: a review of the evidence to date». Drug Safety. 32 (1): 1–18. doi:10.2165/00002018-200932010-00001. PMID 19132801. S2CID 207296076.
- ↑ «FDA Announces Revisions to Labels for Cialis, Levitra and Viagra». U.S. Food and Drug Administration (FDA). 2007 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Schwartz BG, Kloner RA (2010 թ․ հուլիս). «Drug interactions with phosphodiesterase-5 inhibitors used for the treatment of erectile dysfunction or pulmonary hypertension». Circulation. 122 (1): 88–95. doi:10.1161/CIRCULATIONAHA.110.944603. PMID 20606131. S2CID 13207143.
- ↑ Kloner RA (2005 թ․ դեկտեմբեր). «Pharmacology and drug interaction effects of the phosphodiesterase 5 inhibitors: focus on alpha-blocker interactions». The American Journal of Cardiology. 96 (12B): 42M–46M. doi:10.1016/j.amjcard.2005.07.011. PMID 16387566.
- ↑ Cheitlin MD, Hutter AM, Brindis RG, Ganz P, Kaul S, Russell RO, Zusman RM (1999 թ․ հունվար). «ACC/AHA expert consensus document. Use of sildenafil (Viagra) in patients with cardiovascular disease. American College of Cardiology/American Heart Association». Journal of the American College of Cardiology. 33 (1): 273–82. doi:10.1016/S0735-1097(98)00656-1. PMID 9935041.
- ↑ «Viagra (Sildenafil Citrate): Side Effects, Interactions, Warning, Dosage & Uses». RxList. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Young men add Viagra to their drug arsenal». USA Today. 2001 թ․ մարտի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
- 1 2 3 4 Smith KM, Romanelli F (2005). «Recreational use and misuse of phosphodiesterase 5 inhibitors». Journal of the American Pharmacists Association. 45 (1): 63–72, quiz 73–5. doi:10.1331/1544345052843165. PMID 15730119.
- ↑ «Sildenafil Will Not Affect Libido - Fact!». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
- 1 2 Mondaini N, Ponchietti R, Muir GH, Montorsi F, Di Loro F, Lombardi G, Rizzo M (2003 թ․ հունիս). «Sildenafil does not improve sexual function in men without erectile dysfunction but does reduce the postorgasmic refractory time». International Journal of Impotence Research. 15 (3): 225–8. doi:10.1038/sj.ijir.3901005. PMID 12904810. S2CID 22508049.
- ↑ McCambridge J, Mitcheson L, Hunt N, Winstock A (2006 թ․ մարտ). «The rise of Viagra among British illicit drug users: 5-year survey data». Drug and Alcohol Review. 25 (2): 111–3. doi:10.1080/09595230500537167. PMID 16627299. S2CID 40250895.
- ↑ «The 2007 Ig Nobel Prize Winners». Improbable Research. 2007 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Agostino PV, Plano SA, Golombek DA (2007 թ․ հունիս). «Sildenafil accelerates reentrainment of circadian rhythms after advancing light schedules». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 104 (23): 9834–9. Bibcode:2007PNAS..104.9834A. doi:10.1073/pnas.0703388104. PMC 1887561. PMID 17519328.
- ↑ «Source: Roger Clemens, host of athletes pop Viagra to help onfield performance». Daily News (New York)|Daily News. 2008 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Bears' Brandon Marshall says some NFL players use Viagra … ON THE FIELD». Yahoo! Sports. 2012 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Venhuis BJ, de Kaste D (2012 թ․ հոկտեմբեր). «Towards a decade of detecting new analogues of sildenafil, tadalafil and vardenafil in food supplements: a history, analytical aspects and health risks». Journal of Pharmaceutical and Biomedical Analysis. 69: 196–208. doi:10.1016/j.jpba.2012.02.014. PMID 22464558.
- ↑ Oh SS, Zou P, Low MY, Koh HL (2006 թ․ նոյեմբեր). «Detection of sildenafil analogues in herbal products for erectile dysfunction». Journal of Toxicology and Environmental Health. Part A. 69 (21): 1951–8. Bibcode:2006JTEHA..69.1951S. doi:10.1080/15287390600751355. PMID 16982533. S2CID 40831895.
- ↑ Venhuis BJ, Blok-Tip L, de Kaste D (2008 թ․ մայիս). «Designer drugs in herbal aphrodisiacs». Forensic Science International. 177 (2–3): e25-7. doi:10.1016/j.forsciint.2007.11.007. PMID 18178354.
- ↑ «FDA letter to Libidus distributor». U.S. Food and Drug Administration(FDA). 2006 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
- ↑ «FDA Warns Consumers About Dangerous Ingredients in "Dietary Supplements" Promoted for Sexual Enhancement». U.S. Food and Drug Administration (FDA). 2006 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Hidden Risks of Erectile Dysfunction 'Treatments' Sold Online». U.S. Food and Drug Administration (FDA). 2009 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ R. Baselt, Disposition of Toxic Drugs and Chemicals in Man, 9th edition, Biomedical Publications, Seal Beach, CA, 2011, pp. 1552–53. «Sildenafil» (PDF). Biomedical Publications. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Sung BJ, Hwang KY, Jeon YH, Lee JI, Heo YS, Kim JH, Moon J, Yoon JM, Hyun YL, Kim E, Eum SJ, Park SY, Lee JO, Lee TG, Ro S, Cho JM (2003 թ․ սեպտեմբեր). «Structure of the catalytic domain of human phosphodiesterase 5 with bound drug molecules». Nature. 425 (6953): 98–102. Bibcode:2003Natur.425...98S. doi:10.1038/nature01914. PMID 12955149. S2CID 4404590.
- 1 2 Webb DJ, Freestone S, Allen MJ, Muirhead GJ (1999 թ․ մարտ). «Sildenafil citrate and blood-pressure-lowering drugs: results of drug interaction studies with an organic nitrate and a calcium antagonist». The American Journal of Cardiology. 83 (5A): 21C–28C. doi:10.1016/S0002-9149(99)00044-2. PMID 10078539.
- 1 2 Francis SH, Busch JL, Corbin JD, Sibley D (2010 թ․ սեպտեմբեր). «cGMP-dependent protein kinases and cGMP phosphodiesterases in nitric oxide and cGMP action». Pharmacological Reviews. 62 (3): 525–63. doi:10.1124/pr.110.002907. PMC 2964902. PMID 20716671.
- ↑ Goldstein I, Lue TF, Padma-Nathan H, Rosen RC, Steers WD, Wicker PA (1998 թ․ մայիս). «Oral sildenafil in the treatment of erectile dysfunction. Sildenafil Study Group». The New England Journal of Medicine. 338 (20): 1397–1404. doi:10.1056/NEJM199805143382001. PMID 9580646.
- ↑ «Viagra Clinical Pharmacology». RxList.com. 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Eardley I, Ellis P, Boolell M, Wulff M (2002). «Onset and duration of action of sildenafil for the treatment of erectile dysfunction». British Journal of Clinical Pharmacology. 53 (Suppl 1): 61S–65S. doi:10.1046/j.0306-5251.2001.00034.x. PMC 1874251. PMID 11879261.
- ↑ Dunn PJ (2005). «Synthesis of Commercial Phosphodiesterase(V) Inhibitors». Org Process Res Dev. 2005 (1): 88–97. doi:10.1021/op040019c. S2CID 93589067.
- ↑ «Scientist who developed Viagra receives knighthood in New Year's Honours». The Pharmaceutical Journal. Royal Pharmaceutical Society. 2014. doi:10.1211/pj.2014.20067494. ISSN 2053-6186. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Ghofrani HA, Osterloh IH, Grimminger F (2006 թ․ օգոստոս). «Sildenafil: from angina to erectile dysfunction to pulmonary hypertension and beyond». Nat Rev Drug Discov. 5 (8): 689–702. doi:10.1038/nrd2030. PMC 7097805. PMID 16883306.
- ↑ «Research». ABM. Abertawe Bro Morgannwg University Health Board. 2008 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 6-ին. «Our clinicians regularly offer patients the opportunity to take part in trials of new drugs and treatments. Morriston Hospital in Swansea, was the first in the world to trial Viagra!»
- ↑ Boolell M, Allen MJ, Ballard SA, Gepi-Attee S, Muirhead GJ, Naylor AM, Osterloh IH, Gingell C (1996 թ․ հունիս). «Sildenafil: an orally active type 5 cyclic GMP-specific phosphodiesterase inhibitor for the treatment of penile erectile dysfunction». International Journal of Impotence Research. 8 (2): 47–52. PMID 8858389.
- ↑ Terrett NK, Bell AS, Brown D, Elllis P (1996). «Sildenafil (Viagra), a potent and selective inhibitor of Type 5 cGMP phosphodiesterase with utility for the treatment of male erectile dysfunction». Bioorg Med Chem Lett. 6 (15): 1819–24. doi:10.1016/0960-894X(96)00323-X.
- ↑ Ashburn TT, Thor KB (2004 թ․ օգոստոս). «Drug repositioning: identifying and developing new uses for existing drugs». Nature Reviews. Drug Discovery. 3 (8): 673–83. doi:10.1038/nrd1468. PMID 15286734. S2CID 205475073.
- ↑ Institute of Medicine (2014). Drug Repurposing and Repositioning: Workshop Summary. National Academies Press. ISBN 9780309302043. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Kling J (1998). «From hypertension to angina to Viagra». Mod. Drug Discov. 1: 31–38. ISSN 1532-4486. OCLC 41105083.
- ↑ «Portions of the 2010 Financial Report». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Ciment J (1999 թ․ նոյեմբեր). «Health situation in former communist bloc is dire, says Unicef». BMJ. 319 (7221): 1324. doi:10.1136/bmj.319.7221.1324g. PMC 1174637. PMID 10567131.
- ↑ «Chemists plan to sell Viagra on the internet». Daily Record (Scotland)|Daily Record. 2008 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Gurevich M, Cormier N, Leedham U, Brown-Bowers A (2018 թ․ օգոստոս). «Sexual dysfunction or sexual discipline? Sexuopharmaceutical use by men as prevention and proficiency». Feminism & Psychology. 28 (3): 309–330. doi:10.1177/0959353517750682. ISSN 0959-3535. S2CID 149254089.
- ↑ Vares T, Braun V (2006 թ․ հուլիս). «Spreading the Word, but What Word is That? Viagra and Male Sexuality in Popular Culture». Sexualities. 9 (3): 315–332. doi:10.1177/1363460706065055. ISSN 1363-4607. S2CID 146569195.
- ↑ Tiefer L (2001 թ․ մայիսի 1). «A new view of women's sexual problems: Why new? Why now?». The Journal of Sex Research. 38 (2): 89–96. doi:10.1080/00224490109552075. ISSN 0022-4499. S2CID 144377564.
- ↑ Keith A (2000). «The economics of Viagra». Health Affairs. 19 (2): 147–57. doi:10.1377/hlthaff.19.2.147. PMID 10718028.
- ↑ «Cialis gaining market share worldwide». Medical Marketing & Media. Haymarket Media. 2007 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Mullin R (2005 թ․ հունիսի 20). «Viagra». Chemical & Engineering News. 83 (25). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Sales of Impotence Drugs Fall, Defying Expectations». The New York Times. 2005 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Pfizer Courting More Controversy with Viagra 'Advergaming'». CBS News. 2008 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «FDA gave Pfizer hard time over Viagra game». Engadget. 2008 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Over-the-counter Viagra piloted». BBC News. 2007 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Viagra can be sold over the counter». BBC News. 2017 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
- 1 2 «Viagra now available over the counter without prescription in the UK». The Independent. 2018 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Pfizer to sell Viagra online, in first for Big Pharma: AP». CBS News. Associated Press. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «The coming generics threat to Pfizer's Viagra brand just got scarier». FiercePharma. 2015 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Viagra to go generic in 2017 according to Pfizer agreement». CBS News. 2013 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Sex, Drugs and That Little Blue Pill». Bloomberg. 2017 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Why Pfizer Is About to Slash Viagra's Price in Half». Fortune. 2017 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Chandna H (2018 թ․ օգոստոսի 7). «Pfizer to lose patent of drug Viagra, Indian companies gear up with copycat versions: Pfizer's patent for the formulation of Viagra, used to treat impotence in men, ends in the US in 2020». Hindustan Times. New Delhi. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Set to conquer US, Indian 'Viagras' may give Pfizer a hard Time». The Economic Times. Mumbai. 2018 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 10-ին.
- 1 2 «Pfizer Settles Viagra® Patent Litigation With Teva». pfizer.com. Pfizer. Վերցված է 2025 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Record amount of counterfeit Viagra seized». www.bbc.com. 2016 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
- 1 2 «Counterfeit Viagra, Cialis, Levitra: The Ultimate Guide». AccessRx. 2012 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cracking Down on Counterfeit Drugs — NOVA Next». PBS NOVA Next. 2013 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Online pharmacies suspected of counterfeit drug sales». CNN. 2015 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Erectile Dysfunction Medication the Most Seized Drug During Global Crackdown, Interpol Says». Forbes.
- ↑ «Global illicit medicines targeted by INTERPOL operation». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Israeli-made AI exposes international fake Viagra network». 2023 թ․ ապրիլի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Counterfeit Viagra Pills, Footwear, Belts, Car Emblems and Headphones Worth over $32 Million Seized at the LA/Long Beach Seaport | U.S. Customs and Border Protection». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ U.S. patent 5 250 534
- ↑ «Pfizer's Revatio Goes Generic». Zacks Equity Research. 2012 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 5-ին.
- 1 2 3 4 5 «Yes, There Is a Way to Get Generic Viagra». Consumer Reports. 2016 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
- ↑ U.S. patent 6 469 012
- ↑ «Pfizer Wins Viagra Patent Infringement Case Against Teva Pharmaceuticals». Bloomberg. 2011 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Pfizer Completes Transaction to Combine Its Upjohn Business with Mylan». Pfizer. 2020 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին – via Business Wire.
- ↑ «Revatio». Pfizer. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Viagra». Pfizer. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Brands». Viatris. 2020 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
- ↑ in-PharmaTechnologist.com (2010 թ․ ապրիլի 28). «Viagra patent expires in June, says Brazilian court». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Revatio patent ruled invalid for lack of sound prediction and obviousness». Canadian Technology & IP Law. Stikeman Elliott. 2010 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Pfizer Canada Inc. v. Ratiopharm Inc., 2010 FC 612». CanLII. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Supreme Court ruling could lead to cheaper versions of Viagra». Toronto Star. 2012 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Canadian Supreme court rules Viagra patent invalid». Digital Journal. 2012 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Viagra patent tossed out by Supreme Court: Decision allows generic versions of drug to be produced». CBC News. 2012 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Pfizer Canada drops Viagra price after generic versions get Supreme Court green light». Financial Post. 2012 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «SCC Case Information, Docket No. 33951». 2001 թ․ հունվար. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «In rare move, Pfizer asks Supreme Court to reconsider ruling that killed Viagra patent». The Globe and Mail. 2012 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «The Supreme Court of Canada holds Pfizer's Viagra patent invalid». Lexology. 2013 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Seeking Investment, Egypt Tries Patent Laws». New York Times. 2002 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Actavis Launches Generic Viagra in Europe as Patents Expire». 2013 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «What Will Happen When Viagra Goes Generic?». AccessRx.com. 2009 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Is Viagra about to lose its pulling power in the UK?». The Guardian. 2013 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Viagra ruling upsets Pfizer». London: Telegraph Media Group Limited. 2002 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Pfizer Loses UK Battle on Viagra Patent». UroToday. Thomson Reuters. 2002 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Viagra from the pharmacist: insight from reclassification in New Zealand». Pharmaceutical Journal. 2018 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Generic Viagra developers queue up, but may have to wait». The Korea Herald. 2012 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Approved Viagra copies flood drugstores in Korea». Reuters. 2012 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Viagra loses top spot in Korean market». The Korea Herald. 2013 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Hanmi leads erectile dysfunction drug sales». KBR (կորեերեն). 2017 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Viagra prescriptions almost triple in a decade». The Pharmaceutical Journal. 2021 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 1-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլդենաֆիլ (Վիագրա)» հոդվածին։ |
| ||||||||||