Սիեռա Նևադա ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Սիեռա Նևադա ազգային պարկ
Parque Nacional de Sierra Nevada
Pico del Veleta Sierra Nevada.jpg
ՏեսակԻսպանիայի ազգային պարկ և biosphere reserve?
Մասն էԻսպանիայի Ազգային պարկերի ցանց և Q6063115?
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1]
ՎարչատարածքԱնդալուզիա
ՏեղագրությունԱնդալուզիա, Գրանադա, Ալմերիա, Մալագա
Հիմնվել էհունվարի 11, 1999
Մակերես85.883 հա
Այցելուներ780 702
ԱնդամակցությունՄարդը և կենսոլորտը
Կոորդինատներ: 37°6′1.000051159077e-07″ հս․ լ. 3°5′24.000000099999″ ամ. ե. / 37.100000000027776536626334° հս․. լ. 3.09000000002777764° ավ. ե. / 37.100000000027776536626334; 3.09000000002777764[1]
Սիեռա Նևադա ազգային պարկը գտնվում է Իսպանիաում
Սիեռա Նևադա ազգային պարկ
Սիեռա Նևադա ազգային պարկը գտնվում է Երկիրում
Սիեռա Նևադա ազգային պարկ

Սիեռա Նևադա ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional de Sierra Nevada), ազգային պարկ է, որն ընդգրկում է Իսպանիայի Անդալուզիա, Գրանադա, Ալմերիա և Մալագայի նահանգները։ 1999 թվականին հունվարի 14-ին հռչակվել է որպես ազգային պարկ։ Այն տարածվում է Ալպուխարրայից մինչև Էլ-Մարկուեսադոն և Լեկրին հովիտ` ընդգրկելով 85.883 հա տարածք,[2] ըստ այդմ համարվում է ամենամեծ ազգային պարկն Իսպանիայում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան ավելի քան 20 լեռնագագաթներ 3000 մետրի վրա, որոնցից ամենաբարձրերն են` Մուլասենը (Mulhacén), որի բարձրությունը կազմում է 3479 մետր[3], Վալետան՝ 3396 մետր բարձրությամբ[4] և Ալկասաբան՝ 3371 մետր բարձրությամբ։ Հյուսիսային մասում բարձրացող գետերը թափվում են Գվադալկիվիր ավազան, իսկ ամենակարևորներն են Ֆարդեսն ու Խենիլը։ Միևնույն ժամանակ, արևմտյան և հարավային կողմի գետերը թափվում են Միջերկրական ծով։ Հարավային և արևմտյան մասերում են գտնվում Սիեռա Նևադայում գոյություն ունեցող գրեթե 50 լեռնային լճերի մեծամասնությունը, որոնցից շատերը նաև գետերի ակունքներ են։ Լանդշաֆտի մեծ մասը, մասնավորապես, ավելի քան 2,400 մետր բարձրության վրա սառցադաշտերի արդյունքում ձևավորվել են բազմաթիվ հովիտներ։

Բուսական և կենդանական աշխարհ[5][6][7][խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Սիեռա Նևադան գտնվում է Եվրոպայի հեռավոր հարավում, իր մեկուսացած դիրքի շնորհիվ, ունի յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհ։ Վերջին սառցե դարաշրջանի ընթացքում տեսակները տեղափոխվեցին հարավ, որպեսզի ցուրտ հյուսիսից կլիմայական պայմաններից խուսափեն, և քանի որ կլիման կրկին ջերմանում է, կենդանիները վերապրում են՝ լեռներում ապաստան գտնելով։ Այգում գրանցվել են 2100 բույսերի տեսակներ, որոնցից 116-ը դասակարգվում են որպես վտանգված[8], և շուրջ 60-ը եզակի են (էնդեմիկ)։

Վտանգված տեսակները ներառում են Artemisia granatensis-ը, Marsh Gentian-ի էնդեմիկ ենթատեսակ է Սիեռա Նևադայում[9]։ Սիեռա Նևադայի ամենանշանավոր բույսերից մեկը Plantago nivalis է, որը նաև հայտնի է որպես «Ձյան աստղ»:

Այգում ապրում է նաև պիրենյան այծ, ինչպես նաև այլ տեսակներ, ինչպիսիք են վայրի վարազները, կզաքիսները, փորսուղները և վայրի կատուները։ Թռչունների տեսակներից են ոսկե արծիվը, բոնելիի արծիվը, փոքրիկ բվերը, եվրասիական արծվաբվերը, և այլն։

Այգու եզրին է գտնվում Կորտիխուելայի բուսաբանական այգին, որտեղ ուսումնասիրվում և պահպանվում են Սիեռայի էնդեմիկ տեսակները:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]